«Գուստավ Հուսակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Գործունեություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Գուստավ Հուսակ''' ([[հունվարի 10]], [[1913]], [[Դուբրավկա]], Բրատիսլավայի մոտ - [[նոյեմբերի 18]], [[1991]]), [[Չեխոսլովակիա|չեխոսլովակյան]] կոմունիստական ու բանվորական շարժման, ՉՍՍՀ քաղաքական գործիչ, ՉՍՍՀ պրեզիդենտ ([[1975]] թվականից)։ ՉԿԿ անդամ [[1933]] թվականից։
== Գործունեություն ==
[[Ֆաշիստական Գերմանիա]]յի կողմից Չեխոսլովակիան մասնատելուց ([[1938]] թվականին) հետո եղել է Սլովակիայի կոմկուսի (ՍԿԿ) Բրատիսլավայի կազմակերպության ընդհատակյա ղեկավարության անդամ։ [[1940]]֊-[[1943]] թվականներին գտնվել է բանտում։ Մասնակցել է [[1944]] թվականի Սլովակյան ազգային ապստամբությանը (տես Սլովակյան ապստամբություն 1944 թվական), ընտրվել Սլովակյան ազգային խորհրդի նախագահի տեղակալ, ներքին գործերի գծով լիազոր, 1944 թվականի սեպտեմբերին՝ ՍԿԿ նախագահի տեղակալ։ [[1945]]-[[1950]] թվականներին եղել է ՉԿԿ ԿԿ-ի անդամ, [[1946]]-[[1950]] թվականներին՝ Սլովակիայի լիազորների կորպուսի ([[կառավարություն|կառավարության]]) նախագահ, 1945-[[1951]] թվականներին՝ ՉՍՍՀ [[Ազգային ժողով]]ի դեպուտատ, 1950-1951 թվականներին՝ ԱԿԿ ԿԿ-ի բաժնի վարիչ։ 1951 թվականին անօրինական կարգով ռեպրեսիայի է ենթարկվել և մինչև [[1960]] թվականի մայիսը գտնվել բանտում։ [[1963]] թվականին, ՉԿԿ ԿԿ-ի որոշմամբ, ռեաբիլիտացվել է և վերականգնվել կուսակցության մեջ։ Մինչև [[1968]] թվականը աշխատել է Սլովակիայի ԴԱ պետության և իրավունքի ինստիտուտում, 1968 թվականին եղել է ՉՍԱՀ կառավարության նախագահի տեղակալ, [[1968]]-[[1969]] թվականներին՝ ԱԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար, 1968 թ.-ի օգոստոսից՝ ՉԿԿ ԿԿ-ի և ՉԿԿ ԿԿ-ի Նախագահության, ապա՝ Նախագահության ԴԿ-ի անդամ։ [[1969]]-[[1971]] թվականներին՝ ՉԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար, 1971 թվականի մայիսից՝ ՉԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար, 1971 թվականից՝ ՉԱԱՀ Ազգային ճակատի ԿԿ-ի նախագահ։ Հուսակ Գուստավը եղել է ՉԿԿ պատվիրակության ղեկավար Կոմունիստական և բանվորական կուսակցությունների ներկայացուցիչների միջազգային խորհրդակցությունում (Մոսկվա, 1969 թվական)։ ՉԱԱՀ հերոս է ([[1969]] թվականին):
 
Պարգևատրվել է [[Լենին]]ի երկու (1969 և 1973 թվականներին) և [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] շքանշաններով ([[1977]] թվական)։