«Դավիթ (Միքելանջելո)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 13.
'''«Դավիթ»''', [[Միքելանջելո]]յի մարմարյա ստեղծագործությունը, գտնվում է [[Ֆլորենցիա]]յում։ Առաջին անգամ հանձնվել է հասարակության դատին Ֆլորենցիայի Սենյորայի հրապարակում [[1504]] թվականի [[սեպտեմբերի 8]]-ին։ Դրանից հետո հինգմետրանոց արձանը Ֆլորենցիայի հանրապետությունում ընկալվեց որպես խորհրդանիշ և ոչ միայն [[Վերածնունդ|Վերածննդի]] գագաթնակետը, այլև մարդկային հանճարի գագաթնակետը։ Ներկայումս արձանը գտնվում է [[Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա]]յում ([[Ֆլորենցիա]])։
 
Արձանը ներկայացնում է մերկ [[Դավիթ]]ին՝ կենտրոնացած [[Գողիաթ|Գողիաթի]]ի հետ կայանալիք մարտի վրա։ Այդ թեմայում կայացել է պատկերագրական նորույթ, քանի որ [[Անդրեա դել Վերոկկիո]]ն, [[Դոնատելլո]]ն և [[Միքելանջելո]]յի այլ նախորդներ նախընտրել էին Դավիթին պատկերել հսկային հաղթելուց հետո հրճվանքի պահին։
 
Երիտասարդը պատրաստվում էր ուժով իրեն գերազանցող թշնամու դեմ մարտին։ Նա հանգիստ է և կենտրոնացած, բայց նրա մկանները լարված են։ Հոնքերը սպառնալիորեն կիտած են, նրանցում զգացվում է սարսափեցնող ինչ-որ բան։ Ձախ ուսին նա գցել է [[պարսատիկ]], որի ներքևի ծայրը բռնել է աջ ձեռքով։ Հերոսի ազատ դիրքը [[Կոնտրապոստ]]ի դասական օրինակ է՝ արդեն պատրաստում է մահաբեր շարժումը։