«Ոգիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
"Artavazd_A.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Gbawden մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ per c:Commons:Deletion requests/File:Artavazd A.jpg:
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
== Ոգի հասկացությունը որպես անիրական (ոչ նյութական) մատերիա ==
Ոգին ըստ էության, մարմնից անջատված, ինքնուրույն բացարձակ գոյությամբ օժտված մարդկային հոգին է: Ի հակադրություն, իրական մատերիայի (մարդկային մարմնի) հետ սերտ կապակցված հոգու՝ ոգին զուտ վերացական, ոչ նյութական՝ այսինքն անիրական մատերիական որակ է: Ոգին իր գոյության ընթացքում՝ ի տարբերություն հոգեկանի, ըստ իր բնութագրական էությունների փոփոխություն չի կրում և մնում է այնպիսին՝ ինչպիսին անջատվել է մահացած մարմնից: 
 
Ըստ հին կրոնական և ժողովրդական հավատալիքների՝ ոչ նյութական մատերիական գոյացություններ համարվող ոգիական էությունները, երկար ժամանակ (մոտ 3 օր) գտնվում են իրենց նախատիպի՝ տվյալ հոգին կրողի (իրական մատերիական մարդ անհատի) մահացած մարմնի բիոէներգետիկ դաշտում և միայն այդ անորոշ անցումային (ինկուբացիոն) ժամանակահատվածը հաղթահարելուց հետո վերջնական անջատվում են նրանից և սկսում իրենց ինքնուրույն գոյությունը անիրական մատերիայում կամ այսպես կոչված <հանդերձյալ աշխարհում>: Ոգիական անիրական մատերիական գոյացությունների որոշ ձևեր՝ հատկապես ինքնասպանություն գործած, կամ իրական մատերաիական կյանքում իրենց հոգուն հարազատ հույժ կարևոր գործեր կիսատ թողած անհատների ոգիական էությունները, դժվարությամբ են կտրվում իրական մատերիական աշխարհից և համակերպվում անիրական մատերիական աշխարհին: Այդպիսի ոգիական գոյացություններին ժողովրդական մեկնաբանությամբ անվանում են ուրվականներ, որոնք համարվում են իրենց կենդանի տոհմակիցների հովանավորներն ու աջակիցները, իսկ եթե չեն արժանացել ապրողների կարեկցանքին ու ողորմածությանը՝ հանդես են գալիս որպես վրեժխնդիր ու պատժող ուժեր: Մարդկային հին կրոնական հավատալիքներում (բուդաիզմ, մազդեականություն, հուդաիզմ և այլն) ոգիական ոչ նյութական գոյացությունները կոչվել են <ֆրավաշիներ>, որոնք հանդիսանում էին մեռած մարդկանց հոգիների ոչ նյութական կրողները և նրանց շարունակողները հանդերձյալ աշխարհում, ու անհուն, մեծաքանակ բազմություն էին կազմում այդ անիրական մատերիայում:
Տող 12.
Փիլիսոփայության մեջ այն բոլոր ուսմունքներին, որոնք սուբստանց են համարում հոգևորի շարունակություն համարվող ոգեղենի գոյությունը, ընդունված է կոչել <Սպիրիտուալիզմ>: Սպիրիտուալիզմը որպես փիլիսոփայական տերմին առաջին անգամ օգտագործել է Վ. Կուզենը, հետագայում Սպիրիտուալիստական են կոչվել XIX-XXդ.դ. ֆրանսիական և իտալական փիլիսոփայության մի շարք ուղղություններ: Ըստ էության Սպիրիտուալիստական են նաև Պլատոնի, Գ. Լայբնիցի, Ջ. Բերկլերի և ուրիշների փիլիսոփայական պատկերացումները անիրական մատերիայի մասին:
 
/Տես՝ Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> -2002թ./
 
== Չար ոգիներ ==
Չարադևերից Խուժք ու Դրուժք կոչվողները համարվել են արդարության թշնամիներ, խառնակիչներ, խաբեբաներ ու մատնիչներ, այստեղից էլ առաջացել են խուժադուժ, խուժան, դրուժան, դժնի, դժնդակ և այլ արտահայտություններ։ Թուխք կամ Տուխս կոչվածները դիտվել են խոր խավարում բնակվող կույր չարադևեր։ Շիդարք կոչվածները իբր կուրացրել են մարդու [[միտք]]ն ու բանականությունը։ Ըստ զրույցի, դրանք են խելահեղել և Մասսի վիհում բանտարկել որսի ելած [[Արտավազդ Ա|Արտավազդ արքային]]։ Չարադևերից հիշվում են նաև Վշտիկը, Գիշերակին, ով իբր վնասում է ճանճի կերպարանքով, Այսը՝ ով վնասում է հիվանդաբեր քամիների ձևով, Սիրադևը, Պարառու դևը և այլն։ Չար ոգիների կարգն են դասվել [[Սատանա]]ն, ճիվաղը, ով փցուն, այլանդակ և շահամոլ ոգի է, Թպղան՝ չար ու ահարկու ոգի, Խիպիլիկը կամ Խըպիլիկը՝ քնածներին ճնշող, տանջող և մղձավանջի մատնող ոգի, Ալը կամ Ալքը, ով հափշտակում էր նորածիններին և այլն։ Հոգեառ ոգին կոչվել է Գրող, Կրող կամ Առնակ։ Բարու կերպարանքով քողարկվող, խաբեությամբ կործանող ոգուն անվանել են Նեռ։
 
 
== Բարի ոգիներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ոգիներ» էջից