«Ուհան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Բնակավայր|կարգավիճակ=քաղաք}}
 
'''Ուհան''' կամ '''Ուխան''' ({{չինարեն|2=武汉|3=Wǔhàn}}), քաղաք [[Չինաստան]]ում։ Հուբեյ նահանգի վարչական կենտրոնն է։ Կազմավորվել է [[1953]] թվականին, Հանկոու, Հանյան և Ուչան քաղաքների միավորումից։ Բնակչությունը՝ {{բնակ}}։
 
Գտնվում է [[Հանշույ]] և [[Յանցզի]] գետերի միախառնման տեղում․ Կարևոր տրանսպորտային հանգույց է, գետային խոշոր նավահանգիստ, ունի օդանավակայան։ Կան մետալուրգիական կոմբինատ, սննդի, թեթև արդյունաբերության ձեռնարկություններ, վագոնաշինություն, նավաշինություն, գյուղատնտեսական մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական, [[Քիմիական արտադրություն|քիմիական]] և [[ցեմենտ]]ի արդյունաբերություն։ Արտադրվում են [[Ծանր արդյունաբերություն|ծանր]] և [[տեքստիլ արդյունաբերություն|տեքստիլ արդյունաբերության]] համար հաստոցներ, կաթսաներ, դարբնոցամամլիչային սարքավորումներ, մետաղե կառուցվածքներ, գնդառանցքակալներ։ Ուհանում է [[ՉԺՀ]] ԳԱ մասնաճյուղը։ Ունի ԳՀԻ–ներ, համալսարան, բուհեր։ [[1957]] թվականին [[Յանցզի]]ի վրա կառուցվել է երկհարկանի կամուրջ։ Ուհանը հին քաղաք է։ Մ․ թ․ ա․ 1027-256 թվականներին այստեղ կազմավորվել է ավան։ [[220]]-[[280]] թվականներին ժամանակակից Ուհանի տեղում կատարվել է ինտենսիվ քաղաքաշինություն։ [[13–րդ դար|13-]][[14-րդ դար]]երին, Յուան դինաստիայի օրոք, Ուհանը դարձել է Հուբեյ նահանգի վարչական կենտրոնը։ [[1938]]-[[1945]] թվականներին Ուհանը զավթել են ճապոնական զորքերը։ Ազատագրել է Չինական ժողովրդա–ազատագրական բանակը, [[1949]] թվականին։
Տող 11.
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Չինաստանի քաղաքներ]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ուհան» էջից