«Նոբելյան մրցանակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (3)
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 16.
'''Նոբելյան մրցանակ''' ({{IPA-sv|nʊˈbɛl}}, [[շվեդերեն]]՝ ''Nobelpriset'', {{lang-no|Nobelprisen}}), ամենամյա միջազգային մրցանակների հավաքածու, որոնք շնորհվում են շվեդական ու նորվեգական ինստիտուտների կողմից ակադեմիական, մշակութային և գիտական ձեռքբերումների համար։
 
Մրցանակները սահմանվել են [[1859 թվական]]ին շվեդ գիտնական [[Ալֆրեդ Նոբել]]ի կտակի համաձայն։ [[Քիմիայի Նոբելյան մրցանակ|Քիմիայի]], [[Գրականության Նոբելյան մրցանակ|գրականության]], [[Խաղաղության Նոբելյան մրցանակ|խաղաղության]], [[Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ|ֆիզիկայի]] և [[Բժշկության Նոբելյան մրցանակ|ֆիզիոլոգիայի կամ բժշկության]] բնագավառում Նոբելյան մրցանակներն առաջին անգամ շնորհվել են 1901 թվականին<ref>{{cite news|title=Which country has the best brains? |url=http://www.bbc.co.uk/news/magazine-11500373 |accessdate=դեկտեմբերի 6 December, 2011|publisher=BBC News|date=8հոկտեմբերի October8, 2010}}</ref>։ Նախքան 1980 թվականը մեդալները պատրաստվել են 23 կարատանոց ոսկուց, իսկ դրանից հետո՝ 18 կարատանոց կանաչ ոսկուց, որ ծածկվում է 24 կարատանոց ոսկով։ 1901 թվականից մինչև 2016 թվականը Նոբելյան մրցանակներն ու [[Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ|Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը]] շնորհվել են 579 անգամ 911 մարդու և կազմակերպությունների։ Քանի որ ոմանք այդ մրցանակին արժանացել են մեկից ավելի անգամներ, ընդհանուր առմամբ ստացվում է 23 կազմակերպություն և 881 անհատ<ref>[https://www.nobelprize.org/nobel_prizes/lists/all/ All Nobel Prizes]. Nobel Prize. Retrieved on 10 February 2017.</ref>։
 
Մրցանակների հանձնման արարողություններն անցկացվում են ամեն տարի Շվեդիայի մայրաքաղաք [[Ստոկհոլմ]]ում (բացառությամբ Խաղաղության մրցանակի, որը հանձնվում է Նորվեգիայի մայրաքաղաք [[Օսլո]]յում)։ Յուրաքանչյուր մրցանակակիր կամ դափնեկիր ստանում է ոսկե մեդալ, դիպլոմ և գումար, որի չափը որոշվում է [[Նոբելյան հիմնադրամ]]ի կողմից (2017 թվականին հանձնվող գումարի չափը կազմել է 9,000,000 շվեդական կրոն կամ շուրջ US$1,110,000, €944,000, £836,000, INR 72,693,900 կամ CNR 376,000)<ref name="PrizeAmountRaised">{{cite web|title=Nobel Prize amount is raised by SEK 1 million|url=https://www.nobelprize.org/press/#/publication/59c911c82a43dd000437b4b7/552bd85dccc8e20c00e7f979|publisher=Nobelprize.org}}</ref>։ Նոբելյան մրցանակը համարվում է ամենահեղինակավոր մրցանակը, որ շնորհվում է գրականության, բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, խաղաղության և տնտեսագիտության բնագավառներում<ref name="Shalev8">[[#Shalev69|Shalev]], p. 8</ref>։
Տող 22.
[[Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա]]ն հանձնում է Ֆիզիկայի ու Քիմիայի Նոբելյան մրցանակները և Տնտեսագիտական գիտությունների բնագավառում Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված Շվեդիայի պետական բանկի մրցանակը, [[Կարոլինսկա ինստիտուտ]]ի Նոբելյան ասամբլեան՝ Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակը, [[Շվեդական ակադեմիա]]ն շնորհում է Գրականության Նոբելյան մրցանակը։ Խաղաղարարության Նոբելյան մրցանակը շնորհվում է ոչ թե շվեդական կազմակերպության, այլ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի կողմից։
 
Նոբելյան մրցանակը հետմահու չի շնորհվում, բայց եթե մարդը հայտարարվում է դափնեկիր և մահանում նախքան այն ստանալը, ապա մրցանակը շնորհվում է<ref name="cbc1003">{{cite news|title=Montreal-born scientist dies before Nobel honour |url=http://www.cbc.ca/news/technology/story/2011/10/03/nobel-prize-medicine.html |accessdate=հոկտեմբերի 3 October, 2011|publisher=CBC News|date=3հոկտեմբերի October3, 2011}}</ref>։ Թեև յուրաքանչյուր մրցանակի դափնեկիրների միջին թվաքանակը մեծացել է 20-րդ դարի ընթացքում, բայց այն չի կարող բաժանվել երեքից ավելի մարդկանց միջև։ Բացառություն է կազմում Խաղաղության Նոբելյան մրցանակը, որի դափնեկիր կարող են դառնալ կազմակերպությունները կամ երեքից ավելի անձինք<ref>{{cite web|url=http://www.idsia.ch/~juergen/nobelshare.html|title=Evolution of National Nobel Prize Shares in the 20th century|last=Schmidhuber|first=Jürgen|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20140327012415/http://www.idsia.ch/~juergen/nobelshare.html|archivedate=27մարտի March27, 2014|df=dmy-all}}</ref>։
 
== Պատմություն ==
Տող 28.
[[Ալֆրեդ Նոբել]]ը ({{Audio|Sv-Alfred Nobel.ogg|listen}}) ծնվել է 1833 թվականի հոկտեմբերի 21-ին Ստոկհոլմում (Շվեդիա), ինժեներների ընտանիքում<ref name="Levinovitz5">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 5</ref>։ Նա եղել է քիմիկոս, ինժեներ և գյուտարար։ 1894 թվականին Նոբելը գնել է [[Bofors]] մետաղամշակման գործարանը, որը դարձրել է զենքի խոշորագույն արտադրող։ Նոբելը հայտնագործել է նաև [[բալիստիտ]]ները, որոնք դարձել են բազմաթիվ ռազմական անծուխ պայթուցիկ նյութերի, մասնավորապես Բրիտանական կորդիտ անծուխ վառոդի նախորդները։ Իր ողջ կյանքի ընթացքում Նոբելը հավաքել է հսկայական կարողություն. դրա մեծ մասը նա վաստակել է իր 355 գյուտերի շնորհիվ, որոնցից ամենահայտնին [[դինամիտ]]ն է<ref name="Levinovitz11">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 11</ref>։
 
1888 թվականին Ալֆրեդ Նոբելը զարմանքով կարդացել է իր մահախոսականը, որ տպագրվել էր ֆրանսիական թերթում «Մահ վաճառողը մահացել է» խորագրով։ Ռուսաստանում մահացել էր նրա եղբայրը՝ [[Լյուդվիգ Նոբել|Լյուդվիգը]], և լրագրողները սխալմամբ հայտարարել էին հենց Ալֆրեդ Նոբելի մահվան մասին։ Հոդվածն ազդել է Նոբելի վրա և ստիպել մտածել այն մասին, թե ինչպես են իրեն հիշելու մահվանից հետո։ Դա նրան դրդել է փոխել իր կտակը<ref name="Time">{{cite news |first= Frederic |last= Golden |title= The Worst And The Brightest |date= 16հոկտեմբերի October16, 2000 |publisher= Time Warner |url= http://www.time.com/time/magazine/article/0,9171,998209,00.html |work=Time |accessdate=9ապրիլի April9, 2010}}</ref>։ 1896 թվականի դեկտեմբերի 10-ին Ալֆրեդ Նոբելը մահացել է Իտալիայի [[Սան Ռեմո]] քաղաքում գտնվող իր տանը ուղեղի արյունազեղումից, 63 տարեկան հասակում<ref name="Sohlman13">[[#Sohlman69|Sohlman]], p. 13</ref>։
 
Իր կյանքի ընթացքում Նոբելը գրել է մի քանի [[կտակ]]։ Վերջինը նա կազմել է մահվանից մեկ տարի առաջ և ստորագրել [[Փարիզ]]ի Շվեդ-նորվեգական ակումբում 1895 թվականի [[նոյեմբերի 27]]-ին<ref name="Sohlman7">[[#Sohlman69|Sohlman]], p. 7</ref><ref>{{Cite news|last= von Euler|first= U. S.|title= The Nobel Foundation and its Role for Modern Day Science|url= http://resources.metapress.com/pdf-preview.axd?code=xu7j67w616m06488&size=largest|format= PDF|publisher= Springer-Verlag|work= Die Naturwissenschaften|date= հունիսի 6 June, 1981|accessdate= 21հունվարի January21, 2010|deadurl= yes|archiveurl= https://web.archive.org/web/20110714080803/http://resources.metapress.com/pdf-preview.axd?code=xu7j67w616m06488&size=largest|archivedate= 14հուլիսի July14, 2011|df= dmy-all}}</ref>։ Ի զարմանս շատերի՝ Նոբելն իր վերջին կտակում պատվիրել է, որ իր կարողությունն օգտագործվի ստեղծելու մրցանակաների շարք նրանց համար, ովքեր տալիս են «մեծագույն օգուտ մարդկությանը» [[ֆիզիկա]]յի, [[քիմիա]]յի, [[ֆիզիոլոգիա]]յի կամ [[բժշկություն|բժշկության]], [[գրականություն|գրականության]] և [[խաղաղություն|խաղաղության]] բնագավառում<ref name="thelocal1">{{cite web|url=https://www.nobelprize.org/alfred_nobel/will/will-full.html|title=Full text of Alfred Nobel's Will|author=|date=|work=nobelprize.org}}</ref>։ Նոբելը հատկացրել է իր բոլոր ակտիվների 94%-ը, 31 մլն [[շվեդական կրոնա]] (US$186 մլն, €150 մլն, 2008 թվական) Նոբելյան հինգ մրցանակների ստեղծման համար<ref name="Abrams7">[[#Abrams|Abrams]], p. 7</ref><ref name=NobelFoundationPrizeAmount>{{cite web|title=The Nobel Prize Amounts|url=https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/|publisher=The Nobel Foundation|accessdate=7դեկտեմբերի December7, 2015}}</ref>։ Կտակի վերաբերյալ եղած կասկածների պատճառով այն հաստատվել է միայն 1897 թվականի ապրիլի 26-ին Նորվեգիայի [[Սթորթինգ]]ի կողմից<ref name="Levinovitz13-25">[[#Levinovitz69|Levinovitz]], pp. 13–25</ref>։ Նոբելի կտակատարներ Ռագնար Սոլմանն ու Ռուդոլֆ Լիլջեքուիստն ստեղծել են [[Նոբելյան հիմնադրամ]]ը, որը պետք է վերահսկեր Նոբելի թողած կարողությունն ու կազմակերպեր մրցանակների հանձնումը<ref name="Abrams7-8">[[#Abrams|Abrams]], pp. 7–8</ref>։
 
