«Գևորգ Դաբաղյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Գևորգ Դաբաղյանը ծնվել է [[1965]] թվականին [[Երևան]]ում<ref>{{cite book|title=Afrique magazine , Issues 269-274|year=2008|publisher=Groupe Jeune Afrique|pages=53}}</ref>: [[1984]] թվականին ավարտել է Երևանի [[Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան]]ը, [[1989]] թվականին` [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա]]յի դուդուկի դասարանը, [[1992]] թվականին` ասպիրանտուրան (ղեկավար` [[Խաչատուր Ավետիսյան]]): 1980-1992 թվականներին եղել է «[[Ակունք ազգագրական համույթ|Ակունք]]» անսամբլի մենակատար: 1992 թվականին ստեղծել է «[[Շողակն (համույթ)|Շողակն]]» ժողովրդական անսամբլը<ref>{{cite news|last=Jenkins|first=Mark|title=Rev. of Shoghaken Ensemble, ''Music From Armenia''|url=http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2008/02/07/AR2008020701078.html|accessdate=7դեկտեմբերի December7, 2010|newspaper=The Washington Post|date=8փետրվարի February8, 2008}}</ref>: [[1988]] թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում<ref name="av">[https://avproduction.am/?ln=am&page=person&id=596 Գևորգ Դաբաղյանի կենսագրությունը avproduction կայքում]</ref>:
 
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ֆոնդում ունի բազմաթիվ ձայնագրություններ: Կատարել է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտություն: Թողարկել է լազերային սկավառակներ, սկավառակ է թողարկել նաև Կոմիտասի անվան քառյակի ([[2004]] թ.), Հայաստանի կամերային նվագախմբի (2004 թ.), արաբ դուդուկահար Ռաբի Աբուլ-Խալիլի (2004 թ.) հետ<ref name="av" />:
 
Դաբաղյանի կատարումները հնչում են [[Ատոմ Էգոյան]]ի «[[Արարատ (ֆիլմ)|Արարատ]]», [[Տավիանի եղբայրներ]]ի «[[Արտույտների ագարակը]]» ֆիլմերում: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, [[Ֆրանսիա]]յում, [[Գերմանիա]]յում, [[Ֆինլանդիա]]յում, [[Լեհաստան]]ում, [[Շվեյցարիա]]յում, [[Կանադա]]յում, [[Չինաստան]]ում, [[Հարավային Ամերիկա]]յի երկրներում և այլուր<ref name="av" />:
 
== Պարգևներ ==
Տող 22.
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Դաբաղյան, Գևորգ}}
[[Կատեգորիա:Հայ դուդուկահարներ]]