«Դամբարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
'''Դամբարան''' ({{lang-el|τύμβος}}՝ թումբոս), մինչքրիստոնեական գերեզմանների անվանումը հնագիտության մեջ։ Քարի դարից հայտնի են հիմնահողային դամբարանները, [[դոլմեն]]ները, [[կրոմլեխ]]ները։
 
Բրոնզի դարում առաջացել են քարարկղային դամբարանները, դամբարանաբլուրները։ Ցեղային առաջնորդներին մեծ մասամբ թաղել են դիասայլերի, դիակառքերի վրա, զենքերի և այլ առարկաների ([[Լճաշեն]], [[Ներքին Գետաշեն]] և այլն), սպանված կանանց, ծառաների, ձիերի հետ։ [[Արթիկ]]ի բրոնզեդարյան դամբարանադաշտում պեղվել են տուֆաքարի մեջ փորված շատ դամբարաններ։
 
Մ․թ․ա․ 1-ին հազարամյակում երևան են եկել [[կարաս]]ե, իսկ անտիկ շրջանում՝ կավե տարատեսակ դագաղներով դամբարանները։ Բրոնզի դարաշրջանի նյութական մշակույթը հիմնականում ներկայացնում են դամբարաններից հայտնաբերված գտածոները։
 
== Ճարտարապետության մեջ ==
Ճարտարապետության մեջ դամբարանը ստորգետնյա կամ վերգետնյա գերեզմանային կառույց է։ Հայաստանում հնագույներից են Աղավնատան շրջանաձև և Օշականի ուղղանկյուն հատակագծով կառույցները, ուրարտական ժայռափոր դամբարանները։
 
[[Հելլենիստական Հայաստան]]ի դամբարաններից են [[Փարաքար]]ի բոլորակ հատակագծով, քարե բազմանիստ հարթակի վրա բարձրացող աշտարակաձև կառույցը, մեջտեղում ձվաձև գերեզմանով, ինչպես և Սիսիանի իշխանական դամբարանը, որի կեղծ թաղով գետնափոր խցում դրված է կավե սարկոֆագը։ Քրիստոնեական վաղ շրջանի պահպանված օղակներից են [[Աղց]]ի [[Արշակունիներ|Արշակունի թագավորների]] դամբարանը և նույն հորինվածքն ունեցող՝ Իգաձորի (Անի) ժայռափոր կառույցները (4-րդ դար), [[Էջմիածին|Էջմիածնում]]՝ [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)|Հռիփսիմեի]] և [[Սուրբ Գայանե եկեղեցի|Գայանեի]] (4-5-րդ դարեր), [[Օշական]]ում՝ Մեսրոպ Մաշտոցի, [[Ամարաս]]ում՝ [[Ամարասի վանք|Գրիգորիսի]] (5-րդ դար) դամբարանները։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դամբարան» էջից