«Պատմվածք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
Պատմվածքն իր արմատներով կապվում է [[Հայ հին բանահյուսություն|բանահյուսության]] հետ, որտեղից գալիս է նրա հիմնական առանձնահատկությունը՝ պատմելու, վիպելու գիծը։ Հետագա զարգացման ընթացքում պատմվածքը թե՛ բովանդակության և թե՛ ձևի տեսակետից ենթարկվել է էական փոփոխությունների։
 
[[Վեպ]]ի համեմատությամբ պատմվածքն ընդգրկում է կյանքի ավելի նեղ շրջանակ, այստեղ քանակով ավելի քիչ են կերպարները, սահմանափակ՝ դեպքերն ու գործողությունները։ Սակայն բարձրարժեք պատմվածքներում նույնպես արտացոլվում են կյանքի էական կողմերը, կատարվում խոր ընդհանրացում կերպարների միջև (օրինակ՝ [[Նար-Դոս]]ի «Մեր թաղը», [[Հովհաննես Թումանյան|Հովհ. Թումանյանի]] «Գիքորը», [[Ավետիք Իսահակյան|Ավ. Իսահակյանի]] «Գարիբալդիականը», «Համբերանքի չիբուխը», [[Ակսել Բակունց|Ա. Բակունցի]] «Ալպիական մանուշակը», «Նամակ ռուսաց թագավորին»)։
 
Պատմվածքի օրինակ է [[Ակսել Բակունց]]ի «Սպիտակ ձին»։ Այդ պատմվածքը հայ գյուղացու ծանր կյանքի նկարագիրն է՝ առանց դեպքերի լայն ծավալման, դեպքերը զարգանում են մի գծով՝ կապված ձիահավաքի հետ, կերպարներն էլ ընդամենը մի քանիսն են։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պատմվածք» էջից