«Պեշա»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
Պեշան իտալական համայնք է, որը հայտնի է իր Ծաղիկների Շուկայով և [[Կառլո Կոլլոդի]]ի [[Պինոկիոյի արկածները: Փայտե տիկնիկի պատմությունը|Պինոկիոյի Արկածներով]]: Այն գտնվում է [[Ֆլորենցիա]]յի և [[Լուկա (քաղաք)|Լուկա]]յի մեջտեղում: Պիստոիա նահանգի համայնք է, զբաղեցնում է 79 կմ<sup>2</sup> տարածք: Քաղաքը գտնվում է Պեշա գետի ափին:
 
Քաղաքն ունի երկու կենտրոն․ պատմական կենտրոնը ամրոցի և հին հրապարակի հետ միասին տեղակայված է գետի ձախ ափին: Այն նաև հանդիսանում է քաղաքի հասարակական կյանքի կենտրոնը: Կրոնական կենտրոնը մայր տաճարի հետ միասին տեղակայված է գետի աջ ափին:
 
Քաղաքը շրջապատված է փոքր գյուղերով, որոնք գտնվում են Պեշատինյան լեռներում՝ [[Ժան Շառլ Լեոնար Սիմոնդ դը Սիսմոնդի]]ն Պեշատինյան լեռներն անվանել է «Պեշատինյան Շվեյցարիա»՝ ակնարկելով նրանց նմանությունը շվեյցարական լանդշաֆտներին: Բոլոր այդ գյուղերը նման են միմյանց. բոլորն ունեն (կամ ունեցել են) պարիսպներ, փոքր եկեղեցի և աշտարակ, որը մշտապես եղել է եկեղեցու զանգակատունը։ Այդ գյուղերը կոչվել են Մեդիչինա, Ֆիբբիալա, Արամո, Սան-Կուիրիկո, Կաստելվեկկիո, Ստյապպա, Պոնտիտո, Սորանա, Վելլանո և Պետրաբուոնա: Համայնքի այլ գյուղերն են՝ Կոլլոդի, Վեների, Ալբերգի և Կիոդո:
== Պատմություն ==
[[Պատկեր:Pescia view hill.jpg|thumb|right|350px|Պեշա քաղաքի կենտրոնը․ տեսարան շրջապատող լեռներից]]
Ըստ որոշ հնագիտական տվյալների՝ Պեշա գետի ափին առաջին բնակավայրը հիմնել են [[լանգոբարդներ]]ը։ Քաղաքի անունը ծագել է լանգոբարդական բառից, որը նշանակում է «գետ»։
 
[[13-րդ դար]]ում քաղաքը գրավվել ու ավերվել է Լուկայի կողմից, բայց հետո վերականգվել է: Ավելի ուշ Ֆլորենցիան և Լուկան պայքարում էին քաղաքի համար, քանի որ այն գտնվում էր այդ պետությունների սահմանների միջև։ [[14-րդ դար]]ի սկզբում Պեշան հարձակման է ենթարկվել Պիզայի հանրապետության կողմից, սակայն դիմակայել է: 1338 թվականին քաղաքը կցվեց Ֆլորենցիայի հանրապետությանը։ Այդ ժամանակ քաղաքի տնտեսությունը հիմնվում էր [[թթենի|թթենու]] և [[թթենու մետաքսագործ]]ի բուծման վրա, որի բոժոժը պեշատինյան վանականներից մեկը Արևելքից բերել էր Եվրոպա։
[[17-րդ դար]]ի վերջում Տոսկանայի մեծ դուքսը Պեշան հայտարարեց տոսկանական քաղաք: [[18-րդ դար]]ի վերջում [[Նապոլեոն]]ի զորքերի առաջխաղացումը Պեշայում մեծ վնաս հասցրին քաղաքի տնտեսությանը: Նապոլեոնի իշխանության շրջանում [[մետաքս]]ի արտադրությունը փոխարինվեց [[շաքարեղեգ]]ի աճեցմամբ։
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ռմբակոծության ժամանակ քաղաքը խիստ վնասվել է, բայց շուտով նորից բարեկարգվել է: Պատերազմից հետո կառուցվել են Ծաղիկների Հին և Նոր շուկաները՝ թույլ տալով Պեշային ծաղկաբուծությամբ դուրս գալ միջազգային ասպարեզ: