«Դաջալ»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
Դաջալի մասին պատմող լեգենդները տարատեսակ են։ Որոշ ավանդություններին համաձայն ալ֊Դաջալը գալու է [[արևելք]]ից, հնարավոր է [[Իրան|Պարսկաստանի]] Խորասան շրջանից։ Այլ տարբերակներում նա գալու է [[արևմուտք]]ից։ Սիմբադ ծովագնացի մասին պատմող հեքիաթներում ասվում է, որ Դաջալը ապրում է արևելյան [[Ասիա]]յում գտնվող կղծիներից մեկում, որտեղից անուշ [[երաժշտություն|երաժշտության]] և [[պար]]ի ձայներ են լսվում։ Մի այլ տարբերակ կապում է Դաջալի և [[Պրոմեթևս]]ի մասին պատմող լեգենդները։ Այն ասում է, որ Դաջալը գամված է ծովից խոյացող ժայռին և դևերն են նրան սնունդ հասցնում։
 
== Անվան նշանակությունը ==
 
«Դաջալ» բառը սկիզբ է առնում «Դաջալ ալ֊բահիր» (նա յուղել է ուղտին) արտահայտությունից։ Այն վերաբերվում էր այն ժամանակներին, երբ ուղտերին յուղում էին [[կուպր|խեժով]]։ «Դաջալյա» բառի արմատը նշանակում է «խառնել»։ Այն օգտագործվում է խառնարար երևույթները և գործերը բնորոշելու նպատակով։ Այն նաև կիրառվում է անորոշ և անհասկանալի իրողությունները նկարագրելու համար։ Դաջալը նա է, ով խոսում է հանելուկներով և խաբում է մարդկանց<ref>[http://islamtv.ru/books-319.html ալ֊Մասիհ ադ֊Դաջալ «Իսլամական աշխարհը» հեռուստաընկերություն ]</ref>։
Համաձայն Մուհամմադի խոսքերը վերարտադրող հադիսներին, վերջին ժամանակների ընթացքում երկրի վրա կհայտնվեն երեսուն դաջալներ֊խաբեբաներ, որոնցից վերջինը կլինի «մեծ խաբեբա» ալ֊Մասիհ ադ֊Դաջալը։ Աբու Հուրայրայի հադիսում ասվում է, որ մարգարեն հետևյալ կանխատեսնում է արել.
 
{{քաղվածք| Չեն գալու այդ ժամանակները, մինչև չհայտնվեն երեսուն խաբեբա֊դաջալները, որոնցից յուրաքանչյուրը կպնդի, որ նա [[Ալլահ]]ի մարգարեն է... <ref>[https://sunnah.com/urn/66930 Սահիհ Ալ֊Բուհարի 7121]</ref>}}
 
Իբն Կասիրը իր «Վերջին օրերի նախանշանները» աշխատությունում գրում է, որ այդ դաջալների գործունեությունը «գլխավոր Դաջալի» հայտնության նախանշանն են լինելու։ Ալ֊Դաջալը կլինի վերջինը նրանց շարքում։ Այդպիսով Դաջալի գալուստը վերջին ժամանակների գլխավոր կանխանշաններից մեկն է լինելու։ Դաջալը ստացել է իր անունը, քանի որ նա թաքցնելու իր հավատքի բացակայությունը և մոլորեցնելու է մարդկանց։
=== Արտաքին տեսքը ===
 
Դաջալը Ադամի հետնորդն է լինելու։ Նա օժտված է լինելու բազմաթիվ հատկություններով, որոնք բերվում են հադիսներում, որպեսզի մարդիկ ճանաչեն նրան և զերծ մնան նրա չար ազդեցությունից։
 
Դաջալը հայտնվելու է հաղթանդամ տղամարդու տեսքով, խիտ ու գանգուր մազերով, լայն ճակատով և կրծքով։ Նրա աջ աչքը կույր կամ շիլ է լինելու։ Ձախ աչքը փակպված է կլինի մաշկի հաստ շերտով, որը կախվելու է նրա աչքի եզրից։ Ճակատին գրված են լինելու քաֆ֊ֆա֊րա տառերը, որոնք նշանակելու են «անհավատ»։ Այդ բառը հնարավորություն կունենան կարդալ բոլոր մուսուլմանները։ Դաջալի մի այլ առանձնակտկությունը կայանալու է նրանում, որ նա անպտուղ է լինելու և ժառանգներ չի թողնելու։
 
=== Դաջալի նկարագրությունը հադիսներում ===
 
Հանդիսները պարունակում են Ջադալին նկարագրող բազմաթիվ և որոշ մասերում իրարամերժ տեղեկություններ։
 
Դաջալի նկարագրություն բերված է Մուհամադդի զինակից Իբն Ումարի հետևյալ հադիսում.
 
{{քաղվածք| Մի օր երազումս տեսա, որ [[Քաաբա]]յի մոտ շրջանց էի կատարում։ Այդ պահին իմ դեմը հայտնվեց թուխ մաշկով և երկար մազերով մի մարդ։ Նա քայլում էր երկու այլ մարդկանց ընկերակցությամբ և նրա մազերից ջուր է կաթում։ Ես հարցրեցի «Ո՞վ է նա»։ Մարդիկ պատասխանեցին «Մարյամի որդին»։ Այնուհետև ես շրջվեցի և տեսա վարդագույն մաշկով և հաղթանդամ մի մարդու, ով գանգուր մազեր ուներ, իսկ աջ աչքը շիլ էր և նման էր տռզած խաղողի։ Ես հարցրեցի «Ո՞վ է նա», ինձ պատասխանեցին «Սա Դաջալն է»։ Մարկանց մեջ ամենաշատը նման էր նա Իբն Կատանին... <ref>[https://sunnah.com/bukhari/60/110 Սահիհ Ալ֊Բուհարի 3439, 3440]</ref>}}
 
Իբն Ումարը գրել է նաև.
 
