«Նաիրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 72.
 
== Նաիրի ցեղամիությունների դաշնության վերջնական վերացումը ==
Թգլաթպալասար Ա-ի արշավանքներից քայքայված Նաիրի երկրի հարավային տարածքներում սուբարիների /հուրի-հայկական ցեղեր/ Արմի-Շուպրիա ցեղամիության որոշ ծվեններ, պատսպարված Հայոց Միջագետքի Կաշիար (Մասիոն) լեռնաշխարհում, դեռ պահպանում էին իրենց ինքնուրույնությունը՝ հարկեր վճարելով Ասորեստանյան կուսակալներին: Այդ իշխանություններից մեկի առաջնորդն էր Արբունը /հին արձանագրություններում հիշատակվում է (Լ)Աբնուրի անվանաձևով/, որի նստավայրը Մադարա (հավանաբար՝ Մարդին) քաղաքն էր: Վերջինս օգտագործելով ասորական գաղութների դժգոհությունը՝ Աշուրնասիրպալ Բ-ից, հրահրեց նրանց ապստամբել Աշուրնասիրպալ Բ-ի դեմ, որը գլխավորեց Խալզիդիպխա (հավանաբար՝ Արղն) երկրի կուսակալ ասորի Խուլիան: Նրանք ժողովելով իրենց զինված ջոկատները, պաշարում են Նաիրի երկրի հարավային տարածքները հսկելու համար, որպես հենակետ օգտագործվող Աշուրնասիրպալ Բ-ի Դամդամուսա քաղաքը (հավանաբար՝ Ամիդ քաղաքի մոտ): Աշուրնասիրպալը մեծ բանակով շարժվում է դեպի Սուբնատ (արևմտյան Տիգրիս) գետի ակունքները, և պաշարում Խուլիա ասորու քաղաքը, ու կոտրելով քաղաքի պաշտպան 600 մարտիկների դիմադրությունը գրավում է այն, և Խուլիային մահապատժի ենթարկում՝ նրան մորթազերծ անելով ու հյուսելով Դամդամուսա քաղաքի պարիսպներին:
 
Արբունը զրկվելով իր գլխավոր դաշնակից՝ Ասորեստանյան գաղութների ապստամբների ղեկավար Խուլիայից, ժողովում է սուբարիների իշխանների և Ասորեստանի իշխանության տակ գտնվող Նաիրի /Հայքի/ հարավային տարածքների իշխանների զինվորական ջոկատները՝ կազմելով 3000-ոց բանակ ու ամրանում Տիգրիս և Ջերմ գետերի հատման տեղում գտնվող, հզոր պարիսպներով ամրացված Տիլա (Թիլ) բերդաքաղաքում, նպատակ ունենալով դրանով փակել Ասորական ռազմերթերի գլխավոր ճանապարհը և Աշուրնասիրպալ Բ-ին զրկել Նինվեից ստացվելիք ռազմական օգնությունից, միևնույն ժամանակ փակել նրա հետադարձի ճանապարհը, մինչև Տիգրիսի ափին կհասնեին Նաիրի երկրի միջնատարածքներում (պատմական՝ Այրարատյան երկիր) Արամե ՈՒրարտացու /հավանաբար Հայկյան Արամի մասին է խոսքը/ կողմից ժողոված զորագունդը: Աշուրնասիրպալը ժամանակ չկորցնելով շտապում է Տիլա բերդաքաղաքի մոտ և պաշարում այն: Երկարատև պաշարումից և մեծ դժվարություններից հետո նրան հաջողվում է ընկճել հզոր պարիսպներով Տիլա բերդաքաղաքի պաշտպանների դիմադրությունը: Արբունը զգալով բերդաքաղաքի մոտալուտ անկումը, իր զորաջոկատով գիշերը դուրս է գալիս քաղաքի պարիսպներից և ճեղքելով անակնկալի եկած ասորական զինվորների շրջափակումը՝ հեռանում է Տիլա քաղաքից ու ամրանում իր հայրենի Սուպրի լեռների անմատչելի վայրերում շինված՝ Սիգիսա (հավանաբար՝ Սավուր) բերդշենում: Աշուրնասիրպալ Բ-ն գրավելով Տիլան, դաժան հաշվեհարդար է տեսնում քաղաքում մնացած զինվորների և բնակիչների հետ, հիմնահատակ ավերելով քաղաքը, որից հետո Տիլայի արևմտյան հարևանությամբ՝ Տիգրիս գետի ձախ ափին, Բաթման և Արզան վտակների միջև գտնվող Տուսխա (ներկայիս՝ Հիսն Քեփ) քաղաքը ամուր պարիսպներով պատելով, դարձնում իրեն հենակետ քաղաք՝ Նաիրի երկրները հսկելու և հարկահավաքության համար: Այդ քաղաքում է նստեցնում իր զորավարներից Բարշամին /ըստ Մ. Խորենացու վկայության/, որին կարգում է Նաիրի երկրի հարավային նահանգների կուսակալ: Նաիրի երկրի հարավային նահանգները հանգստացնելուց հետո, դիմում է Հայոց Միջագետքի Մասիոն լեռնաշխարհը՝ ապստամբության օջախը վերջնական վերացնելու նպատակով: Իրեն ճանապարհին ավերելով սուբարիական ցեղերով բնակեցված Բուլիանի (հավանաբար՝ Բաթման) և Մադիատի (հավանաբար՝ Միդլաթ) քաղաքները, բարձրանում է Մասիոն լեռները և պաշարում Սիգիսա բերդը ու վերջնական վերացնում արծվաբույնը՝ ապստամբության ղեկավար Արբունի հետ միասին, որից հետո ավերում է Արբունի նստավայր Մադարա քաղաքը, Շուպրիա ցեղամիության 60 բնակավայրերի հետ միասին և արշավում Արբունի դաշնակից՝ Արբակ իշխանի երկրի /հիշատակված է Կիրխի երկիր/ վրա, ավերելով դեռևս կանգուն Նաիրյան ևս 250 բնակավայր:
 
/տես՝ Լեո, Երկ. Ժող., Եր. - 1967թ, հ. 1-ին, 201-202 էջ/
 
== Ծանոթագրություններ ==
Տող 85.
 
{{ՀՀՀ}}
 
[[Կատեգորիա:Նախնադարյան Հայաստան]]
[[Կատեգորիա:Նաիրիի երկրներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նաիրի» էջից