«Պերճ Բոշնաղյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Պերճ Բոշնաղյանը ծնվել է 1920 թվականին Նոր Բայազետ ([[Գավառ]]) քաղաքում, մտավորականի ընտանիքում: 1922 թվականին Բոշնաղյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան: 1938 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 1948 թվականին՝ [[Երևանի պետական համալսարան]]ի երկրաբանական ֆակուլտետը:
 
== Մասնակցություն Հայրենական պատերազմին ==
Պերճ Բոշնաղյանը Երևանի պետական համալսարանի չորրորդ կուրսի ուսանող էր, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Բոշնաղյանն ավարտելով հետևակային ռազմական ուսումնարանի դասընթացները լեյտենանտի կոչմամբ՝ ծառայության է անցել [[Թամանյան դիվիզիա|89-րդ Հայկական Թամանյան]] հրաձգային դիվիզիայում: Կռվել է [[Թամանի թերակղզի|Թամանի թերակղզու]], [[Կերչ]]ի, [[Սևաստոպոլի պաշտպանություն (1941-1942)|Սևաստոպոլի]], Վարշավայի ազատագրման համար, աչքի ընկել 1-ին Բելոռուսական ռազմաճակատի, Ղրիմի դեսանտային ու Վիսլա-Օդերյան գործողությունների ընթացքում, մասնակցել Բեռլինի գրավմանը: Վարշավայի մատույցներում մարտերի ժամանակ մարտադաշտից դուրս է բերել ծանր վիրավորված գնդի հրամանատարին և փոխարինելով նրան՝ անձամբ գրոհի տարել գումարտակը: Պարգևատրվել է մարտական, կառավարական պարգևներով, այդ թվում՝ Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի (3), Կարմիր աստղի (2) շքանշաններով, ինչպես նաև Կովկասի պաշտպանության համար, Բեռլինի գրավման համար և այլ մեդալներով, արժանացել մայորի կոչման, աշխատել դիվիզիայի 526-րդ հրաձգային գնդի շտաբի պետ: Պատերազմի ավարտից հետո Բոշնաղյանը շարունակել է ընդհատված ուսումը<ref>[http://ah.do.am/mer_masin/nshanavor_demq/boshnaxyan_perj_sergei.htm Պերճ Սերգեյի Բոշնաղյան, 01.09.1920-05.01.2004]</ref>:
 
== Գործունեություն ==
Տող 28.
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{DEFAULTSORT:Բոշնաղյան, Պերճ}}
 
{{DEFAULTSORT:Բոշնաղյան, Պերճ}}
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայ պետական գործիչներ]]