«Դիրիժոր»–ի խմբագրումների տարբերություն

անձ, որ ղեկավարում է երգչախումբը կամ նվագախումբը
Content deleted Content added
Նոր էջ. Դիրիժորը այն երաժիշտն է, ով խմբավատում է նվագախումբը, տալիս է գործիքների մուտքերը, ստեղծագործությա...
(Տարբերություն չկա)

11:09, 26 Ապրիլի 2012-ի տարբերակ

Դիրիժորը այն երաժիշտն է, ով խմբավատում է նվագախումբը, տալիս է գործիքների մուտքերը, ստեղծագործության տեմպը և այլն: Դիրիժորը կարող է ղեկավարել տարբեր նվագախմբեր՝ սիմֆոնիկ, ջազ, ազգային նվագարաններ և այլն: Շատ կոմպոզիտորներ ինչպիսիք են Յոզեֆ Հայդնը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Լյուդվիգ վան Բեթհովենը, Ֆելիքս Մենդելսոնը եղել են նաև դիրիժորներ: Նրանք ղեկավարել են տարբեր սիմֆոնիկ և ֆիլհարմոնիկ նվագախմբեր՝ կատարելով իրենց իսկ գրած ստեղծագործությ̕ունները: Դիրիժորը կարող է ձեռքին պահել փոքրիկ փայտիկ, չնայած կան ովամք որոնք այն չեն օգտագործում:


Յուրաքանչյուր նվագախումբ ունի իր դիրիժորը: Կան նաև հրավիրված դիրիժորներ, որոնք տվյալ նվագախմբի հետ աշխատում են միայն որոշ ժամանակահատվածում: Դորոժորի և նվագախմբի աշխատանքը բաժանված է երեք մասի՝ նախապատրաստում, փորձ և համերգ: Աշխատանքի ընթացքում դիրիժորի ամենագլխավոր աշխատանքը համարվում է նվագախմբին ստեղծագործության ներկայացնելը ծանոթացնելը նկարագրելը: Ստեղծագործության մեջ շատ կարևոր է կոմպոզիտորի ապրած ժամանակաշրջանը նրա պատկերացումները հոգեկան վիճակը նրան շրջապատող միջավայրը և այլն: Նվագախմբին այս ամենը բացատրելու պարտականությունը ստանձված է դիրիժորին: Լինում է անյպես որ փոքր նվագախմբերում բացակայում է դիրիժորը: Տվյալ դեպքում դիրոժորի պարտականությ̕ունները կատարում է առաջին ջութակը: Հռչակավոր դիրիժորներից են Հանս Րիխտերը, Հանս ֆոն Բյուլովը, Արտուրո Տոսկանինին, Գուստավ Մալերը (կոմպոզտոր), Լեոնարդ Բեռնշայնը (կոմպոզիտոր), Դանիել Բարեմբոիմը (դաշնակահար), Հերբերտ ֆոն Կարայանը և այլոք: