«Շլիֆենի նախագիծ»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
'''Շլիֆենի նախագիծ''', [[Գերմանական կայսրություն|Գերմանական կայսրության]] ռազմական ղեկավարության մշակած մարտավարական նախագիծ, որն անվանվել է [[Գլխավոր շտաբ (Գերմանիա)|գերմանական Գլխավոր շտաբի]] պետ, գեներալ [[Ալֆրեդ ֆոն Շլիֆեն]]ի անունով, ում հրամանատարության ներքո 1905 թվականին այն մշակվել է: Ընդհանուր առմամբ Շլիֆենի նախագիծն իրենից ներկայացնում է Շլիֆենի կողմից գրված և 1905 թվականի դեկտեմբեր ամսով թվագրված [[Ֆրանսիա]]յի հետ պատերազմի հուշագիր<ref name="Т. Цубер. Сочиняя План Шлиффена">[http://samlib.ru/z/zaraza_n_e/shliffen1doc.shtml Т. Цубер. Сочиняя План Шлиффена.]{{ref-ru}}</ref><ref>[https://web.archive.org/web/20150610210915/http://germanhistorydocs.ghi-dc.org/sub_document.cfm?document_id=796 Translated text of the memorandum ''War against France'' December, 1905 (the Schlieffen Plan).]{{ref-en}}</ref>:
 
Իր զբաղեցրած պաշտոնից Ֆոն Շլիֆենի հեռանալուց հետո նախագիծն արդիականացվեց, որի աշխատանքներին մասնակցեց գեներալ Հելմուտ ֆոն Մոլտեն:
 
== Շլիֆենի նախագծի նպատակը ==
Դեռևս [[Օտտո ֆոն Բիսմարկ|Բիսմարկի]] ժամանակներից երկու ռազմաճակատով՝ Ֆրանսիայի և [[Ռուսական կայսրություն|Ռուսաստանի]] դեմ պատերազմ վարելը համարվում էր ոչ միայն անհնարին, այլև ընկալվում էր որպես ռազմական ինքնասպանություն Պրուսիայի համար, որը միավորում էր գերմանական պետությունները:
 
Այնուամենայնիվ, 1879 թվականից պրուսիական Գլխավոր շտաբը սկսեց մշակել նախագիծ, որը հնարավորություն կտար [[Ավստրո-գերմանական պայմանագիր|Երկակի միությանը]] հաջողությամբ պատերազմել երկու ռազմաճակատով: Վերամշակված նախագծի առաջին հրատարակությունը պատրաստ էր արդեն 1905 թվականին:
 
Նախագծի արդիականացված տարբերակն ենթադրում էր Ֆրանսիայի նկատմամբ հաղթանակի հասնել [[Առաջին համաշխարհային պատերազ]]մի առաջին ամսվա ընթացքում: Սակայն Անտանտի երկրների մի շարք համատեղ հակաքայլերի, այդ թվում նաև՝ նախօրոք չնախատեսված Ֆրանսիայի հակագրոհները [[Մառնի ճակատամարտ]]ում, «[[Փախուստ դեպի ծով]]» գործողության, ինչպես նաև [[Արևելա-պրուսական գործողություն (1914)|Արևելյան Պրուսիայում ռուսական բանակի առաջխաղացման]] ժամանակ, խափանեցին Շլիֆենի նախագծի իրականացումը, ինչի հետևանքով երկրներն անցան [[դիրքային պատերազմ]]ի, որը տևեց մի քանի տարի:
 
Շլիֆենի նախագծի գնահատականները մինչ օրս հանդիսանում են ռազմական և քաղաքացիական պատմաբանների վեճերի առարկա: Մասնավորապես, Տ.Ցուբերը պնդում է, որ 1914 թվականին գերմանական առաջխաղացումն չի իրականացվել Շլիֆենի կողմից մշակված որևէ նախագծի համապատասխան, որով նա առաջարկում էր իրականացնել երկաթուղային մարտահնարք հանկարծակի հակագրոհներ կատարելու համար<ref>[http://samlib.ru/z/zaraza_n_e/shliffen1doc.shtml name="Т. Цубер. Сочиняя План Шлиффена.]{{ref-ru}}<"/ref>:
 
== Ծանոթագրություններ ==