{{քաղվածք| Մի օր Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, մարկանց մոտ հիշատակելով Դաջալի մասին, ասել է «Իրոք, Ալլաը շիլ չէ, իսկ Դաջալի աջ աչքը շիլ է, և նրա աջ աչքը նման է լինելու տռզած խաղողի... <ref>[https://sunnah.com/muslim/54/125 Սահիհ Մուսլիմ 169]</ref>}}
 
Ան֊Նավաս բին Սամանի հադիսը ասում է.
 
{{քաղվածք| Իրոք, նեռը կգա գանգուր մազերով երիտասարդ տղամարդու տեսքով, նրա մի աչքը շիլ կլինի:Ես կհամեմատեի նրան Աբդ ալ֊Ուզզա իբն Կատանի հետ... <ref>[https://sunnah.com/urn/270150 Սահիհ Մուսլիմ 2937]</ref> }}
 
Մարգարեի խոսքերի նմանատիպ նկարագրություն գրանցել է նաև Ուբադա իմբն աս֊Սամիտը.
Աբու Հուրայրան ասել է.
 
{{քաղվածք| Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, ասել է «Ինչ վերաբերվում է Դաջալին, նրա մի աչքը շիլ է լինելու, նա ունենալու լայն կուրծք և ճակատ։ Նա նաև կուզ է ունենալու ... <ref>[https://islamqa.info/en/8806 Ո՞վ է Դաջալը]</ref> }}
 
Հուրայրայի մեկ այլ հադիսում ասվում է.
 
{{քաղվածք| Ալլահի մարգարեն, թող օրհնի և ողջունի նրան Ալլահը, ասել է «Դաջալի ձախ աչքը շիլ է լինելու և նա ունենալու է երկար վարսեր։ Նա իր հետ բերելու է դրախտ և կրակ, և ինչը նա կրակ կանվանի, դա դրախտ կլինի, իսկ ինչը նա դրախտ կանվանի, դա կրակ կլինի... <ref>[https://sunnah.com/riyadussaliheen/19/11 Գիրք 19, հադիս 11, Սահիհ Ալ֊Բուհարի]</ref>}}
 
== Դաջալի հետևորդները ==
 
Իսլամական աստվածաբանները կարծում եմ, որ Դաջալի հետևորդների մեծամասնությունը կազմելու են [[հուդայականություն|հուդայականները]], [[պարսիկներ]]ը և [[թուրքեր]]ը, ինչպես նաև այլ խմբերին պատկանող մարդիկ, մասնավորպես կանայք և [[բեդվիններ]]ը։ Նաև Դաջալին կմիանան անհավատները և երկերսանի մարդիկ։
Կրոնական մեկնաբանները կարծում են, որ բեդվինները կհետևեն Դաջալին, քանի որ նրանցից շատերը տգետ են։ Կանանց պարագայում համարվում է, որ նրանք կմոլորվեն, քանի որ ավելի շատ են ենթակա տարբեր տեսակի ներշնչանքների։ Իբն Ումարի հադիսում ասվում է, որ Դաջալը կհասնի [[Մեդինա]]յի շրջակայքում գտնվող Մարիկանատ լճակի մոտ և նրա մոտ եկող մարդկանց մեծամասնությունը կկազմեն կանայք։ Դա կտևի այնքան ժամանակ, մինչև տղամարդիկ չեն գնա իրենց մայրերի, քույրերի և աղջիկների մոտ, որպեսզի ամուր կապեն նրանց։
 
== Դաջալի մահը ==
 
Դաջալը կհայտնվի երկրի վրա և համակիրների հոծ բանակ ձեռք կբերի։ Իրական հավատցյալներից միայն մի մասը զերծ կմնա նրա ազդեցությունից։ Վերջում նա պարտություն կկրի Քրիստոսի, իրական Մեսիայի, կողմից։
 
Իբն Կասիր գրում է, որ Քրիստոսի վերադարձը տեղի կունենա Դաջալի կայնքի օրոք։ Նա երկիր կիջնի Դամասկոսի սպիտակ մինարեթի մոտ։ Իրական հավատցյալները կհավքվեն և իրենց աջակցությունը կհայտնեն Քրիստոսին։ Քրիստոսը նրանց կառանջնորդի Դաջալի դեմ, ով այդ ժամանակ կուղորդվի Երուսաղեմ։ Նրանք կհանդիպեն Ակաբա կոչվող տեղանքի մոտ։ Տեսնելով Քրիստոսին՝ Դաջալը կսկսի լուծարվել։ Քրիստոսը կհանդիպի Դաջալին Լոդի դարապասների մոտ և կսպանի նրան իր նիզակով։
 
Այս պատմությունը փոխանցում է նաև Ան֊Նավաս բին Սամանին վերագրվող հադիսը<ref>[https://sunnah.com/riyadussaliheen/19/1 Ան֊Նավաս բին Սաման, Մուսլիմ]</ref>։