«Շթալբուրգ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Replacing Nikolaus_van_Hoy_-_Theatrum_Pictorium,_View_into_the_picture_gallery_of_the_Archduke_Leopold_in_Brussels.jpg with File:Nikolaus_van_Hoy_-_Theatrum_Pictorium,_view_into_the_picture_gallery_of_the_Archduke_Leopold_in_Stallburg.jpg (by [[:c:Use |
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ |
||
Տող 4.
== Պատմություն ==
Շենքը նախկինում եղել է էրցհերցոգ Մաքսիմիլիանի, իսկ հետագայում՝ կայսր [[Մաքսիմիլիան II]]-ի բնակելի թաղամասը։ Կառուցվել է 1558-1565 թթ.՝ որպես բնակավայր։ 1659-1776 թթ. այդտեղ է գտնվել էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի արվեստի հավաքածուն, որ կոչվել է ''Շթալբուրգի պատկերասրահ''։ Այս հավաքածուի հիման վրա հետագայում՝ [[1889]] թ. ստեղծվել է [[արվեստի պատմության թանգարան (Վիեննա)|Վիեննայի արվեստի պատմության թանգարանը]]։ Ավելի ուշ շենքում տեղակայվել են կայսերական ախոռները, ուր պահվել են կայսրի ձիերը: Նույնիսկ այսօր այն օգտագործվում է [[Ձիավարժության իսպանական դպրոց]]ի կողմից (Spanische Hofreitschule)։
Մինչև [[1659]] թ. Վիեննա տեղափոխվելը, էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմն ստեղծեց իր 1400 կտավներից բաղկացած արվեստի հավաքածուն [[Բրյուսել]]ում, ուր [[Դավիդ Կրտսեր Տենիրս]]ը ստեղծեց Բրյուսելի պատկերասրահի տեսարանները, որոնք այսօր գտնվում են տարբեր հավաքածուներում։<ref>[https://www.khm.at/en/visit/collections/picture-gallery/history-of-the-collection/ History of the collections] of the [[Kunsthistorisches Museum]]</ref> Նա ստեղծեց այդ կտավների բազմաթիվ մանրակերտներ, որոնք պետք է օգտագործվեին փորագրողների կողմից և հրապարակեց դրանք 1660-ականներին [[Theatrum Pictorium]] կոչվող իտալական գեղանկարների կատալոգում։
Տող 19.
==Կառլ VI==
[[Պատկեր:Francesco Solimena - Emperor Charles VI and Gundacker, Count Althann - Google Art Project.jpg|thumb|''Կոմս Ալթհաննը կայսր Կառլ VI-ին է ներկայացնում Գունդակերի նոր կատալոգը'', [[Ֆրանչեսկո Սոլիմենա]], 1728 թ.]]
Տենիրսից հետո 1720-ական թվականներին գեղանկարների երկրորդ նկարազարդ կատալոգը ստեղծեց Անտոն Յոզեֆ ֆոն Պրենները, որը ներառում էր լրացումներ [[Կառլ VI կայսր|Կառլ VI]]՝ [[Նեապոլ]]ի հավաքածուից։ Վերջինս հանձնարարեց Ֆերդինանդ Ստորֆերին հետևել գունավոր մանրակերտների ու փորագրությունների պատրաստմանը։ Նոր պատրաստված փաստաթուղթը, որ կոչվում էր «Կայսերական պատկերասրահի նոր կազմավորված գույքացանկը Շթալբուրգում», տպագրվեց 1720-1733 թթ.՝ 4 հատորով։ Կառլ VI-ը նաև հանձնարարեց Ֆրանչեսկո Սոլիմենային գեղանկարով նշել պատկերասրահի վերակազմավորումը։
Շթալբուրգ անունը կապվում է կայսերական ընտանիքի ախոռների հետ, որոնք [[Կառլ VI կայսր|Կառլ VI]]-ի օրոք պահվում էին շենքի առաջին հարկում։ Բակի մեջտեղում կանգնած կռած երկաթից բազրիքներով շատրվանը կառուցվել է [[1675]] թ.։ Շենքը մեծապես վնասվել է [[1945]] թ. ռմբակոծությունից՝ անմիջապես [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ավարտից առաջ, բայց հաջողությամբ վերականգնվել է 1947-1948 թթ.։ [[Հոֆբուրգ]]ի և Շթալբուրգի միջև կամարաշարի անցուղին բացվել է [[1948]] թ. հուլիսի 1-ին։
Այսօր այստեղ են պահվում [[Ձիավարժության իսպանական դպրոց]]ի լիպիցաներ տեսակի ձիերը, իսկ ձիաբուծարանը գտնվում է [[Շտիրիա նահանգ|Շտիրիա]]յի Փիբեր գյուղում։ Դպրոցի բակը կարելի է տեսնել Ռայտշուլգասսե փողոցից։ Դրա կողքին է գտնվում այժմ չգործող Լիպիցան թանգարանը։
|