«Շարուր-Դարալագյազի գավառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 69.
 
== Պատմություն ==
Գավառը կազմվել է 1849 թվականին՝ անջատվելով [[Նախիջևանի գավառ]]ից։ 1875 թվականին Շարուրի դաշտը [[Վայոց ձոր (գավառ)|Վայոց ձորի]] հետ միասին կազմել է Շարուր-Դարալագյազի գավառը<ref>[[Արգամ Այվազյան]], [http://armenianhouse.org/aivazyan-a/nakhichevan/sharur.html Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները]</ref>: Նախկինում, վերջինիս և Օրդուբադի օկրուգի հետ միասին մտել է [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի խանության]] (1747-1827), ապա՝ [[Նախիջևանի գավառ]]ի կազմում: Վերջինս ռուսական տիրապետության շրջանում ենթարկվել է Հայկական մարզի (1828-1840), ապա՝ [[Վրացա-Իմերեթական նահանգ]]ի (1840-1846), [[Թիֆլիսի նահանգ|Թիֆլիսի]] նահանգի (1846-1849) վարչությանը:
 
1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է [[Երևանի նահանգ]]ը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված [[Հայկական մարզ]]ի տարածքը և Երևանի գավառը՝ հանդիսանալով ժամանակակից [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետության]] հիմքը։ Գավառ դաշտային մասով անցնում էր Երևան-Նախիջևան երկաթուղին, ինչպես նաև Սևանա լճից ([[Օրբելյանների քարվանսարա]]) Արարատյան դաշտ եկող ճանապարհները։ Արփայի հովտից ճանապարհը [[Որոտանի լեռնանցք]]ով տանում էր [[Զանգեզուրի գավառ]], ապա Ղարաքիլիսայով (Սիսիան) ու Գորիսով՝ Շուշի, Ստեփանակերտ և Եվլախ, որտեղ միանում էր Թբիլիսի-Բաքու երկաթուղուն։