Նոբելի կամքի համաձայն՝ Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնում է Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը, որի անդամները նշանակվել են 1897 թվականի ապրիլին կտակի հաստատումից կարճ ժամանակ անց։ Դրանից հետո ստեղծվել կամ նշանակվել են մյուս մրցանակների հանձնաժողովները։ Դրանք են Կարոլինսկա ինստիտուտը (հունիսի 7), Շվեդական ակադեմիան (հունիսի 9) և [[Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիա]]ն (հունիսի 11)<ref name="Crawford1">[[#Crawford69|Crawford]], p. 1</ref>։ Նոբելյան հիմնադրամը համաձայնության է հասել մրցանակների շնորհման հիմնական սկզբունքների վերաբերյալ, 1900 թվականին Նոբելյան հիմնադրամի նորաստեղծ կանոնակարգը հրապարակվել է [[Օսկար II]] թագավորի կողմից<ref name="thelocal1"/>։ 1905 թվականին [[Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորություն]]ը դադարել է գոյություն ունենալուց։
Տող 36.
=== Նոբելյան հիմնադրամ ===
{{հիմնական|Նոբելյան հիմնադրամ}}
19-րդ դարում Նոբելների ընտանիքը, որը հայտնի էր Ադրբեջանում նավթի արդյունաբերության բնագավառում իր նորարարություններով, եղել է արտասահմանյան կապիտալի առաջատար ներկայացուցիչը Բաքվում։ [[Ռոբերտ Նոբել]]ը եղել է նավթարդյունաբերության ոլորտում առաջին օտարերկրացի ներդրողը Բաքվում։ [[1875 թվական]]ին Ռոբերտ Նոբելը գնել է նավթավերամշակման փոքր գործարան Բաքվում՝ դրանով իսկ հիմք դնելով «Նոբել եղբայրների ընկերությանը», որն ազգայնացվել է Ժողովրդական կոմիսարների Բաքվի խորհրդի կողմից 1918 թվականին<ref>{{cite book|last=Aleklett|first=Kjell|date=19մայիսի May19, 2012|title=Peeking at Peak Oil|url=https://books.google.az/books?id=pANooo5WaK8C&pg=PA33&lpg=PA33&dq=nobel%20prize%20baku&source=bl&ots=HsHiFJUOjI&sig=UtVsvrcEvJKTHWDZ_fqam0JdJas&hl=en&sa=X&ved=0ahUKEwi3wpGB4vzWAhWJDMAKHauXC4s4ChDoAQhAMAc#v=onepage&q=nobel%20prize%20baku&f=false|publisher=Springer Science & Business Media|page=33|isbn=9781461434245}}</ref>։
 
1920 թվականին ընկերությունն ազգայնացվել է [[Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության]] կառավարության կողմից։ Նոբել եղբայրների նավթային ընկերության խորհրդանիշը ստեղծվել է ոգեշնչվելով [[Սարուխանի շրջան]]ում գտնվող Կրակի տաճարից (Ատեշգահ), իսկ նրանց նավթի տանկերներն ունեցել են կրոնական ու փիլիսոփայական անվանումներ, ինչպիսիք են՝ [[Զրադաշտ]], [[Մուհամմադ]], [[Բուդդա]], [[Բրահմա]], [[Սոկրատես]], [[Բենեդիկտ Սպինոզա|Սպինոզա]] և Դարվին։
Տող 60.
 
=== Երկրորդ համաշխարհային պատերազմ ===
1938 և 1939 թվականներին [[Ադոլֆ Հիտլեր]]ի գլխավորած [[Երրորդ Ռայխ|Երրորդ ռայխը]] գերմանացի երեք դափնեկիրների ([[Ռիխարդ Կուն]], [[Ադոլֆ Ֆրիդրիխ Յոհան Բուտենանդտ]] և [[Գերհարդ Դոմագկ]]) արգելել է ընդունել իրենց մրցանակները<ref name="Levinovitz23">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 23</ref>։ Հետագայում նրանք կարողացել են ստանալ մեդալ և դիպլոմ<ref name="Wilhelm85">[[#Wilhelm69|Wilhelm]], p. 85</ref>։ Չնայած Շվեդիան պաշտոնապես չեզոք էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մրցանակները շնորհվել են ոչ պարբերաբար։ 1939 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակ չի շնորհվել։ Մրցանակներից ոչ մեկը չի շնորհվել 1940-1942 թվականներին Գերմանիայի կողմից Նորվեգիայի օկուպացման պատճառով։ Հաջորդ տարի շնորհվել են բոլոր մրցանակները, բացառությամբ գրականության և խաղաղության ոլորտում հանձնվողների<ref>{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/lists/all/ |title=All Nobel Laureates |publisher=Nobel Foundation|accessdate=15հունվարի January15, 2010}}</ref>։
 
Նորվեգիայի օկուպացիայի ընթացքում Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի երեք անդամներ փախել են, իսկ մյուսները կարողացել են խուսափել գերմանացիների հետապնդումներից, երբ Նոբելյան հիմնադրամը հայտարարել է, որ [[Օսլո]]յում գտնվող հանձնաժողովի շենքը շվեդական սեփականություն է։ Այդպիսով այն դարձել է գերմանացիներից պաշտպանված տարածք, քանի որ վերջիններս չէին պատերազմում Շվեդիայի դեմ<ref name="Abrams23">[[#Abrams|Abrams]], p. 23</ref>։ Օսլոյում մնացած անդամները շարունակել են հանձնաժողովի աշխատանքները, բայց չեն շնորհել ոչ մի մրցանակ։ 1944 թվականին Նոբելյան հիմնադրամը հանձնաժողովի՝ տարագրության մեջ գտնվող երեք անդամների հետ միասին հավաստիացրել են, որ հայտերը ներկայացվել են Խաղաղության մրցանակի համար, և այն կարող է նորից շնորհվել<ref name="Levinovitz23"/>։
Տող 93.
 
=== Թեկնածուների առաջադրում ===
Մրցանակների հանձնումից մեկ տարի առաջ՝ սովորաբար սեպտեմբերին, Նոբելյան հիմնադրամի կողմից հայտերի ձևերն ուղարկվում են շուրջ 3000 անձանց։ Որպես կանոն՝ այդ անձինք ականավոր գիտնականներ են, որ աշխատում են համապատասխան ոլորտներում։ [[Խաղաղության Նոբելյան մրցանակ]]ի դեպքում հայտերի ձևերն ուղարկվում են նաև կառավարություններին, Խաղաղության մրցանակի նախկին դափնեկիրներին և Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի ներկա կամ նախկին անդամներին։ Հայտերի վերադարձման վերջնաժամկետը մրցանակի հանձնման տարվա [[հունվարի 31]]-ն է<ref name="Feldman16-17"/><ref name="Levinovitz26">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 26</ref>։ Նոբելյան հանձնաժողովը կազմում է մրցանակի շուրջ 300 թեկնածուների ցանկ այդ հայտերն ուղարկածների ու ավելացված անուններից<ref name="Abrams15">[[#Abrams|Abrams]], p. 15</ref>։ Թեկնածուների անունները չեն հրապարակվում, և նրանց չեն տեղեկացնում այդ ցանկում ընդգրկվելու վերաբերյալ։ Թեկնածուների վերաբերյալ բոլոր գրանցումները գաղտնի են պահում մրցանակի հանձնմանը հաջորդող 50 տարիների ընթացքում<ref name="Feldman315"/><ref>{{cite web|url=http://nobelprize.org/nomination/nomination_facts.html |title=Nomination Facts |publisher=[[Նոբելյան հիմնադրամ|Nobel Foundation]] |accessdate=3մարտի March3, 2010 |archiveurl=https://web.archive.org/web/20100109142845/http://nobelprize.org/nomination/nomination_facts.html <!--Added by H3llBot--> |archivedate=9հունվարի January9, 2010}}</ref>։
 
=== Ընտրություն ===
Տող 99.
 
=== Հետմահու հայտեր ===
Թեև հետմահու անվանակարգումները ներկայում արգելված են, սակայն մարդիկ, որոնք մահացել էին մրցանակի ներկայացվելուց մինչև հանձնաժողովի կողմից որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում, նախկինում կարող էին ստանալ մրցանակը։ Դա պատահել է երկու անգամ. 1931 թվականին Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր է ճանաչվել [[Էրիկ Կարլֆելդտ]]ը, իսկ [[1961 թվական]]ին Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է [[ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար]] [[Դագ Համարշոլդ]]ին։ 1974 թվականից սկսած՝ դափնեկիրը պետք է կենդանի լինի հոկտեմբերին նրա անունը հայտարարելու ժամանակ։ 1996 թվականին [[Ուիլյամ Վիքրի]]ն մահացել է մրցանակի (տնտեսագիտության բնագավառում) դափնեկրի անունը հայտարարելուց հետո՝ նախքան այն կհանձնվեր իրեն<ref name="Abrams9">[[#Abrams|Abrams]], p. 9</ref>։ [[2011 թվական]]ի հոկտեմբերի 3-ին հայտարարվել են Բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները, սակայն հանձնաժողովը չի իմացել, որ նրանցից մեկը՝ [[Ռալֆ Ստայնման]]ը, մահացել էր դրանից երեք օր առաջ։ Հանձնաժողովը քննարկել է Ստայնմանը մրցանակի հարցը, քանի որ ըստ կանոնակարգի՝ այն չի կարող հանձնվել հետմահու<ref name="cbc1003"/>։ Ավելի ուշ հանձնաժողովը որոշումը թողել է անփոփոխ<ref>{{cite web|title=Ralph Steinman Remains Nobel Laureate|url=https://www.nobelprize.org/nobel_organizations/nobelfoundation/press_releases_archive/2011/steinman.html|accessdate=8հոկտեմբերի October8, 2012|publisher=[[Նոբելյան հիմնադրամ|The Nobel Foundation]]|date=3հոկտեմբերի October3, 2011}}</ref>։
 
=== Ճանաչման ժամանակի ուշացում ===
Նոբելը ցանկացել է, որ մրցանակները շնորհվեն «նախորդ տարում» կատարված ձեռքբերումների համար։ Նախկինում սովորաբար մրցանակի էին արժանանում վերջին ժամանակներում կատարված հայտնագործությունների համար<ref>{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/literature/articles/espmark/index.html |title=The Nobel Prize in Literature |publisher=[[Նոբելյան հիմնադրամ|Nobel Foundation]] |date=դեկտեմբերի 3 December, 1999|accessdate=10փետրվարի February10, 2010}}</ref>։ Սակայն այդ հայտնագործութունների մի մասը հետագայում կասկածի տակ է դրվել կամ ժխտվել։ Օրինակ՝ 1926 թվականին Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակը հանձնվել է [[Յոհանես Ֆիբիգեր]]ին, որն իբր թե հայտնաբերել էր մակաբույծ, որը դառնում է [[քաղցկեղ]]ի պատճառ<ref name="Levinovitz125">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 125</ref>։ Նման թյուրիմացություններից խուսափելու համար հետագայում մրցանակները շնորհվում են ժամանակի քննությանը դիմացած գիտական հայտնագործությունների համար<ref name="Abrams25">[[#Abrams|Abrams]], p. 25</ref><ref name="embo">{{cite journal| doi=10.1093/embo-reports/kve034|last=Breithaupt|pmc=1083830|first=Holger|pmid=11258715 |title=The Nobel Prizes in the new century: An interview with Ralf Pettersson, Director of the Stockholm Branch of the Ludwig Institute for Cancer Research, the Karolinska Institute, and former chairman of the Nobel Prize Committee for Physiology/Medicine |year=2001 |volume=2|issue=2|journal=EMBO Reports|publisher=Nature Publishing Group|pages=83–5}}</ref><ref name="scienceline1">{{cite web|url=http://www.scienceline.org/2009/10/06/blog-liu-nobel_physics-200/ |title=Nobel Prize in Physics Honors "Masters of Light" |work=Scienceline |date=հոկտեմբերի 7 October, 2009|accessdate=19փետրվարի February19, 2010}}</ref>։ Ըստ [[Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ]]ի հանձնաժողովի նախկին նախագահ Ռալֆ Պետերսոնի՝ «Նոբելյան հանձնաժողովի կողմից «նախորդ տարի» չափանիշը մեկնաբանվում է որպես այն տարին, երբ պարզ է դարձել հայտնագործության ողջ ազդեցությունը»<ref name=embo/>։
 
