«Ուկրաինայի նախագահ»–ի խմբագրումների տարբերություն

չ
 
== Պաշտոնը ստանձնելու և ընտրվելու կարգ ==
Ուկրաինայի սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն՝ Ուկրաինայի նախագահն ընտրվում է Ուկրաինայի քաղաքացիների կողմից համընդհանուր, հավասար և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով: Ուկրաինայի նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած Ուկրաինայի քաղաքացին, որն ունի ձայնի իրավունք, որն Ուկրաինայում բնակվում է վերջին 10 տարվա ընթացքում և տիրապետում է պետական լեզվին: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Ուկրաինայի նախագահ։
 
Ուկրաինայի նախագահի հերթական ընտրություններն անցկացվում են Ուկրաինայի նախագահի լիազորությունների հինգերորդ տարվա մարտի վերջին կիրակի օրը: Ուկրաինայի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում Ուկրաինայի նախագահի ընտրություններն անցկացվում են լիազորությունների դադարեցման օրվանից իննսուն օրվա ընթացքում: Ուկրաինայի նախագահի ընտրությունների անցկացման կարգը սահմանվում է օրենքով։
 
Ուկրաինայի Սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն՝ Ուկրաինայի նորընտիր նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից ոչ ուշ, քան 30 օր հետո՝ Ուկրաինայի ժողովրդին երդում տալու պահից [[Ուկրաինայի Գերագույն ռադա|Ուկրաինայի Գերագույն ռադայի]]յի հանդիսավոր նիստում: Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը իրականացնում է Ուկրաինայի Սահմանադրական դատարանի նախագահը։ Այն դեպքում, երբ նոր նախագահն ընտրվել է արտահերթ ընտրությունների ընթացքում, նրա պաշտոնավարումը տեղի է ունենում ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման պահից հնգօրյա ժամկետում:
 
== Ուկրաինայի նախագահի երդմնակալություն ==