«Գևորգ Հայրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 39.
 
== Կենսագրություն ==
Գևորգ Հայրյանը ծնվել է [[Ղափանի շրջան]]ի [[Ծավ]] գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում։ [[1922]] թվականին տեղափոխվել է [[Ալեքսանդրապոլ]], ավարտել միջնակարգ դպրոցն ու աշխատանքի անցել տեքստիլ գործարանում։ [[1932]] թվականին լրագրային աշխատողների կարճատև դասընթացներն ավարտելուց հետո աշխատել է Աշտարակի շրջանային թերթում որպես բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, ապա՝ խմբագիր: Նրա բանաստեղծական առաջին փորձերը տպագրվել են «Մանածագործ» թերթում։ [[1935]]- [[1938]] թվականներին սովորել և ավարտել է Մոսկվայի ժուռնալիստիկայի համամիութենական ինստիտուտը, աշխատանքի է անցել «[[Սովետական Հայաստան (օրաթերթ)|Սովետական Հայաստան]]» օրաթերթի խմբագրությունում։ [[1940]]-[[1941]] թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես մամուլի սեկտորի վարիչ: [[1941]]-[[1946]] թվականներին ծառայել է խորհրդային բանակում: [[ 1949]] թվականին ավարտել է Մոսկվայի կուսակցական բարձրագույն դպրոցը։ Մինչև [[1954]] թվականը եղել է «Պրավդա»-ի սեփական թղթակիցը Հայաստանում, [[1954]]-[[1961]] թվականներին՝ ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը, [[1961]]-[[1966]] թվականներին՝ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարը։ [[1965]] թվականին պաշտպանել է թեկնածուական, [[1968]] թվականին՝ դոկտորական ատենախոսություն, [[պրոֆեսոր]] [[1969]] թվականից։ [[1967]]-[[1979]] թվականներին եղել է [[Հայաստան]]<nowiki/>ի [[կինեմատոգրաֆիա]]<nowiki/>յի պետական կոմիտեի նախագահը, [[1979]] թվականից՝ «[[Սովետական գրող (հրատարակչություն)|Սովետական գրող]]» հրատարակչության տնօրենը։ [[1949]]-[[1975]] թվականներին (ընդմիջումներով) դասախոսել է [[ԵՊՀ]]-ում, որտեղ [[1962]]-[[1971]] թվականներին եղել է ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչը։
 
Հեղինակել է գեղարվեստական, գրականագիտական բազմաթիվ գրքեր։ Հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ, արձակ գործեր։
Տող 74.
{{Վիքիդարան|Հեղինակ:Գևորգ Հայրյան}}
{{վիքիքաղվածք}}
 
{{DEFAULTSORT:Հայրյան, Գևորգ}}
[[Կատեգորիա:Հայ բանաստեղծներ]]