«Գրկախառնություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Գրկախառնությունը, որ երբեմն զուգակցվում է [[համբույր]]ի հետ, [[ոչ վերբալ հաղորդակցություն|ոչ վերբալ հաղորդակցության]] ձևերից մեկն է: Կախված մշակույթից, կապերից ու [[միջանձնային հարաբերություններ|հարաբերություններից]]՝ գրկախառնությունը կարող է նշանակել ծանոթություն, [[սեր]], մտերմություն, [[ընկերություն]], եղբայրություն կամ կարեկցություն<ref>{{cite book|title=The Hug Therapy Book|author=Kathleen Keating|year=1994|publisher=Hazelden PES|isbn=1-56838-094-1}}</ref>, ինչպես նաև աջակցություն, սփոփանք և ապրումակցում, հատկապես այնտեղ, որտեղ խոսքերը բավարար չեն: Գրկախառնությունը սովորաբար ցուցադրում է սեր ու հոգևոր ջերմություն, երբեմն բխում է երկարատև բաժանումից հետո տեղի ունեցած վերամիավորման կամ հանդիպման ուրախությունից կամ երջանկությունից: Ոչ փոխադարձ գրկախառնությունը կարող է ցույց տալ հարաբերությունների հետ կապված խնդիրներ: Գրկախառնության տևողությունն ունի սոցիալական և մշակութային պայմանավորվածություն:
 
Ի տարբերություն ֆիզիկական շփումների այլ տեսակների՝ գրկախառնությունը կարող է կատարվել հրապարակայնորեն և մասնավոր կերպով առանց ստիգմայի շատ երկրներում, [[կրոն]]ներում ու մշակույթներում, ընտանիքներում, ինչպես նաև տարիքային ու գենդերային սկզբունքով<ref>{{cite journal|date=June 1997|title=Universal and Culture-Specific Properties of Greetings|journal=Journal of Linguistic Anthropology|volume=7|issue=1|pages=63–97|accessdate=18նոյեմբերի November18, 2015|last1=Duranti|first1=Alessandro}}</ref>, բայց, որպես կանոն, գրկախառնությունը նշանակում է, որ մարդիկ ծանոթ են միմյանց:
[[Պատկեր:Celebrating_gold.jpg|մինի|Գրկախառնություն մարզական հաղթանակից հետո]]
 
Տող 16.
 
[[Պատկեր:Bromances.jpg|մինի|Երիտասարդների խմբային գրկախառնությունը որպես ամուր ընկերության նշան]]
2009 թվականի մայիսին [[Նյու Յորք Թայմս]] օրաթերթը հաղորդել է, որ «գրկախառնությունը դարձել է այսօրվա ԱՄՆ-ի դեռահասների սիրելի սոցիալական ողջույնը»<ref>{{cite web|url=https://www.nytimes.com/2009/05/28/style/28hugs.html|title=For Teenagers, Hello Means 'How About a Hug?'|first=Sarah|last=Kershaw|date=2009-05-27|publisher=The New York Times|accessdate=2009-05-29|archiveurl=https://web.archive.org/web/20110714020842/http://www.nytimes.com/2009/05/28/style/28hugs.html|archivedate=Julyհուլիսի 14, 2011|deadurl=yes}}
</ref>: ԱՄՆ-ի մի շարք դպրոցներում ընդունվել են գրկախառնության արգելքներ, որոնք որոշ դեպքերում առաջացրել են սովորողների բողոքներն այդ արգելքների դեմ<ref>{{cite web|url=http://www.thecourier.com/Issues/2010/Apr/15/ar_news_041510_story1.asp?d=041510_story1,2010,Apr,15&c=n|title=Students pan hugging ban|first=Denise|last=Grant|date=2010-04-15|archiveurl=https://web.archive.org/web/20120320005015/http://www.thecourier.com/Issues/2010/Apr/15/ar_news_041510_story1.asp?d=041510_story1%2C2010%2CApr%2C15&c=n|archivedate=2012-03-20|deadurl=yes|df=}}</ref><ref>{{cite web|url=http://www.kpho.com/news/15456156/detail.html|title=School Bans Hugs Over 2 Seconds|date=2008-03-02|archiveurl=https://web.archive.org/web/20080516085731/http://www.kpho.com/news/15456156/detail.html|archivedate=Mayմայիսի 16, 2008|deadurl=yes}}</ref>:
 
2015 թվականին Կանադայի լրագրողական ուսումնասիրությունները նշել են տղամարդկանց ընկերական գրկախառնության ժողովրդականությունը [[Քվեբեկ]]ի ֆրանսախոս երիտասարդների շրջանում<ref>Lili Boisvert, radio-canada.ca, [http://blogues.radio-canada.ca/originel/2015/01/19/bromance-ces-gars-qui-craquent-pour-leurs-amis/ Bromance : ces gars qui craquent pour leurs amis] {{Wayback|url=http://blogues.radio-canada.ca/originel/2015/01/19/bromance-ces-gars-qui-craquent-pour-leurs-amis/ |date=20160911215636 }}, Canada, January 19, 2015</ref>:
 
== Առողջարար նշանակություն ==
Ապացուցվել է գրկախառնության օգտակարությունն առողջության համար: Ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ գրկախառվելը բարձրացնում է [[օքսիտոցին]]ի մակարդակը և իջեցնում [[արյան ճնշում]]ը<ref>{{cite web|url=http://news.bbc.co.uk/1/hi/health/4131508.stm|title=How hugs can aid women's hearts|date=Augustօգոստոսի 8, 2005|publisher=BBC News|accessdate=2008-11-28}}</ref>:
 
== Խմբային գրկախառնություն ==