[[File:Nobelinstituttet 20080913-01.jpg|thumb|Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի սենյակը]]
Մրցանակի հանձնման ու այն ստանալու համար հիմք հանդիսացած ձեռքբերմանը հասնելու միջև ընկած ժամանակը տարբերվում է ըստ կատեգորիաների։ Գրականության բնագավառում մրցանակը սովորաբար շնորհվում է աշխատանքների շարք, այլ ոչ թե մեկ ստեղծագործության համար<ref>{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/ |title=All Nobel Laureates in Literature |publisher=Nobel Foundation |accessdate=15հունվարի January15, 2010}}</ref><ref>{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/literature/ |title=The Nobel Prize in Literature |publisher=Nobel Foundation|accessdate=15հունվարի January15, 2010}}</ref>։ Խաղաղության Նոբելյան մրցանակը նույնպես կարող է շնորհվել ամբողջ կյանքի ընթացքում կատարած աշխատանքի համար։ Օրինակ՝ 2008 թվականին այդ մրցանակին արժանացել է Մարտի Ախտիսաարին ''մի քանի մայրցամաքներում միջազգային կոնֆլիկտների լուծման ուղղությամբ ավելի քան երեք տասնամյակ իր գործադրած նշանակալի ջանքերի համար''<ref>{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2008/index.html |title=Peace 2008 |publisher=Nobel Foundation |accessdate=15հունվարի January15, 2010}}</ref><ref>{{cite news|first=Lisa |last=Bryant |title=Former Finnish President Martti Ahtisaari Wins Nobel Peace Prize |date=10հոկտեմբերի October10, 2008 |work=Voice of America |publisher=International Broadcasting Bureau |url=http://voanews.com/english/archive/2008-10/2008-10-10-voa8.cfm |accessdate=27դեկտեմբերի December27, 2008 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20081117162443/http://voanews.com/english/archive/2008-10/2008-10-10-voa8.cfm |archivedate=17նոյեմբերի November17, 2008 }}</ref>։ Այնուամենայնիվ մրցանակները կարող են շնորհվել նաև վերջերս կատարված առանձին իրադարձությունների համար<ref>{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/ |title=All Nobel Peace Prize Laureates |publisher=Nobel Foundation|accessdate=15հունվարի January15, 2010}}</ref>։ Օրինակ՝ [[Քոֆի Անան]]ը Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացել է 2001 թվականին՝ [[ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար]] դառնալուց ընդամենը չորս տարի անց<ref name="Abrams330">[[#Abrams|Abrams]], p. 330</ref>։ [[Յասեր Արաֆաթ]]ը, [[Իցհակ Ռաբին]]ը և [[Շիմոն Պերես]]ը Նոբելյան մրցանակ ստացել են 1994 թվականին՝ Օսլոյի պայմանագրի ստորագրումից շուրջ մեկ տարի անց<ref name="Abrams27">[[#Abrams|Abrams]], p. 27</ref>։
 
Ֆիզիկայի, քիմիայի և բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառներում մրցանակները սովորաբար հանձնվում են այն բանից հետո, երբ տվյալ ձեռքբերումն ստանում է լայն ճանաչում։ Երբեմն դա պահանջում է տասնամյակներ, օրինակ՝ [[Սուբռահմանյան Չանդրասեկհար]]ը 1983 թվականին արժանացել է [[Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ]]ի աստղերի էվոլյուցիային և կառուցվածքին վերաբերող իր աշխատանքների համար, որ կատարել է 1930-ական թվականներին<ref name=currentscience>{{cite journal|last=Vishveshwara|first=S.|title=Leaves from an unwritten diary: S. Chandrasekhar, Reminiscences and Reflections|journal=Current Science|volume=78|issue=8|pages=1025–1033|format=PDF|date=25ապրիլի April25, 2000|url=http://www.ias.ac.in/currsci/apr252000/generalia.pdf|accessdate=27փետրվարի February27, 2008|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20080227013938/http://www.ias.ac.in/currsci/apr252000/generalia.pdf|archivedate=27փետրվարի February27, 2008|df=dmy-all}}</ref><ref>{{cite web |url= http://nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1983/chandrasekhar-autobio.html |title= Subramanyan Chandrasekhar – Autobiography |accessdate=11հունիսի June11, 2010 |year= 1983 |publisher= The Nobel Foundation}}</ref>։ Ոչ բոլոր գիտնականներն են ապրում մինչև իրենց աշխատանքների ճանաչումը։ Որոշ հայտնագործություններ այդպես էլ չեն ներկայացվում Նոբելյան մրցանակի այն պատճառով, որ դրանց հեղինակները մահանում են նախքան իրենց աշխատանքի նշանակության հաստատումը<ref>{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/economics/laureates/2004/ecoadv.pdf |date=11հոկտեմբերի October11, 2004 |title=Finn Kydland and Edward Prescott's Contribution to Dynamic Macroeconomics |format=PDF |publisher=Nobel Foundation |accessdate=15հունվարի January15, 2010 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20090626035538/http://nobelprize.org/nobel_prizes/economics/laureates/2004/ecoadv.pdf |archivedate=26հունիսի June26, 2009 }}</ref><ref>{{cite journal|url=http://www.springerlink.com/content/0352751044g0746k/ |title=Why it has become more difficult to predict Nobel Prize winners: a bibliometric analysis of nominees and winners of the chemistry and physics prizes (1901–2007)|journal=Scientometrics|doi=10.1007/s11192-009-0035-9 |year=2010|page=401|volume=82|last1=Gingras |first1=Yves|first2=Matthew L. |last2=Wallace|issue=2}}</ref><ref>{{cite journal|author=Editorial|url=http://www.nature.com/nchem/journal/v1/n7/full/nchem.372.html |title=Access : A nobel prize : Nature Chemistry |year=2009|doi=10.1038/nchem.372|journal=Nature Chemistry|volume=1|page=509|issue=7|bibcode = 2009NatCh...1..509.|pmid=21378920}}</ref>։
 
== Մրցանակների հանձնում ==
[[Պատկեր:Horbjorn Jagland presents President Barack Obama with the Nobel Prize medal and diploma.jpg|ձախից|մինի|[[Բարաք Օբամա]]ն Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի նախագահ [[Տուրբյորն Յագլանդ]]ի ձեռքից Խաղաղության Նոբելյան մրցանակն ստանալուց հետո]]
Բացառությամբ Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Նոբելյան մրցանակները հանձնվում են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող մրցանակաբաշխության ամենամյա արարողության ժամանակ, որ տեղի է ունենում [[դեկտեմբերի 10]]-ին՝ Նոբելի մահվան օրը։ Դափնեկրի դասախոսությունը սովորաբար անցկացվում է մրցանակի հանձնումից մի քանի օր առաջ։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրն ու նրա դասախոսությունը ներկայացվում են Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում անցկացվող ամենամյա միջոցառման ժամանակ, որ սովորաբար անցկացվում է դեկտեմբերի 10-ին։ Մրցանակների հանձնման արարողություններն ու դրանց հետ կապված բանկետները, որպես կանոն, լինում են միջազգային խոշոր միջոցառումներ<ref name="autogenerated5">{{cite web |url=http://news.icm.ac.uk/technology/2009-nobel-prize-award-ceremony-live-online/4893/ |title=2009 Nobel Prize award ceremony live online &#124; IT &#124; ICM Commercial & Business News |publisher=Institute of Commercial Management |date=դեկտեմբերի 10 December, 2009 |accessdate=16հունվարի January16, 2010 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20100209005839/http://news.icm.ac.uk/technology/2009-nobel-prize-award-ceremony-live-online/4893/ |archivedate=9փետրվարի February9, 2010 |df=dmy-all }}</ref><ref name="thelocal2">{{cite web|url=http://www.thelocal.se/23784/20091210/ |title=Pomp aplenty as winners gather for Nobel gala |work=The Local |date=10դեկտեմբերի December10, 2009 |accessdate=16հունվարի January16, 2010 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20091215055502/http://www.thelocal.se/23784/20091210/ |archivedate=15դեկտեմբերի December15, 2009 }}</ref>։ Շվեդիայում մրցանակների հանձնման արարողություններն անցկացվում են [[Ստոկհոլմի համերգասրահ]]ում, իսկ բանկետը տեղի է ունենում Ստոկհոլմի քաղաքապետարանում։ Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնվել է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում (1905-1946), [[Օսլոյի համալսարան]]ի դահլիճում (1947-1989), ապա Օսլոյի քաղաքապետարանում (1990 թվականից մինչ օրս)<ref name="Levinovitz21-23">[[#Levinovitz69|Levinovitz]], pp. 21–23</ref>։
 
Ստոկհոլմում Նոբելյան մրցանակների հանձնման արարողության գլխավոր իրադարձությունը Շվեդիայի թագավորի ձեռքից մրցանակների ստացումն է։ Օսլոյում Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի նախագահը հանձնում է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրին Նորվեգիայի թագավորի ներկայությամբ<ref name="thelocal2"/><ref name="sweden2">{{cite web |last=Froman |first=Ingmarie |url=http://www.sweden.se/eng/Home/Education/Research/Reading/The-Nobel-Week--a-celebration-of-science/ |title=The Nobel Week — a celebration of science |publisher=Swedish Institute |date=դեկտեմբերի 4 December, 2007 |accessdate=16հունվարի January16, 2010 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20091014205607/http://www.sweden.se/eng/Home/Education/Research/Reading/The-Nobel-Week--a-celebration-of-science/ |archivedate=14հոկտեմբերի October14, 2009 |df=dmy-all }}</ref>։ Սկզբում Օսկար II թագավորը դեմ է եղել մրցանակը նաև օտարերկրացիներին շնորհելուն։ Ասվում է, թե նա իր կարծիքը փոխել է, երբ նրա ուշադրությունը հրավիրել են այն հանգամանքի վրա, որ մրցանակները դրական են անդրադառնում Շվեդիայի միջազգային հեղինակության վրա<ref>{{cite web|url=http://www.thelocal.se/14776/20091005/ |title=Alfred Nobel's last will and testament |work=The Local |date=դեկտեմբերի 5 December, 2009 |accessdate=16հունվարի January16, 2010 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20091009110708/http://www.thelocal.se/14776/20091005/ |archivedate=9հոկտեմբերի October9, 2009 }}</ref>։
 
=== Նոբելյան բանկետ ===
Տող 122.
 
=== Նոբելյան դասախոսություն ===
Նոբելյան հիմնադրամի կանոնադրության համաձայն՝ յուրաքանչյուր մրցանակակիր պարտավոր է կարդալ հրապարակային դասախոսություն՝ նվիրված այն թեմային, ինչի համար արժանացել է մրցանակին<ref>{{cite web|url=https://www.nobelprize.org/nobel_organizations/nobelfoundation/statutes.html#par9|title=The Nobel Foundation - Statutes|website=www.nobelprize.org}}</ref>։ Նոբելյան դասախոսությունը՝ որպես հռետորական ժանր, իր ներկայիս ձևաչափին հասել է տասնամյակների ընթացքում<ref>Philippe-Joseph Salazar, "Nobel Rhetoric, Or Petrarch's Pendulum", in the journal Rhetoric and Philosophy 42(4), 373–400, 2009 {{ISSN|0031-8213}}</ref>։ Այդ դասախոսությունները սովորաբար ներկայացվում են Նոբելյան շաբաթվա ընթացքում (մրցանակների հանձնմանն ու բանկետին նախորդող շաբաթը, որը սովորաբար սկսվում է մրցանակակիրների ժամանումով Ստոկհոլմ և ավարտվում բանկետով), բայց դա պարտադիր չէ։ Մրցանակակիրները պարտավոր են դասախոսությունը ներկայացնել մրցանակն ստանալուն հաջորդող վեց ամիսների ընթացքում։ Սակայն ոմանք դա անում են ավելի ուշ։ Օրինակ՝ Միացյալ Նահանգների նախագահ [[Թեոդոր Ռուզվելտ]]ը Նոբելյան Խաղաղության մրցանակն ստացել է [[1906 թվական]]ին, բայց իր դասախոսությունը կարդացել է 1910 թվականին՝ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո<ref name="Abrams18-19">[[#Abrams|Abrams]], pp. 18–19</ref>։ Դասախոսությունները կազմակերպվում են այն նույն ինստիտուտների կողմից, որոնք ընտրել են դափնեկրին<ref>{{cite news|url=https://www.theguardian.com/books/2008/dec/08/jmg-clezio-nobel-lecture |title=Le Clézio uses Nobel lecture to attack information poverty|work=The Guardian|publisher=Guardian Media Company |date=դեկտեմբերի 8 December, 2008 |accessdate=20հունվարի January20, 2010|first=Richard|last=Lea |location=London}}</ref>։
 
