«Պետական անտիկ հավաքածու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Շինությունը ==
Մյունխենի [[Քյոնիգսպլաց]] հրապարակում գտնվող [[Նեոդասականություն|նեոդասական]] ոճի Կորնթոսյան տաճարի տեսքով Անտիկ հավաքածուի շենքը կառուցվել է 1838-1848 թվականներին [[Բավարիա]]յի թագավոր [[Լյուդվիգ I (Բավարիայի թագավոր)|Լյուդվիգ I-ի]] պատվերով<ref> siehe Deckblatt des Ausstellungskatalogs X. Ausstellung der Münchener Sezession. Der Deutsche Künstlerbund, München 1904</ref>։ Կառույցի ճարտարապետն է եղել [[Գեորգ Ֆրիդրիխ Ցիբլանդ]]ը։ 1815 թվականին շինությունը լրացրել է ճարտարապետ [[Լեո ֆոն Կլենցե]]ի կողմից կառուցված հունական ֆորումը։ 1869-1872 թվականներին շենքում է գտնվել թագավորական անտիկ հավաքածուն, 1898-1912 թվականներին՝ Մյունխենի սեցեսսիոն հավաքածուն։ 1919 թվականից այստեղ է գտնվել պետական Նոր պատկերասրահը։ [[Երկրորդ Համաշխարհային պատերազմ]]ից ավերված շինությունը վերականգնվել է և բացվել 1967 թվականին որպես Անտիկ հավաքածու (նախկին անվանումը՝ Փոքր ձևերի անտիկ արվեստի թանգարան)։
 
Հավաքածուի հիմքը կազմում է Վիտտելսբախների անտիկ հավաքածուն՝ մասնավորապես Լյուդվիգ I-ի։ 1831 թվականին թագավոր Մարտին ֆոն Վագների գործակալը ձեռք է բերում կերամիկայի հավաքածուն՝ հայտնաբերված Վուլչի քաղաքի պեղումների ժամանակ, իսկ Ֆրիդրիխ ֆոն Տիրշը տոնավաճառի ժամանակ կարողանում է արվեստի գործեր ձեռք բերել [[Լյուսիեն Բոնապարտ]]ի ժառանգությունից։ Թագավոր Լյուդվիգ I-ը նույնպես ձեռք է բերել Կարոլինա Մյուրատի ոսկե աշխատանքների հավաքածուն, էտրուսկների բրոնզից ձուլված աշխատանքները, որոնք հայտնաբերվել են [[Պերուջա]]յում կատարված պեղումների ժամանակ, ինչպես նաև հունական [[տերակոտա]]ն՝ հայտնաբերված [[Իտալիա]]յից։ Թագավորի մահից հետո 1868 թվականին նրա հավաքածուն միավորվել է Վիտտելսբախների անտիկ հավաքածուի հետ, որի հիմքը դրել էր հերցոգ [[Ալբրեխտ II (Գերմանիայի թագավոր)|Ալբրեխտ II-ը]]։
 
Ավելի ուշ թանգարանի ֆոնդերը հարստացվել են մասնավոր հավաքորդներից ձեռքբերված, մասնավորապես՝ Պաուլ Արնդտի (1908), Ջեյմս Լյոբի (1933) և Հանս ֆոն Շյոնի (1964) ցուցանմուշներով։ Այս հայտնի հավաքածուները՝ անտիկ կերամիկային կից, կազմում էին ոչ մեծ չափերի հին ցուցանմուշներ, գեղարվեստական ապակուց և բրոնզից ձուլված աշխատանքներ, ինչպես նաև աշխատանքներ տերակոտայից և ոսկուց։ Երկորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զգալի վնասվել է էտրուսկների կերամիկայի հավաքածուն, որը գտնվել է Նոր Պինակոտեկի փլված նկուղում։
 
== Հավաքածուն ==
Թանգարանի ցուցանմուշներում կան հունական ծաղկամաններ, բրոնզից, ոսկուց, ապակուց և տերակոտայից ձուլված աշխատանքներ։ Ցուցադրվում են հունա-հռոմեական բոլոր դարաշրջանները՝ սկսած միկենների կժերից, որոնք թվագրվում են մ.թ.ա. XIII դար, երկրաչափական դարաշրջանի ծաղկամաններ (մ.թ.ա. մոտ. 900-700 թվականներ), արխաիկ դարաշրջանի (մ.թ.ա. մոտ. 700-480 թվականներ) և դասական դարաշրջանների (մ.թ.ա. 500/480-323 թվականներ) նմուշներ։
 
Թանգարանի հունական ծաղկամանների հավաքածուն աշխարհում առավել հայտնի հավաքածուներից է, որը ներառում է հայտնի հույն նկարիչների և վարպետների կերամիկ աշխատանքները՝ Ամասիսի, Էքսիդեյի, Օլթոսի, Քլեոֆոնի, Էֆրոնիայի, Էպիկտետի, Մակրոնի, Դուրիսի, Բրիգիի, Լիդոսի։
 
Անտիկ զարդերի ամենահայտնի ցուցանմուշներից են հունա-իտալական ոսկե թագն Արմենտոյից, որը թվագրվում է մ.թ.ա. IV դար, ինչպես նաև հունական ականջօղեր, ոսկյա շղթաներ և այլ զարդեր նույն դարաշրջանից։