«Գնդակահարված վերածնունդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
չ →‎Արձակ և պոեզիա: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 22.
Նոր էլիտայի գլխավոր հենարանը եղել է խռովությունը, մտածողության անկախությունը և սեփական իդեալների նկատմամբ անկեղծ հավատը։ Մեծ մասամբ նրանք մտավորականներ էին, ովքեր ունեին իրենց ուրույն մոտեցումը, որը հենվում էր անհատի, այլ ոչ թե մասսաների վրա։ Իրենց «խորհրդամետության» հետևում նրանք թաքցնում էին որոնումները և հարցերը։
 
Այդ գրողների արձակը կարելի է բաժանել երկու մասի. սյուժետային և ոչսյուժետային։ Ոչսյուժետայիններում հիմնականը արտահայտությունը կամ բառը չէր, այլ ենթատեքստը, «բառի հոտը», ինչպես ասել է Խվիլևոյը։ Ուժեղ զգացմունքային ոճը եւ երեւույթների էության մեջ ներթափանցելը [[Ռոմանտիզմ|նեոռոմանիզմ]] է կամ [[էքսպրեսիոնիզմ]] է։ Այդ ուղղությամբ աշխատել են [[Միկոլա Խվիլևոյ]]ը, [[Յուրի Յանովսկի|Յուրի Յանովսկին]]ն, [[Անդրեյ Գոլովկո]]ն, [[Յուլիան Շպոլ]]ը, [[Օլեկսա Վլիզկո]]ն, [[Լես Կուրբաս]]ը, [[Միկոլա Կուլիշ]]ը եւ շատ ուրիշներ։
 
 
 
Խվիլևոյի «Ես (Ռոմանտիկա)» նովելի հիմնական գաղափարը հեղափոխության նկատմամբ հիասթափությունն է, աղաղակող հակասությունները եւ այն ժամանակվա մարդու երկատվածությունը։ Գլխավոր հերոսը մարդն է, ով անուն չունի, իսկ դա նշանակում է, առանց անհատականության, առանց հոգու մարդ։ Հանուն հեղափոխության գաղափարի` նա սպանում է իր մորը և մտատանջվում է այն մտքից, թե արդյո ՞ք հեղափոխությունն արժանի էր նման զոհի։ 
Տող 33 ⟶ 31՝
 
Խորհրդային գաղափարախոսության  հետ հակամարտությունը բանաստեղծներին դրել է ընտրության առջև. ինքնասպանություն գործել (Խվիլևոյը), բռնաճնշումներ եւ համակենտրոնացման ճամբարներ (Բ. Անտոնենկո-Դավիդովիչ, [[Օստապ Վիշնյա]]), լռել (Ի. Բագրյանի, Վ. Դոմոնտովիչ), արտագաղթել (Վ. Վիննիչենկո, Եվգենի Մալանյուկ) կամ ծրագրային ստեղծագործություններ գրել կուսակցության մեծարման համար ([[Պավլո Տիչինա|Տիչինա]], [[Միկոլա Բաժան|Բաժան]])։ Շատ արվեստի գործիչներ բռնադատվեցին եւ գնդակահարվեցին։
 
 
 
Երբ 1947 թվականին Իվան Բագրյանին  արտասահմանում հրապարակեց «Ոսկե բումերանգ» բանաստեղծական ժողովածուն, դրա երկրորդ անվանումը եղավ «Կորցրածի, բռնադատվածի և ոչնչացվածի մնացորդները»։