== Մրցանակներ ==
=== Մեդալներ ===
[[2012 թվական]]ի մայիսի 30-ին հայտարարվել է, որ Նոբելյան հիմնադրամը հինգ (շվեդական) Նոբելյան մեդալների ստեղծման համար պայմանագիր է կնքել Svenska Medalj AB ընկերության հետ։ Նախկինում՝ 1902 թվականից մինչև 2010 թվականը, Նոբելյան մեդալները ձուլվում էին [[Myntverket]]-ի (Շվեդական դրամահատարան) կողմից։ Վերջինս Շվեդիայի ամենահին ընկերությունն էր և դադարեցրել է իր գործունեությունը 2011 թվականին՝ 1017 տարի գործելուց հետո։ [[2011 թվական]]ին մեդալները պատրաստել է Նորվեգիայի դրամահատարանը, որ տեղակայված է [[Կոնգսբերգ]]ում։ Նոբելյան մեդալները գրանցված են որպես Նոբելյան հիմնադրամի [[ապրանքանիշ]]<ref>{{cite web|title= Medalj – ett traditionellt hantverk|publisher= Myntverket|url= http://www.myntverket.se/products.asp?lang=sv&page=3 |language= Swedish|accessdate=15դեկտեմբերի December15, 2007|archiveurl= https://web.archive.org/web/20071218102934/http://www.myntverket.se/products.asp?lang=sv&amp;page=3 <!--Added by H3llBot-->|archivedate= 18դեկտեմբերի December18, 2007}}</ref>։ Յուրաքանչյուր մեդալ իր երեսակողմի ձախ մասում կրում է Ալֆրեդ Նոբելի դիմապատկերը։ Ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի կամ բժշկության և գրականության ոլորտներում Նոբելյան մրցանակի դափնեկիրներին հանձնվող մեդալներն ունեն իրար նման երեսակողմեր, որի վրա Ալֆրեդ Նոբելի դիմապատկերն է և նրա ծննդյան ու մահվան տարեթվերը։ Նոբելի դիմապատկերն առկա է նաև խաղաղության և տնտեսագիտության Նոբելյան մրցանակների մեդալների երեսակողմին, բայց մի փոքր այլ դիզայնով։ Օրինակ՝ դափնեկրի անունը փորագրվում է [[Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ|Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի]] մեդալի եզրին<ref name="Feldman2">[[#Feldman|Feldman]], p. 2</ref>։ Մեդալների դարձերեսի պատկերները տարբեր են և կախված են այն ինստիտուտից, որը որոշում է մրցանակակրին։ Քիմիայի ու ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած անձանց հանձնվող մեդալների դարձերեսներն ունեն նույն դիզայնը<ref name=Paulingmedal>[http://osulibrary.oregonstate.edu/specialcollections/coll/pauling/bond/pictures/nobel-chemistry-medal.html "Nobel Prize for Chemistry. Front and back images of the medal. 1954"], "Source: Photo by Eric Arnold. Ava Helen and Linus Pauling Papers. Honors and Awards, 1954h2.1", "All Documents and Media: Pictures and Illustrations", ''Linus Pauling and The Nature of the Chemical Bond: A Documentary History'', the Valley Library, Oregon State University. Retrieved 7 December 2007.</ref>։
 
[[File:Nobel Prize Diploma Fritz Haber 1918.JPG|thumb|Մրցանակակիրներն ստանում են դիպլոմ, ոսկե մեդալ և գումար. նկարում [[Ֆրից Հաբեր]]ի դիպլոմն է, որ Նոբելյան մրցանակի է արժանացել ամոնիակի սինթեզման մեթոդի մշակման համար]]
Նախքան 1980 թվականը բոլոր մեդալները ձուլվում էին 23 կարատանոց ոսկուց։ Դրանից հետո մեդալները պատրաստվում են 18 կարատանոց կանաչ ոսկուց և ծածկվում 24 կարատանոց ոսկով։ Մեդալների քաշերը տարբեր են՝ կախված ոսկու արժեքից, բայց միջին քաշը կազմում է 175 գրամ։ Տրամագիծը 66 մմ է, հաստությունը կարող է տատանվել 5,2 մմ-ից մինչև 2,4 մմ<ref>{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/about/medals/ |title=The Nobel Prize Medals and the Medal for the Prize in Economics |accessdate=2ապրիլի April2, 2010 |last=Lemmel |first=Birgitta |publisher=Nobel Foundation}}</ref>։ Պատրաստված լինելով ոսկուց և ունենալով բարձր արժեք, ինչպես նաև հրապարակային ցուցադրությունների պատճառով Նոբելյան մեդալները հաճախ են գողացվում<ref name="UniversityofCalifornia">{{cite news|url=http://www.universityofcalifornia.edu/news/article/8975 |title=University of California – UC Newsroom – Nobel Prize medal stolen from Lawrence Hall of Science is found, student arrested |publisher=University of California |accessdate=21հունվարի January21, 2010 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20090111230223/http://www.universityofcalifornia.edu/news/article/8975 |archivedate=11հունվարի January11, 2009 }}</ref><ref name="NYTimes">{{cite news |url=https://www.nytimes.com/2004/03/26/world/world-briefing-asia-india-poet-s-nobel-medal-stolen.html?fta=y |title=Poet's Nobel Medal Stolen |work=The New York Times|publisher=Arthur Ochs Sulzberger, Jr.|accessdate=21հունվարի January21, 2010|first=Hari|last=Kumar|date=26մարտի March26, 2004}}</ref><ref name="Reuters">{{cite news |url=https://www.reuters.com/article/idUSL1646982020070616 |title=Police hand back Tutu's stolen Nobel medal|work=Reuters |publisher=Reuters |accessdate=հունվարի 21 January, 2010 |date=16հունիսի June16, 2007}}</ref>։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ընթացքում գերմանացի գիտնականներ [[Մաքս Լաուե]]ի ու [[Ջեյմս Ֆրանկ]]ի մեդալներն ուղարկվել են [[Կոպենհագեն]], որպեսզի ապահովվի դրանց անվտանգությունը։ Գերմանիայի՝ Դանիա ներխուժելուց հետո հունգարացի քիմիկոս (նույնպես Նոբելյան մրցանակի դափնեկիր) [[Դյորդ Հևեշի]]ն այդ մեդալները լուծել է [[արքայաջուր|արքայաջրի]] (ազոտական թթվի և աղաթթվի խառնուրդ) մեջ, որպեսզի կանխի դրանց բռնագրավումը [[Նացիստական Գերմանիա]]յի կողմից, ինչպես նաև պատժից ազատի դրանք պահողներին։ Պատերազմից հետո ոսկին անջատվել է լուծույթից, և մեդալները վերաձուլվել են<ref name="Feldman397">[[#Feldman|Feldman]], p. 397</ref>։
 
=== Դիպլոմ ===
Նոբելյան մրցանակակիրներն ստանում են դիպլոմ անմիջապես Շվեդիայի թագավորի ձեռքից, իսկ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրները՝ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի նախագահի ձեռքից։ Յուրաքանչյուր դիպլոմ ունի յուրահատուկ ձևավորում, որը հեղինակում է մրցանակակրին ընտրած ինստիտուտը<ref name="Feldman2"/>։ Նկարից բացի դիպլոմի վրա կա տեքստ, որ պարունակում է այն ստացողի անունը և քաղվածք, թե ինչու է շնորհվում մրցանակը։ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներին տրվող դիպլոմների վրա նման քաղվածքներ երբեք չեն եղել<ref name="Abrams18">[[#Abrams|Abrams]], p. 18</ref><ref>{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/about/diplomas/index.html |title=The Nobel Prize Diplomas |accessdate=12մարտի March12, 2010 |last=Lemmel |first=Birgitta |year=2009 |publisher=Nobel Foundation}}</ref>։
 
=== Գումար ===
Նոբելյան մրցանակի դափնեկիրներին տրվում է որոշակի գումար՝ մրցանակի հանձնման արարողության ժամանակ նրան փոխանցելով գումարի հանձնմանը վերաբերող փաստաթուղթ<ref name=Feldman2/>։ Մրցանակակիրների տրվող գումարի չափը կախված է այն հանգամանքից, թե տվյալ տարում Նոբելյան հիմնադրամը որքան գումար կարող է հատկացնել։ Այդ գումարն սկսել է աճել [[1980-ականներ|1980-ական թվականներից]] սկսած, երբ յուրաքանչյուր մրցանակակրին տրվել է 880 000 շվեդական կրոնա (շուրջ 2.6 մլն շվեդական կրոնա, US$350&nbsp;000 այսօրվա դրությամբ)։ [[2009 թվական]]ին այդ գումարը կազմել է 10 մլն շվեդական կրոնա (US$1.4 մլն)<ref name="Nobel Prize Amounts">{{cite web|url=https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/prize_amounts_14.pdf|title=Prize Amount and Market Value |publisher=Nobel Foundation|year=2014 |accessdate=6հոկտեմբերի October6, 2014}}</ref><ref name="CNN">{{cite news|url=http://edition.cnn.com/video/#/video/us/2009/10/11/foreman.how.nobel.awarded.cnn?iref=videosearch |title=Video – Breaking News Videos from CNN.com |publisher=CNN |date=հոկտեմբերի 11 October, 2009 |accessdate=15հունվարի January15, 2010}}</ref>։ 2012 թվականի հունիսին գումարը նվազեցվել է մինչև 8 մլն շվեդական կրոնա<ref>{{cite web|title=Committee lowers Nobel Prize by 2 million kronor |url=http://www.thelocal.se/41378/20120611/ |publisher=The Local |accessdate=12հունիսի June12, 2012 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20120615172218/http://www.thelocal.se/41378/20120611 |archivedate=15հունիսի June15, 2012 }}</ref>։ Եթե մեկ կատեգորիայում ընտրվում են երկու մրցանակակիրներ, ապա գումարը հավասարապես բաժանվում է նրանց միջև։ Եթե ընտրվել են երեք դափնեկիրներ, ապա հանձնաժողովն իրավունք ունի այդ գումարի կեսը տալ մրցանակակիրներից մեկին, իսկ մյուսներից յուրաքանչյուրին տալ գումարի մեկ քառորդը<ref name="Abrams8-10">[[#Abrams|Abrams]], pp. 8–10</ref><ref>{{cite news|url=https://www.theguardian.com/science/2009/oct/05/nobel-prize-medicine-2009-award|title=Nobel prize for medicine shared by scientists for work on ageing and cancer|work=The Guardian|publisher=Guardian Media Group |date=հոկտեմբերի 5 October, 2009 |accessdate=հունվարի 15 January, 2010|first=Ian|last=Sample |location=London}}</ref><ref>{{cite news|author=Sample, Ian|url=https://www.theguardian.com/science/2008/oct/07/physics.nobel |title=Three share Nobel prize for physics |work=The Guardian |publisher=Guardian Media Group|date=հոկտեմբերի 7 October, 2008 |accessdate=10փետրվարի February10, 2010 |location=London}}</ref>։ Հաճախ մրցանակակիրներն իրենց ստացած գումարը նվիրաբերում են գիտական, մշակութային կամ [[Մարդասիրություն|մարդասիրական]] նպատակներով օգտագործելու համար<ref>{{cite web|last=Locke|first=Michelle|title=Berkeley Nobel laureates donate prize money to charity|url=http://www.ebcf.org/press/07/Smoot_AP_3-07.pdf|format=PDF|accessdate=10փետրվարի February10, 2010|deadurl=yes|archiveurl=https://web.archive.org/web/20110726012539/http://ebcf.org/press/07/Smoot_AP_3-07.pdf|archivedate=26հուլիսի July26, 2011|df=dmy-all}}</ref><ref>{{cite journal|url=http://www.fasebj.org/cgi/content/full/20/13/2186 |title=Reflections on the prize of prizes: Alfred Nobel|doi=10.1096/fj.06-1102ufm |publisher=The FASEB Journal|pmid=17077294|year=2006|last1=Pederson|first1=T.|journal=The FASEB Journal|volume=20|issue=13|pages=2186–9}}</ref>։
 
