«Նոբելյան թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 15.
 
[[Image:Buckminsterfullerene Model in Red Beads.jpg|thumb|Նախորդ ցուցահանդեսների ընթացքում Նոբելյան թանգարանում ներկայացված ֆուլլերենի մոդելը]]
Այն այցելուների համար, ովքեր ցանկանում են թանգարանից մի կտոր տուն բերել, կարող են այցելել հուշանվերների խանութ, որտեղ կան Ալֆրեդ Նոբելի և թանգարանի վերաբերյալ իրեր: Ամենատարածված իրերից մեկը Ալֆրեդ Նոբելի ոսկե մեդալն է, որը պատրաստված է մուգ շոկոլադից: Մյուսը շվեդական «դինամիտ» քաղցրավենիքն է, որը համեմված է ''jalapeño'' պղպեղով: 2011 թվականին հուշանվերների խանութը համագործակցել է նկարիչ Արտան Մանսուրիի հետ, ով ստեղծել է նկարներ, որոնք խորհրդանշում են Ալֆրեդ Նոբելի կյանքը: Դրանից բացի, խանութն առաջարկում է կրթական շատ խաղալիքներ երեխաների համար, գրքեր Նոբելյան մրցանակի դափնեկիրների կողմից և նրանց մասին, ինչպես նաև եզակի իրեր, որոնք կարելի է գտնել միայն Նոբելյան թանգարանի խանութում<ref>[http://www.nobelmuseum.se/en/node/1683 Nobel Creations]</ref><ref>[http://www.nobelmuseum.se/en/shop Nobel Museum Gift Shop]</ref>:
 
Թանգարանում գործում է նաև Նոբել բիստրոն, որտեղ կան Նոբելյան շոկոլադ, շվեդական տորթեր, ինչպես նաև ճաշ ու ընթրիք: Բիստրոյում մատուցվում է նաև Նոբելյան պաղպաղակ, որը կարելի է համտեսել միայն Նոբելյան Բիստրոյում: Նոբելյան պաղպաղակի հետ կատարյալ է Նոբելյան թեյը, որը սովորաբար ամեն տարի մատուցվում է Նոբելյան բանկետի ժամանակ<ref>[http://www.nobelmuseum.se/en/bistro-nobel Bistro Nobel]</ref><ref>{{cite web|url= https://www.sales.vikingline.com/destinations/sweden/stockholm/general-info/|title= The Nobel Museum|publisher= vikingline.com|accessdate= November 1, 2017}}</ref>: