«Դափնեվարդ»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
 
{{Տաքսոտուփ2|Վիքիդատա=այո}}'''Դափնեվարդ''' ({{lang-lat|Nerium}}), [[Շնամեռուկազգիներ|շնամեռուկազգիներիշնամեռուկազգիներ]]ի (''Apocinaceae'') ընտանիքի բույսերի ցեղ։ Հայրենիքը [[Փոքր Ասիա|Փոքր Ասիան]]ն և [[Հարավային Եվրոպա|Հարավային Եվրոպան]]ն է (Միջեկրականի ծովեզերք)։ Մշտադալար բարձր թուփ է, իր հայրենիքում աճում է գետերի ափերին, բարձրությունը հասնում է 4-5 մետրի։ Ծաղիկները բուրավետ են,սպիտակ, կարմիր, վարդագույն և դեղին երանգներով։ Պտուղը բազմասերմ տերևապտուղ է։ Հայտնի է 3 տեսակ։ Մշակության մեջ հաճախ կարելի է հանդիպել սովորական ճփնուն ({{lang-lat|N․ oleander}}) և նրա լիաթերթ ծաղկավոր այլատեսակին (N. o. fl. pl.):
 
Ծաղիկները փնջերով աճում են միամյա ճյուղերի ծայրերին։ Կաշվեկերպ տերևները նեղ են, երկարավուն-նշտարաձև, փայլատ-կանաչավուն։ Լիաթերթ այլատեսակի ծաղիկները նման են վարդին։ Արձակում է յուրահատուկ բուրմունք, որը վտանգավոր է մարդու համար, հատկապես գիշերը՝ փակ սենյակում։ Այդ բուրմունքը մարդկանց մոտ ուժեղ գլխացավ և գլխապտույտ է առաջացնում։ Ընդհանրապես ամբողջությամբ վերցրած բույսը թունավոր է, անասունները տերևները կամ ծաղիկները ուտելու դեպքում թունավորվում, սատկում են։ Պատահել են դեպքեր, երբ կտրոններ մթերելիս բույսի հյութը աչքի մեջ ընկնելով մարդուն զրկել է տեսողությունից։ Ահա թե ինչու բույսի հետ գործ ունենալուց հետո անհրաժեշտ է ձեռքերը լավ լվանալ օճառով։ Այլ վայրերում աճեցվում է որպես սենյակային բույս։ Թունավոր է․ պարունակում է [[գլիկոզիդներ]] ([[օլեանդրին]], [[կորներին]])։ Տերևներից ստացվում են [[ներիոլին]], [[կորներին]], որոնք հաբերի և լուծույթների ձևով օգտագործվում են սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ։
 
Բազմացվում է սերմերով, կտրոններով և անդալիսով։ Կտրոնները ավազում կամ ջրում 20-220 ջերմության պայմաններում սովորաբար արմատակալում են 2-3 շաբաթվա ընթացքում։ Ճփնին ծաղկում է ամռանը։ Բույսերը գարնանից անհրաժեշտ է փոխադրել պատշգամբ կամ պարտեզ և պահել ուղղակի արևի տակ<ref>{{Գիրք:Ծաղկաբուծություն|337}}</ref>։