== Վեճեր և քննադատություն ==
=== Վիճելի մրցանակակիրներ ===
[[File:Henry A. Kissinger, U.S. Secretary of State, 1973-1977.jpg|thumb|upright|Երբ հայտարարվել է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է ճանաչվել [[Հենրի Քիսինջեր]]ը, Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի երկու անդամներ հրաժարական են տվել ի նշան բողոքի]]
Այլ քննադատությունների շարքում Նոբելյան հանձնաժողովը մեղադրվել է քաղաքական ազդեցությունների ենթարկվելու, ինչպես նաև արժանի թեկնածուներին անուշադրության մատնելու մեջ։ Հանձնաժողովը քննադատվել է նաև Եվրոպոցենտրիզմի համար, հատկապես Գրականության Նոբելյան մրցանակի դեպքում<ref name="Abramsxiv">[[#Abrams|Abrams]], p. xiv</ref><ref name="Feldman65">[[#Feldman|Feldman]], p. 65</ref><ref name="Sarasota Herald-Tribune - 20 Sep 1981">{{cite news|first=William|last=Tuohy|title=Literature Award Hardest for Nobel Prize Panel|date=20սեպտեմբերի September20, 1981|publisher=Sarasota Herald Tribune|url=https://news.google.com/newspapers?nid=1755&dat=19810920&id=FZ0cAAAAIBAJ&sjid=DGgEAAAAIBAJ&pg=6245,2424225|page=58|accessdate=9մարտի March9, 2010}}</ref>։
 
;Խաղաղության մրցանակ
Ամենաշատը քննադատվել է [[Հենրի Քիսինջեր]]ին և [[Լե Դիք Թհո]]յին հանձնված Խաղաղության Նոբելյան մրցանակը, որի պատճառով հրաժարական են տվել Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի երկու անդամներ<ref name="topten">{{cite news|last=de Sousa |first=Ana Naomi |title=Top ten Nobel Prize rows|url=http://www.timesonline.co.uk/tol/news/world/article6868007.ece|accessdate=25մայիսի May25, 2010|publisher=Times Newspapers Limited|work=The Times|date=9հոկտեմբերի October9, 2009 |location=London}}</ref>։ Քիսինջերն ու Թհոն մրցանակին արժանացել են [[1973 թվական]]ի հունվարին [[Հյուսիսային Վիետման]]ի ու [[Միացյալ Նահանգներ]]ի միջև պատերազմի դադարեցման նպատակով բանակցությունների անցկացման համար։ Սակայն մրցանակակիրների անունների հայտարարման ժամանակ երկու կողմերը թշնամությունը դեռևս շարունակվում էր<ref name="Abrams219">[[#Abrams|Abrams]], p. 219</ref>։ Քննադատները հայտարարել են, թե Քիսինջերը ոչ միայն խաղաղարար չէ, այլև պատասխանատու է պատերազմի ընդլայնման համար։ Լե Դիք Թհոն խուսափել է քննադատությունից, որովհետև հրաժարվել է մրցանակից<ref name="Feldman315">[[#Feldman|Feldman]], p. 315</ref><ref name="Abrams315">[[#Abrams|Abrams]], p. 315</ref>։
 
[[Յասեր Արաֆաթ]]ը, [[Շիմոն Պերես]]ը և [[Իցհակ Ռաբին]]ը 1994 թվականին արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի Իսրայելի ու Պաղեստինի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար<ref name="Feldman315"/><ref name="Levinovitz183">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 183</ref>։ Դափնեկիրների անունների հայտարարումից անմիջապես հետո Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի անդամներից մեկը Արաֆաթին անվանել է ահաբեկիչ ու հրաժարական տվել<ref name="Feldman15-16">[[#Feldman|Feldman]], pp. 15–16</ref>։ Արաֆաթի վերաբերյալ հավելյալ մեղադրանքները լայնորեն տարածում են գտել տարբեր թերթերում<ref name="Abrams302-306">[[#Abrams|Abrams]], pp. 302–306</ref>։
 
Վեճերի տեղիք է տվել նաև 2009 թվականին Բարաք Օբամային Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հարցը<ref>{{cite news|first1=Steven|last1=Erlanger |first2=Sheryl Gay|last2=Stolberg |title=Surprise Nobel for Obama Stirs Praise and Doubts |date=2009-10-09|work=The New York Times |url=https://www.nytimes.com/2009/10/10/world/10nobel.html?_r=1|publisher=Arthur Ochs Sulzberger, Jr.|accessdate=2010-04-01}}</ref>։ Հայտերի ընդունումն ավարտվել է Օբամայի՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնն զբաղեցնելուց տասնմեկ օր անց, սակայն նրա աշխատանքը գնահատվել է հետագա ութ ամիսների ընթացքում<ref name="philp">{{cite news|url=http://www.timesonline.co.uk/tol/news/world/us_and_americas/article6868833.ece|title=How the Nobel Peace Prize winner is decided|last=Philp|first=Catherine|date=10հոկտեմբերի October10, 2009|work=The Times|publisher=Times Newspapers Limited|location=London|accessdate=25մայիսի May25, 2010}}</ref>։ Օբաման հայտարարել է, որ իրեն արժանի չի համարում այդ մրցանակին<ref>{{cite news |url=https://www.reuters.com/article/topNews/idUSTRE5981JK20091009?sp=true|title=Obama is surprise winner of Nobel Peace Prize |accessdate=հոկտեմբերի 9 October, 2009 |date=9հոկտեմբերի October9, 2009 |publisher=Reuters}}</ref><ref>{{cite web |url=http://www.whitehouse.gov/the_press_office/Remarks-by-the-President-on-Winning-the-Nobel-Peace-Prize/ |title=Remarks by the President on winning the Nobel Peace Prize |accessdate=ապրիլի 1 April, 2010 |date=9հոկտեմբերի October9, 2009 |publisher=The White House|deadurl=yes |archiveurl=http://webarchive.loc.gov/all/20091014210725/http://www.whitehouse.gov/the_press_office/Remarks-by-the-President-on-Winning-the-Nobel-Peace-Prize/ |archivedate=14հոկտեմբերի October14, 2009 |df=dmy-all }}</ref>։ Նախկինում Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած մարդկանց կարծիքները բաժանվել են երկու խմբի. ոմանք ասել են, թե Օբաման արժանի էր այդ մրցանակին, սակայն մյուսները նշել են, թե նա դեռևս չուներ այնպիսի ձեռքբերումներ, որոնք իրեն արժանի կդարձնեին նման պարգևի։ Օբամային, ինչպես նաև Խաղաղության Նոբելյան մրցանակի նախկին դափնեկիրներ [[Ջիմի Քարթեր]]ին և [[Ալբերտ Գոռ]]ին նման շնորհի արժանացնելը քննադատվել է ձախակողմյան ուժերի կողմից<ref>{{cite news|last= Naughton|first= Philippe|title= President Obama humbled: I do not deserve the Nobel Peace Prize|date= 9հոկտեմբերի October9, 2009|publisher=Times Newspapers Limited|work= The Times|url= http://www.timesonline.co.uk/tol/news/world/us_and_americas/article6868457.ece|accessdate=8հունիսի June8, 2010 |location=London}}</ref>։
 
;Գրականության մրցանակ
2004 թվականին Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է [[Էլֆրիդե Ելինեկ]]ին, ինչն առաջացրել է Շվեդական ակադեմիայի անդամներից մեկի՝ Կնուտ Անլունդի բողոքը։ Վերջինս հրաժարական է տվել և հայտարարել, որ Ելինեկի ընտրությունն հասցրել է «անուղղելի վնաս բոլոր առաջադիմական ուժերին, ինչպես նաև այն աղավաղել է գրականության՝ որպես արվեստի վերաբերյալ ընդհանուր տեսակետը»։ Նա պնդել է, թե Ելինեկի ստեղծագործությունները «տեքստի կույտ է, որ հավաքվել են իրար մոտ առանց գեղարվեստական կառուցվածքի»<ref>{{cite news|url=http://www.msnbc.msn.com/id/9665122/ |title=Who deserves Nobel prize? Judges don't agree |accessdate=ապրիլի 1 April, 2010 |date=11հոկտեմբերի October11, 2005 |agency=Associated Press}}</ref><ref>{{cite news|url=http://news.bbc.co.uk/2/hi/entertainment/4329962.stm |title=Nobel judge steps down in protest |accessdate=ապրիլի 1 April, 2010 |date=11հոկտեմբերի October11, 2005|publisher=BBC |work=BBC News}}</ref>։ 2009 թվականին Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է [[Գերտա Մյուլլեր]]ին, ինչը նույնպես քննադատությունների տեղիք է տվել։ Ըստ ''[[The Washington Post]]'' պարբերականի՝ Միացյալ Նահանգների շատ գրաքննադատներ ու պրոֆեսորներ տեղյակ չեն եղել նրա ստեղծագործություններից<ref>{{cite news|url=https://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2009/10/08/AR2009100800965.html |title=Author's Nobel Stirs Shock-and-'Bah' |accessdate=1ապրիլի April1, 2010 |last=Jordan |first=Mary |date=9հոկտեմբերի October9, 2009 |publisher=The Washington Post}}</ref>։ Դա թույլ է տվել այդ քննադատներին եզրակացնել, որ մրցանակը չափազանց եվրոպակենտրոն է<ref>{{cite web|url=http://www.huffingtonpost.com/2009/10/08/nobel-prize-winner-herta_n_313577.html |title=NOBEL PRIZE WINNER: Herta Muller |publisher=The Huffington Post |date=հոկտեմբերի 8 October, 2009 |accessdate=31մարտի March31, 2010}}</ref>։
 
;Գիտական մրցանակներ
1949 թվականին նյարդաբան [[Անտոնիու Էգաշ Մոնիշ]]ն արժանացել է Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի «որոշ հոգեկան հիվանդությունների ժամանակ լեյկոտոմիայի թերապևտիկ ազդեցության հայտնաբերման համար»։ Նախորդ տարի բժիշկ Վալտեր Ֆրիմանը մշակել էր այդ պրոցեդուրայի այլ տարբերակ, որն ավելի արագ ու հեշտ էր կատարվում։ Շնորհիվ այնպիսի ազդեցիկ հրատարակությունների, ինչպիսին է ''[[The New England Journal of Medicine]]'' պարբերականը, լեյկոտոմիան կամ ''լոբոտոմիան'' այնքան են հայտնի դարձել, որ Մոնիշի՝ Նոբելյան մրցանակ ստանալուն հաջորդող երեք տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում կատարվել է շուրջ 5000 լոբոտոմիա<ref name="Feldman286-289">[[#Feldman|Feldman]], pp. 286–289</ref><ref>{{cite news|last=Day|first=Elizabeth|url=https://www.theguardian.com/science/2008/jan/13/neuroscience.medicalscience |title=He was bad, so they put an ice pick in his brain... |work=The Guardian|publisher=Guardian Media Group |accessdate=մարտի 31 March, 2010|date=12հունվարի January12, 2008 |location=London}}</ref>։
 
=== Ուշադրության չարժանացած ձեռքբերումներ===
[[File:MKGandhi.jpg|thumb|upright|right|1948 թվականին, երբ մահացել է [[Մահաթմա Գանդի|Գանդին]], Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը հրաժարվել է մրցանակը շնորհել որևէ մեկին՝ պատճառաբանելով, թե «չկա արժանի կենդանի թեկնածու»]]
[[File:Revolutionary Joyce Better Contrast.jpg|thumb|upright|right|[[Ջեյմս Ջոյս]]ին Նոբելյան մրցանակ չշնորհելը նույնպես վեճերի տեղիք է տվել]]
Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը հաստատել է, որ [[Մահաթմա Գանդի]]ն ներկայացվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի 1937-1939, 1947, ինչպես նաև 1948 թվականի հունվարին՝ իր սպանությունից մի քանի օր առաջ<ref name="Levinovitz181-186">[[#Levinovitz69|Levinovitz]], pp. 181–186</ref>։ Ավելի ուշ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի անդամներն ափսոսանք են հայտնել, որ նա երբեք Նոբելյան մրցանակի չի արժանացել<ref name="Gandhi"/>։ Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովի քարտուղար Գեյր Լանդեստադը 2006 թվականին ասել է. «Մեր պատմության 106 տարիների մեծագույն բացթողումն անկասկած այն է, որ Մահաթմա Գանդին երբեք չի արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Գանդին կարող էր ապրել առանց Նոբելյան մրցանակի։ Սակայն այն, թե Նոբելյան հանձնաժողովը կարող է դիմանալ առանց Գանդիի, հարցական է»<ref>[https://web.archive.org/web/20110915025114/http://www.icrs.ugm.ac.id/wednesday-forum-schedule/111-relevance-of-gandhian-philosophy-in-the-21st-century Relevance of Gandhian Philosophy in the 21st century]. icrs.ugm.ac.id</ref>։ 1948 թվականին, երբ մահացել է Գանդին, Նոբելյան հանձնաժողովը որոշել է ոչ ոքի չշնորհել Խաղաղության Մրցանակը՝ հայտարարելով, թե այդ տարի կենդանի մարդկանց մեջ չկա արժանի թեկնածու<ref name="Gandhi">{{cite web|url=http://nobelprize.org/nobel_prizes/peace/articles/gandhi/index.html |title=Mahatma Gandhi, the Missing Laureate |accessdate=17հոկտեմբերի October17, 2007 |last=Tønnesson |first=Øyvind |date=1դեկտեմբերի December1, 1999|publisher=Nobel Foundation}}</ref><ref name="Abrams147-148">[[#Abrams|Abrams]], pp. 147–148</ref>։ Հետագայում, երբ [[Դալայ լամա XIV]]-ն արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի 1989 թվականին, հանձնաժողովի նախագահն ասել է, թե դա «մասամբ հարգանքի տուրք է Մահաթմա Գանդիի հիշատակին»<ref>{{cite web |url= http://nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1989/presentation-speech.html |title= The Nobel Prize in Peace 1989 – Presentation Speech |accessdate=12հունիսի June12, 2010 |last= Aarvik |first= Egil |publisher= The Nobel Foundation}}</ref>։ Խաղաղության պահպանման գործում մեծ ներդրում ունեցած բազմաթիվ այլ նշանավոր անձինք նույնպես երբևէ չեն արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակի։ ''[[Foreign Policy]]'' պարբերականը նշել է, թե [[Էլեոնոր Ռուզվելտ]]ը, [[Վացլավ Հավել]]ը, [[Քեն Սարո Վիվա]]ն, [[Սարի Նուսեյբե]]ն և [[Կորասոն Ակինո]]ն արժանի էին Նոբելյան մրցանակի, բայց երբեք չեն ստացել այն<ref>{{cite news|first=David |last=Kenner |title=Nobel Peace Prize Also-Rans |date=7հոկտեմբերի October7, 2009 |publisher=The Washington Post Company |url=https://foreignpolicy.com/articles/2009/10/07/nobel_peace_prize_also_rans |work=Foreign Policy |pages=1–7 |accessdate=11հունիսի June11, 2010 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20100125073527/http://www.foreignpolicy.com/articles/2009/10/07/nobel_peace_prize_also_rans |archivedate=25հունվարի January25, 2010 }}</ref>։
 
1965 թվականին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար [[Ու Տան]]ին ՄԱԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ նրան շնորհվելու է այդ տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակը, և հարցրել, թե արդյոք նա կընդունի այն։ Նա խորհրդակցել է անձնակազմի հետ և ավելի ուշ հայտնել, որ կընդունի։ Միևնույն ժամանակ Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնաժողովի նախագահ Գունար Յանը դեմ է հանդես եկել մրցանակը Ու Տանին շնորհելուն, և վերջին պահին որոշվել է այն տալ [[ՅՈՒՆԻՍԵՖ]]-ին։ Հանձնաժողովի մյուս բոլոր անդաները ցանկանում էին մրցանակը տալ Ու Տանին, որը նպաստել էր [[Կարիբյան ճգնաժամ]]ի վերացմանը, Կոնգոյում պատերազմի դադարեցմանը և շարունակում էր աշխատել [[Վիետնամի պատերազմ]]ն ավարտելու վերաբերյալ բանակցություններ վարելու ուղղությամբ։ Տարաձայնությունները շարունակվել են երեք տարի, և 1966 ու 1967 թվականներին ոչ ոքի չի շնորհվել մրցանակ, քանի որ Գունար Յանը դեմ է հանդես եկել այն Ու Տանին շնորհելուն<ref>{{cite web|url=https://www.nobelprize.org/nobel_prizes/themes/peace/lundestad-review/ |title=The Nobel Peace Prize 1901–2000 |publisher=Nobelprize.org |date= |accessdate=2014-02-25}}</ref><ref>"U Thant in New York: A Portrait of the Third Secretary-General of the United Nations", Rames Nassif, C Hurst & Co Publishers Ltd (31 December 1988)</ref>։
 
Գրականության բնագավառում բազմաթիվ գործիչներ նույնպես համարվել են արժանի, բայց երբեք չեն արժանացել Նոբելյան մրցանակի։ Ամերիկացի գրող և գրաքննադատ Ադամ Կիրշը նշել է, որ բազմաթիվ նշանավոր գրողներ չեն արժանացել Նոբելյան մրցանակի քաղաքական կամ գրականությունից դուրս գտնվող պատճառներով։ Ավելի հաճախ եվրոպացի ու շվեդ գրողներին մրցանակ շնորհելու պատճառով նույնպես բազմաթիվ քննադատություններ են հնչել<ref name="KirschNoClue">{{cite web|last=Kirsch |first=Adam |url=http://www.slate.com/id/2201447/ |title=The Nobel Committee has no clue about American literature. – By Adam Kirsch – Slate Magazine |publisher=Slate |date=հոկտեմբերի 3 October, 2008 |accessdate=31մարտի March31, 2010}}</ref><ref>{{cite web|url=http://www.dn.se/dnbok/akademien-valjer-helst-en-europe-1.789000 |title=Akademien väljer helst en europé |accessdate=2ապրիլի April2, 2010 |last=Fristorp |first=Mimmi |date=8հոկտեմբերի October8, 2008 |publisher=Dagens Nyheter |language=Swedish |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20100218021516/http://www.dn.se/dnbok/akademien-valjer-helst-en-europe-1.789000 |archivedate=18փետրվարի February18, 2010 }}</ref>։ Մրցանակի Եվրոպակենտրոն բնույթը 2009 թվականին Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար [[Փիթեր Էնգլունդ]]ի կողմից ճանաչվել է որպես մրցանակի հետ կապված խնդիր և այդ միտումը բացատրել նրանով, որ ակադեմիան ավելի շատ ծանոթ է եվրոպական հեղինակների հետ<ref>{{cite news|url=https://www.theguardian.com/world/feedarticle/8742797 |title=Judge: Nobel literature prizes 'too Eurocentric' |work=The Guardian|publisher=Guardian Media Group |date=հոկտեմբերի 6 October, 2009|accessdate=3փետրվարի February3, 2010 |location=London}}</ref>։ Այնուամենայնիվ, Նոբելյան մրցանակի չարժանացած ականավոր գրողների շարքում բազմաթիվ են նաև եվրոպացի գրողները։ Նման գրողների շարքում հիշատակվում են եվրոպացիներ [[Լև Տոլստոյ]]ը, [[Անտոն Չեխով]]ը, [[Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին]]ը, [[Մարսել Պրուստ]]ը, [[Վլադիմիր Նաբոկով]]ը, [[Ջեյմս Ջոյս]]ը, [[Յուհան Ավգուստ Ստրինդբերգ]]ը, [[Սիմոն Վեստդեյք]]ը, [[Կարել Չապեկ]]ը, ամերիկացիներ [[Խորխե Լուիս Բորխես]]ը, [[Էզրա Փաունդ]]ը, [[Ջոն Ապդայկ]]ը, [[Արթուր Միլլեր]]ը, [[Մարկ Տվեն]]ը և աֆրիկացի [[Չինուա Աչեբե]]ն<ref name="Feldman56-57">[[#Feldman|Feldman]], pp. 56–57</ref>։
 
Յուրաքանչյուր թեկնածուի անունից նույն տարում կարող են ներկայացվել բազմաթիվ հայտեր։ Գաստոն Ռամոնն ստացել է ընդհանուր առմամբ 155<ref>{{cite web|title=Nomination Database: Gaston Ramon|url=https://www.nobelprize.org/nomination/archive/show_people.php?id=7545|website=Nobelprize.org|accessdate=7հունվարի January7, 2017}}</ref> անվանակարգ բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի համար 1930 թվականից մինչև 1953 թվականը՝ ըստ 2016 թվականին հրապարակված տվյալների։ Նա մահացել է 1963 թվականին՝ այդպես էլ չստանալով ոչ մի մրցանակ։ Պիեռ Պոլ Էմիլ Ռուն ներկայացվել է 115<ref>{{cite web|title=Nomination Database: Emile P Roux|url=https://www.nobelprize.org/nomination/archive/show_people.php?id=7930|website=Nobelprize.org|accessdate=7հունվարի January7, 2017}}</ref> անգամ բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի, իսկ [[Առնոլդ Զոմմերֆելդ]]ը՝ 84<ref>{{cite web|title=Nomination Database: Arnold Sommerfeld|url=https://www.nobelprize.org/nomination/archive/show_people.php?id=8661|website=Nobelprize.org|accessdate=7հունվարի January7, 2017}}</ref> անգամ ֆիզիկայի բնագավառում։ Այդ երեք գիտնականներն ամենաշատ ներկայացվածներն են՝ ըստ 2016 թվականի հրապարակված տվյալների, որոնք ոչ մի անգամ չեն արժանացել մրցանակի<ref>{{cite web|last1=Butler|first1=Declan|title=Close but no Nobel: the scientists who never won|url=http://www.nature.com/news/close-but-no-nobel-the-scientists-who-never-won-1.20781|website=nature.com|accessdate=7հունվարի January7, 2017|doi=10.1038/nature.2016.20781|date=հոկտեմբերի 11 October, 2016}}</ref>։ [[Օտտո Շտեռն]]ը Նոբելյան մրցանակի ներկայացվել է 79<ref>{{cite web|title=Nomination Database: Otto Stern|url=https://www.nobelprize.org/nomination/archive/show_people.php?id=8779|website=Nobelprize.org|accessdate=7հունվարի January7, 2017}}</ref> անգամ ֆիզիկայի բնագավառում 1925-1943 թվականներին և արժանացել է մրցանակի [[1943 թվական]]ին<ref>{{cite news|last=Crawford|first=Elisabeth|title=Nobel population 1901–50: anatomy of a scientific elite|url=http://physicsweb.org/articles/world/14/11/7|newspaper=Physics World|date=November 2001|archiveurl=https://web.archive.org/web/20060203183205/http://physicsweb.org/articles/world/14/11/7|archivedate=3փետրվարի February3, 2006}}</ref>։
 
Երեքից ավելի անձանց մրցանակ շնորհելն արգելող խիստ կանոնը նույնպես վեճերի տեղիք է տվել<ref name="Levinovitz61">[[#Levinovitz69|Levinovitz]], p. 61</ref>։ Երբ մրցանակը տրվում է խմբի կամ երեքից ավելի անձանց ձեռքբերման համար, մեկ կամ ավելի անձինք անտեսվում են։ Օրինակ՝ 2002 թվականին Նոբելյան մրցանակ է շնորհվել [[Կոիտի Տանակա]]յի ու Ջոն Ֆենին [[սպիտակուցներ]]ի [[մասս-սպեկտրաչափություն|մասս-սպեկտրաչափության]] մշակման համար, սակայն ուշադրության չեն արժանացել [[Ֆրանկֆուրտի Յոհան Վոլֆգանգ Գյոթեի անվան համալսարան|Ֆրանկֆուրտի համալսարան]]ի Ֆիզիկական և տեսական քիմիայի ինստիտուտի աշխատակիցներ Ֆրանց Հիլենկամպի ու Մայքլ Կարասի ձեռքբերումները<ref name="Spinney">{{cite web|author=Spinney, Laura|url=http://www.the-scientist.com/article/display/20931|title=News Analysis: Nobel Prize Controversy|work=The Scientist|year=2002|accessdate=28հոկտեմբերի October28, 2006}}</ref><ref>{{cite news|first= Nicholas|last= Dawidoff|title= The Civil Heretic|date= 25ապրիլի April25, 2009|url= https://www.nytimes.com/2009/03/29/magazine/29Dyson-t.html?_r=1&pagewanted=all/|work= The New York Times|publisher=Arthur Ochs Sulzberger, Jr.|accessdate=8հունիսի June8, 2010}}</ref>։ [[Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ]]ի թեկնածուներից մեկի խոսքերով՝ երեք անձի վերաբերյալ սահմանափակումն իրեն ու իր թիմի երկու անդամների զրկել է 2013 թվականին մրցանակի արժանանալու հնարավորությունից. Կարլ Հագենի, Ջերալդ Գուրալնիկի և Թոմաս Քիբլի թիմը 1964 թվականին հրատարակել է զեկուցում, որում պատասխանել է Տիեզերքի սկզբնավորմանը վերաբերող հարցերին, բայց չեն կիսել 2013 թվականին [[Պիտեր Հիգս]]ին ու [[Ֆրանսուա Էնգլեր]]ին շնորհված Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը, որոնք նույնպես 1964 թվականին հրատարակել են նույն սուբյեկտին վերաբերող զեկուցումներ։ Բոլոր հինգ ֆիզիկոսներն ել հանգել են նույն եզրակացության՝ թեև տարբեր տեսանկյուններից։ Հագենը նշել է, որ արդարացի լինելու համար պետք է կամ հրաժարվել երեք անձին վերաբերող սահմանափակումից, կամ էլ ձեռքբերման ճանաչման համար հատկացվի ավելի երկար ժամանակ<ref>{{cite web | last = Goodman | first = James | title = UR prof disappointed in Nobel Prize decision | publisher = democratandchronicle.com | url = http://www.democratandchronicle.com/story/news/local/2013/10/08/ur-prof-disappointed-in-nobel-prize-decision/2941821/ | accessdate = 2013-10-08}}</ref>։
 
Մահացած անձանց մրցանակներ շներհելն արգելող կանոնը նույնպես խանգարում է գնահատել առանձին մարդու կամ աշխատակցի ձեռքբերումը, որը մահացել է մրցանակի շնորհումից առաջ։ 1962 թվականին [[Ֆրենսիս Քրիք]]ը, [[Ջեյմս Դյուի Ուոթսոն]]ը և [[Մորիս Ուիլկինս]]ն արժանացել են Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի [[ԴՆԹ]]-ի մոլեկուլի կառուցվածքը գտնելու համար։ [[Ռոզալինդ Ֆրանկլին]]ը, որ կարևոր դերակատարում է ունեցել այդ հայտնագործության մեջ, մահացել էր դրանից չորս տարի առաջ ձվարանի քաղցկեղից<ref name="nobelprize3">{{cite web|url=http://nobelprize.org/educational_games/medicine/dna_double_helix/readmore.html|title=The Discovery of the Molecular Structure of DNA – The Double Helix|last=Fredholm|first=Lotta|year=2003|publisher=The Nobel Foundation|accessdate=27փետրվարի February27, 2010}}</ref>։ [[Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ]]ը չի շնորհվել [[Ֆիշեր Բլեք]]ին, որ մահացել է [[1995 թվական]]ին, սակայն նրա համահեղինակ [[Մայրոն Շոուլզ]]ը 1997 թվականին [[Ռոբերտ Մերտոն]]ի հետ միասին ստացել է Նոբելյան մրցանակ երկրորդային արժեթղթերի արժեքի որոշման նոր մեթոդի մշակման համար, որ նրանք կատարել էին միասին։ Սակայն դափնեկիրների անունների հայտարարման ժամանակ Նոբելյան հանձնաժողովը նշել է նաև Ֆիշեր Բլեքի ունեցած մեծ դերակատարման մասին։
 
Քաղաքական մատիվները նույնպես կարող են պատճառ դառնալ անձին Նոբելյան մրցանակ չշնորհելուն։ [[Լիզա Մեյտներ]]ին ու [[Ֆրից Շտրասման]]ին, որոնք [[Օտտո Հան]]ի հետ միասին հայտնաբերել էին [[միջուկի ճեղքում]]ը, կարող էին թույլ չտալ ստանալ 1944 թվականի Քիմիայի Նոբելյան մրցանակը Գերմանիայում նացիստների իշխանության հաստատումից հետո երկրից փախչելու համար<ref>{{Citation | last1 = Crawford | first1 = Elisabeth, | last2 = Lewin Sime | first2 = Ruth, | last3 = Walker | first3 = Mark, | display-authors = 1 | title = A Nobel Tale of Postwar Injustice | journal = Physics Today | volume = 50 | issue = 9 | pages = 26–32 | year = 1997 | doi=10.1063/1.881933}}</ref>։ Այդ ուսումնասիրության մեջ Մեյտների ու Շտրասմանի ունեցած դերի մասին հայտնի է դարձել միայն տարիներ անց, երբ նրանք Հանի հետ 1966 թվականին ստացել են [[Էնրիկո Ֆերմիի մրցանակ]]։
Տող 181.
=== Բազմակի դափնեկիրներ ===
[[File:Marie Curie 1903.jpg|left|thumb|upright|[[Մարի Կյուրի]]ն ստացել է երկու Նոբելյան մրցանակ (ֆիզիկայի և քիմիայի)]]
Չորս անձ ստացել է երկուական Նոբելյան մրցանակ։ [[Մարի Կյուրի]]ն 1903 թվականին արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի ռադիոակտիվ նյութերի ուսումնասիրման համար, իսկ 1911 թվականին ստացել է Քիմիայի Նոբելյան մրցանակ մաքուր [[ռադիում]]ի ստացման համար<ref>{{cite news|url=http://www.telegraph.co.uk/science/science-news/5715220/Marie-Curie-voted-greatest-female-scientist.html |title=Marie Curie voted greatest female scientist |work=The Daily Telegraph|publisher=Telegraph Media Group |date=հուլիսի 2 July, 2009 |accessdate=15հունվարի January15, 2010 |location=London}}</ref>. այդպիսով նա դարձել է միակ մարդը, որ Նոբելյան մրցանակի է արժանացել երկու տարբեր գիտությունների բնագավառում։ [[Լայնուս Կարլ Փոլինգ|Լայնուս Փոլինգը]] 1954 թվականի արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի [[քիմիական կապ]]ի բնույթի և բարդ մոլեկուլների կառուցվածքի բացատրության մեջ դրա կիրառման ուսումնասիրմանը նվիրված իր աշխատանքի համար։ 1962 թվականին նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի մթնոլորտում միջուկային փորձերի արգելման ուղղությամբ կատարած աշխատանքի համար՝ այդպիսով դառնալով միակ մարդը, որ մենակ է ստացել Նոբելյան երկու մրցանակներ։ [[Ջոն Բարդին]]ն երկու անգամ արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի. 1956 թվականին մրցանակը նրան շնորհվել է [[տրանզիստոր]]ի հայտնաբերման ([[Ուիլյամ Շոկլի]]ի ու [[Վոլտր Բրատեյն]]ի հետ միասին), իսկ 1972 թվականին՝ [[Գերհաղորդականություն|գերհաղորդականության]] տեսության համար ([[Լեոն Կուպեր]]ի և [[Ջոն Ռոբերտ Շրիֆեր]]ի հետ միասին)<ref name="Feldman180">[[#Feldman|Feldman]], p. 180</ref>։ [[Ֆրեդերիկ Սանգեր]]ն երկու անգամ արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի. 1958 թվականին նա մրցանակն ստացել է [[ինսուլին]]ի մոլեկուլի կառուցվածքի որոշման, 1980 թվականին՝ [[ԴՆԹ]]-ի առաջնային կառուցվածքի վերծանման նոր, բացառիկ արդյունավետ մեթոդի ստեղծման համար<ref name="Shalev78">[[#Shalev69|Shalev]], p. 78</ref><ref name="Feldman222">[[#Feldman|Feldman]], p. 222</ref>։
 
Երկու կազմակերպություններ արժանացել են Խաղաղության Նոբելյան մրցանակի մեկից ավելի անգամներ։ [[Կարմիր խաչի միջազգային կոմիտե]]ն այն ստացել է երեք անգամ. 1917 և 1944 թվականներին մրցանակը կոմիտեին շնորհվել է համաշխարհային պատերազմների ժամանակ կատարած աշխատանքի, 1963 թվականին՝ իր հարյուրամյա գործունեության համար<ref name="Abrams84">[[#Abrams|Abrams]], p. 84</ref><ref name="Abrams149">[[#Abrams|Abrams]], p. 149</ref><ref name="Abrams199-200">[[#Abrams|Abrams]], pp. 199–200</ref>։ [[ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ]]ը Խաղաղության Նոբելյան մրցանակի է արժանացել 1954 և 1981 թվականներին փախստականներին օգնելու համար<ref name="Feldman313">[[#Feldman|Feldman]], p. 313</ref>։
 
=== Դափնեկիրներ նույն ընտանիքից ===
Կյուրի ընտանիքն ստացել է ամենաշատ մրցանակները. հինգ անձի շնորհվել է չորս մրցանակ։ Մարի Կյուրին արժանացել է Ֆիզիկայի (1903 թվականին) և Քիմիայի (1911 թվականին) Նոբելյան մրցանակների։ Նրա ամուսինը՝ [[Պիեռ Կյուրի]]ն, 1903 թվականին նրա հետ կիսել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը<ref>{{cite web|url= http://www.bbc.co.uk/history/historic_figures/curie_marie.shtml|title= Marie Curie (1867–1934)|publisher=BBC|accessdate=21հունվարի January21, 2010}}</ref>։ Նրանց դուստրը՝ [[Իրեն Կյուրի|Իրեն Ժոլիո-Կյուրի]]ն, 1935 թվականին արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի իր ամուսնու՝ [[Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրի]]ի հետ միասին։ Դրանից բացի, Մարի Կյուրիի երկրորդ դստեր՝ [[Էվա Կյուրի]]ի ամուսինը՝ [[Հենրի Ռիչարդսոն Լաբյուզի]] կրտսերը, արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի 1965 թվականին, երբ եղել է [[ՅՈՒՆԻՍԵՖ]]-ի նախագահը<ref name="Feldman405">[[#Feldman|Feldman]], p. 405</ref>։
 
Թեև ոչ մի ընտանիք չի կրկնել Կյուրի ընտանիքի ռեկորդը, սակայն մի շարք ընտանիքներ ստացել են երկուական Նոբելյան մրցանակներ։ Ամուսիններ [[Գերտի Կորի]]ն ու [[Կարլ Ֆերդինանդ Կորի]]ն 1947 թվականին արժանացել են Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի<ref name="GrinsteinBiermann1997">{{cite book|last1=Grinstein|first1=Louise S.|last2=Biermann|first2=Carol A.|last3=Rose|first3=Rose K.|title=Women in the Biological Sciences: A Biobibliographic Sourcebook|url=https://books.google.am/books?id=oPGJZ7e06PQC&pg=PA108|accessdate=25դեկտեմբերի December25, 2012|year=1997|publisher=Greenwood Publishing Group|isbn=978-0-313-29180-7|pages=108–110}}</ref>, իսկ 2014 թվականին նույն մրցանակին արժանացել են [[Մեյ-Բրիթ Մոզեր]]ը և [[Էդվարդ Մոզեր]]ը (Ջոն Օ’Քիֆի հետ միասին)<ref>{{citation|url=https://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/2014/|title=The Nobel Prize in Physiology or Medicine 2014|accessdate=2015-01-28}}</ref>։ [[Ջոզեֆ Ջոն Թոմսոն]]ը 1906 թվականին ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ էլեկտրոնների՝ մասնիկ լինելը ցույց տալու համար։ Նրա որդին՝ [[Ջորջ Փաջեթ Թոմսոն]]ը, 1937 թվականին արժանացել է նույն մրցանակին [[Մասնիկ-ալիքային երկվություն|էլեկտրոնների ալիքային բնույթ]]ը հայտնագործելու համար<ref name="Gribbin91">[[#Gribbin69|Gribbin]], p. 91</ref>։ [[Ուիլյամ Հենրի Բրեգ]]ն ու իր որդին՝ [[Ուիլյամ Լորենս Բրեգ]]ը, 1915 թվականին ստացել են Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ X-ճառագայթների սպեկտրաչափի հայտնաբերման համար<ref name="Hargittai2003">{{cite book|last=Hargittai|first=István|title=The Road to Stockholm:Nobel Prizes, Science, and Scientists: Nobel Prizes, Science, and Scientists|url=https://books.google.am/books?id=M9rF6MTXtXYC&pg=PA149|accessdate=դեկտեմբերի 25 December, 2012|date=28օգոստոսի August28, 2003|publisher=Oxford University Press|isbn=978-0-19-860785-4|page=149}}</ref>։ [[Նիլս Բոր]]ը Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի արժանացել է 1922 թվականին, իսկ նրա որդին՝ [[Օգե Բոր]]ը, 1975 թվականին<ref name=Feldman405/><ref>{{cite news|url= http://www.timesonline.co.uk/tol/comment/obituaries/article6829396.ece|title= Professor Aage Bohr: Nobel prize-winning physicist|work= [[The Times]]|publisher=Times Newspapers Limited|date= սեպտեմբերի 11 September, 2009|accessdate=24հունվարի January24, 2010 |location=London}}</ref>։ [[Կարլ Սիգբան]]ը Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ ստացել է 1924 թվականին, իսկ նրա որդին՝ [[Կայ Սիգբան]]՝ 1981 թվականին<ref name=Feldman405/><ref>{{cite news|last= Maugh|first= Thomas H., II|url= http://www.latimes.com/news/obituaries/la-me-siegbahn8aug08,1,6152607.story|title= Kai Siegbahn, 89; Nobel-winning physicist invented electron spectroscopy for chemical analysis|publisher=Eddy Hartenstein|work= [[Los Angeles Times]]|date= օգոստոսի 8 August, 2007|accessdate=24հունվարի January24, 2010}}</ref>։ Հանս ֆոն Էյլեր Խելպինը 1929 թվականին արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի, իսկ նրա որդին՝ [[Ուլֆ ֆոն Էյլեր]]ը, 1970 թվականին ստացել է Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակ<ref name=Feldman405/>։ [[Չանդրասեկհարա Վենկատա Ռաման]]ը, որ 1930 թվականին ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, [[Սուբռահմանյան Չանդրասեկհար]]ի հորեղբայրն էր, որը նույն մրցանակին արժանացել է 1983 թվականին<ref>{{cite web|url= http://www-news.uchicago.edu/releases/95/950822.chandrasekhar.shtml|title= Subrahmanyan Chandrasekhar|publisher= University of Chicago|date= օգոստոսի 22 August, 1995|accessdate=24հունվարի January24, 2010}}</ref><ref name="Feldman406">[[#Feldman|Feldman]], p. 406</ref>։ [[Արթուր Կորնբեգ]]ը 1959 թվականին ստացել է Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակ, իսկ նրա որդին՝ [[Ռոջեր Կորնբերգ]]ը, 2006 թվականին արժանացել է Քիմիայի Նոբելյան մրցանակի<ref>{{cite web|last= Conger|first= Krista|url= http://news-service.stanford.edu/news/2006/october11/kornberg-101106.html|title= Roger Kornberg wins the 2006 Nobel Prize in Chemistry|work= Stanford Report|date= հոկտեմբերի 4 October, 2006|accessdate=24հունվարի January24, 2010}}</ref>։ [[Յան Թինբերգեն]]ը, որ 1969 թվականին դարձել է Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիրը, [[Նիկոլաս Թինբերգեն]]ի եղբայրն էր, որը 1973 թվականին արժանացել է Ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի<ref name=Feldman405/>։ [[Ալվա Մյուրդալ]]ը 1982 թվականին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ, իսկ նրա ամուսինը՝ [[Գուննար Մյուրդալ]]ը, 1974 թվականին արժանացել է ՏՆտեսագիտության Նոբելյան մրցանակի<ref name=Feldman405/>։ Ազգակցական կապ են ունեցել նաև Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ [[Պոլ Սամուելսոն]]ը և [[Քեննեթ Էրրոու]]ն, ինչպես նաև 1953 թվականին Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի արժանացած [[Ֆրից Ցերնիկե]]ն ու 1999 թվականին նույն մրցանակի դափնեկիր ճանաչված Գերարդ տ’ Հոոֆտը<ref>{{cite web |url=https://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1999/thooft-bio.html |title=Gerardus 't Hooft - Biographical |publisher=Nobelprize.org |access-date=Julyհուլիսի 5, 2017 }}</ref>։
 
== Մերժումներ և պարտադրանքներ ==
[[File:Richard Kuhn ETH-Bib Dia 248-065.jpg|thumb|upright|[[Ռիխարդ Կուն]]ը, որին ստիպել են հրաժարվել Քիմիայի Նոբելյան մրցանակից]]
Երկու դափնեկիրների կամավոր կերպով հրաժարվել են Նոբելյան մրցանակներից։ 1964 թվականին որոշվել է Գրականության Նոբելյան մրցանակը շնորհել [[Ժան Պոլ Սարտր]]ին, սակայն նա հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե գրողը չպետք է թույլ տա, որ իրեն ստիպեն պարտական լինել ինչ-որ սոցիալական ինստիտուտի, նույնիսկ եթե դա արվում է ամենապատվավոր ձևով<ref>{{cite news|last= Holt|first= Jim|url= http://www.slate.com/id/2088648/|title= Exit, Pursued by a Lobster|work= Slate|publisher=The Washington Post Company|date= սեպտեմբերի 22 September, 2003|accessdate=21հունվարի January21, 2010}}</ref>։ [[Լե Դիք Թհո]]ն 1973 թվականին ընտրվել է որպես [[Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրների ցանկ|Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր]] [[Փարիզի համաձայնագիր (1973)|Փարիզի համաձայնագրի]] ստորագրման գործում իր ունեցած ներդրման համար, սակայն մերժել է մրցանակը՝ նշելով, որ Վիետնամում դեռևս չկա իսկական խաղաղություն<ref name="autogenerated4">{{cite news|last= English|first=Jason|url= http://edition.cnn.com/2009/LIVING/wayoflife/10/06/mf.nobel.odd.facts/index.html|title= Odd facts about Nobel Prize winners|work= [[CNN]]|date= հոկտեմբերի 6 October, 2009|accessdate=21հունվարի January21, 2010}}</ref>։
 
Երրորդ ռայխի տարիներին Ադոլֆ Հիտլերը թույլ չի տվել, որ [[Ռիխարդ Կուն]]ը, [[Ադոլֆ Բուտենանդտ]]ն ու Գերհարդ Դոմագկն ստանան իրենց Նոբելյան մրցանակները։ Նրանք բոլորն իրենց մեդալներն ու դիպլոմներն ստացել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1958 թվականին [[Բորիս Պաստեռնակ]]ը հրաժարվել է Գրականության Նոբելյան մրցանակից՝ վախենալով նրանից, թե ինչ կարող է անել խորհրդային իշխանությունը, եթե ինքը մրցանակն ստանալու համար գնա Ստոկհոլմ։ Դրան ի պատասխան՝ Շվեդական ակադեմիան մերժել է նրա մերժումը՝ նշելով, որ «այդ մերժումը, իհարկե, ոչ մի կերպ չի ազդում մրցանակի վավերականության վրա»<ref name="autogenerated4"/>։ Ակադեմիան հայտարարել է, որ այդ տարի Գրականության Նոբելյան մրցանակի հանձնման արարողություն չի կայանա, իսկ մրցանակը 1989 թվականին գրողի անունից ընդունել է նրա որդին<ref name="timesonline-292690">{{cite news|last= Franchetti|first= Mark|title= How the CIA won Zhivago a Nobel|url= http://www.timesonline.co.uk/tol/news/world/article1292690.ece|work=[[The Times]]|publisher=Times Newspapers Limited|date= հունվարի 14 January, 2007|accessdate=21հունվարի January21, 2010 |location=London}}</ref><ref name="washingtonpost">{{cite news|last= Finn|first= Peter|title= The Plot Thickens|url= https://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2007/01/26/AR2007012601758.html|publisher=Katharine Weymouth|work=[[The Washington Post]]|date= հունվարի 27 January, 2007|accessdate=21հունվարի January21, 2010}}</ref>։ [[Աուն Սան Սու Չժի]]ն 1991 թվականին ճանաչվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, սակայն մրցանակը նրա փոխարեն ստացել են նրա երեխաները, քանի որ ինքն այդ ժամանակ գտնվում էր տնային կալանքի տակ [[Մյանմա|Բիրմայում]]։ Այդ առթիվ Աուն Սան Սու Չժիի ելույթը տեղի է ունեցել երկու տասնամյակ անց՝ 2012 թվականին<ref>{{cite web|title=Aung San Suu Kyi – Biographical|url=https://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1991/kyi.html|publisher=The Nobel Foundation|accessdate=28հուլիսի July28, 2012}}</ref>։ 2010 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել [[Լյու Սյաոբո]]ն, սակայն այդ ժամանակ նա իր կնոջ հետ գտնվել է տնային կալանքի տակ Չինաստանում և չի կարողացել ստանալ մրցանակն իր կենդանության օրոք։
 
== Մշակութային ազդեցություն ==
Լինելով գիտության ու գրականության բնագավառներում ունեցած ձեռքբերումների՝ համաշխարհային ճանաչում ունեցող խորհրդանիշ՝ Նոբելյան մրցանակը հաճախ է հիշատակվում գեղարվեստական գրականության տարբեր ստեղծագործություններում։ «Մրցանակը» ({{lang-en|«The Prize»}}, 1963) և «Նոբելյան մրցանակակրի որդին» ({{lang-en|Nobel Son}}, 2007) ֆիլմերը պատմում են Նոբելյան մրցանակի հորինված դափնեկիրների մասին, իսկ «Նոբելյան գող» ({{lang-en|Nobel Chor}}<ref>{{cite web|title=Mithunda in Suman's 'Nobel Chor'|url=http://articles.timesofindia.indiatimes.com/2010-11-10/news-interviews/28248627_1_tagore-santiniketan-nobel-theft|publisher=timesofindia.indiatimes.com|accessdate=2011-11-03|date=10 Nov 2010}}</ref><ref>{{cite web|title=The Tagore Effect in Suman Ghosh's NOBEL CHOR|url=http://www.washingtonbanglaradio.com/content/72932611-tagore-effect-suman-ghoshs-nobel-chor-bengali-2011-movie-mithun-chakraborty-soumitr|publisher=washingtonbanglaradio.com|accessdate=2011-11-03|date=14հուլիսի July14, 2011}}</ref>, {{lang-bn|নোবেল চোর}}, 2012) ֆիլմը պատմում է [[Ռաբինդրանաթ Թագոր]]ի մրցանակի գողության մասին, որը մնում է չբացահայտված<ref name="nobel film screen">{{cite web|url=http://www.mynewsdesk.com/stockholmvisitorsboard/pressreleases/the-nobel-prize-on-the-film-screen-937364|title= The Nobel Prize: On the film screen |author=Stockholm Business Region |date=դեկտեմբերի 5 December, 2013 |accessdate=31մարտի March31, 2015 |work=Mynewsdesk}}</ref>։
 
[[2008 թվական]]ին Դնեպրոպետրովսկի տնտեսագիտության և իրավունքի համալսարանում բացվել է «Ալֆրեդ Նոբելի մոլորակ» հուշարձանը։ Հինգ մետր բարձրություն ունեցող հուշարձանը ներառում է երեք մետր տրամագծով խորհրդանշական երկրագունդ, որի վրա կան [[1901 թվական]]ից հետո Նոբելյան մրցանակի բոլոր դափնեկիրների (վեց անվանակարգերում) նկարները բրոնզե մեդալների վրա։ Հուշարձանն ստեղծել է կոռոզիայի չենթարկվող մետաղներից, որոնք հիմնականում ստացվել են օգտահան ռազմավարական [[հրթիռ]]ներից<ref>[https://www.panoramio.com/photo/27994903?comment_page=1 Monument of the Planet of Alfred Nobel]. Panoramio.com. Retrieved on 2013-07-28.</ref><ref>[http://nobelplanet.org/index.php?option=com_content&view=article&id=3&Itemid=2&lang=en Memorial symbol "Alfred Nobel Planet"]. Nobelplanet.org. Retrieved on 2013-07-28.</ref><ref>[http://duan.edu.ua/ru/nobel_planet_group/alfred_nobel_planet Планета Альфреда Нобеля]</ref>։