«Պորտուգալիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Replacing Vasco-da-gama-2.jpg with File:Gregório_Lopes_-_Vasco_da_Gama_(ca_1524).jpg (by CommonsDelinker because: File renamed: correction).
Տող 119.
 
Մոր՝ կոմսուհի Թերեզայի բանակին հաղթելուց հետո նա իր ուշադրությունը սևեռում է երկրի կայունության և անառիկության համար լուրջ վտանգ սպառնացող մավրերի վրա։ Աբդ ալ-Մումինի հիմնադրած [[Ալ-Մոհադների պետություն|Ալ-Մոհադների պետության]] տարածքների մեջ էին մտնում [[Թունիս]]ն ու [[Տրիպոլի]]ն, որոնք գտնվում էին Պորտուգալիայից հարավ։ [[Մարոկկո]]յի դեմ մի շարք վճռական հաղթանակներից հետո մավրերը նորից սկսում են մտորել [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզու]] տիրապետության մասին և [[1162]] թվականին սկսում են նախապատրաստվել խոշոր արշավանքի։ Սակայն, մավր առաջնորդի հանկարծակի մահը թույլ չի տալիս իրագործել իր ծրագրերը, իսկ նրա իրավահաջորդ [[Աբու Յակուբ Յուսուֆ]]ը չի շարունակում իր նախորդի քաղաքականությունը։ Միայն [[1171]] թվականին [[խալիֆ]]ը կրկին փորձում է իր ձեռքը վերցնել [[ալ-Անդալուս]]ը, սակայն իբն Մարդանիշը դիմադրություն է ցույց տալիս [[Ալ-Մոհադների պետություն|ալ-Մոհադներին]]։ Նրա մահից հետո` [[1172]] թվականին, իր ժառանգներն այլ ելք չեն ունենում և հանձնում են [[Սևիլյա]]ն։ Սրանից հետո խալիֆը ուղղվում է դեպի հյուսիս և պաշարում է [[Տոլեդո]]ն, սակայն հասկանում է, որ հաջողության հասնելը դժվար է և նահանջում է։ Ալ-Մոհադներն արդեն իշխանություն էին հաստատել [[ալ-Անդալուս]]ի մեծ մասում։ Ավելի ուշ` Աբու Յակուբ Յուսուֆը [[ջիհադ|սրբազան պատերազմ՝ ջիհադ]] է սկսում թշնամու տարածքում, սակայն հաջողության չի հասնում, քանի որ Սանտարեմ ամրոցի ([[Լիսաբոն]]ի մոտ) պաշարման ժամանակ վիրավորվում է և [[1184]] թվականին մահանում։ Մինչ այդ տեղի է ունենում մեկ այլ կարևոր ճակատամարտ, որը շրջադարձային է լինում [[Պորտուգալիայի պատմություն|Պորտուգալիայի պատմության]] համար։
[[image:Castelo de Guimarães Castelo da Fundação2.JPG|thumb|272x272px|[[Գիմարայնշի պալատ]]ը միջնադարյան Պորտուգալիայի ամենահայտնի խորհրդանիշն է]]
 
[[1139]] թվականի [[հուլիսի 25]]-ին Պորտուգալիայի հարավում գտնվող Օուրիկ գյուղաքաղաքի մոտ Աֆոնսուի ղեկավարած բանակը հաղթանակ է տանում [[Ալի իբն Յուսուֆ]]ի հեծելազորի նկատմամբ։ Հաղթանակից հետո [[Աֆոնսու I]]-ի զինվորները նրան հռչակում են անկախ Պորտուգալիայի արքա։ Դրանից հետո Աֆոնսուն Լամեգա քաղաքում հրավիրում է ժողով, որի ընթացքում գահ է ստանում արքեպիսկոպոս Բրագանասից։ Այս պահից սկսած Պորտուգալիան փաստացի ազատվում է [[Կաստիլիայի թագավորություն]]ից վասալական կախվածությունից և հռչակվում է անկախ։ [[Հռոմի Պապ|Հռոմի պապի]] աջակցությունն ստանալու համար Աֆոնսուն երկրի տարբեր ծայրերում կառուցում է բազմաթիվ եկեղեցիներ, իրեն և իր թագավորությունը հայտարարում է եկեղեցու ծառաներ, ինչպես նաև ուխտ է անում [[Պիրենեյան թերակղզի|Պիրենեյան թերակղզուց]] վտարել իսլամադավան զավթիչներին։ [[1143]] թվականին Պորտուգալիայի թագավորի պաշտոնում [[Աֆոնսու I|Աֆոնսուին]] ճանաչում է [[Լեոնի թագավորություն|Լեոնի թագավոր]] [[Ալֆոնսու VII]]-ը, իսկ [[1179]] թվականին՝ [[Հռոմի Պապ|Հռոմի պապ]] [[Ալեքսանդր III (Հռոմի պապ)|Ալեքսանդր III-ը]]։ [[Ռեկոնկիստա]]յի ընթացքում [[պորտուգալացիներ]]ը՝ մյուս քրիստոնյա ազգերի օժանդակությամբ, վերանվաճում են Պիրենեյան թերակղզու տարածքը։ [[1146]] թվականին մուսուլմաններից ազատագրվում է [[Սանտարեն (Պորտուգալիա)|Սանտարենը]], իսկ [[1147]] թվականին՝ [[Լիսաբոն]]ը։ Պորտուգալացիների համար Ռեկոնիստան ավարտվում է [[1249]] թվականին, երբ նվաճվում են [[Ալգարվա]]յի հարավային ափին գտնվող վերջին արաբական հենակետերը։ Այս ժամանակից ի վեր Պորտուգալիայի սահմանները չեն փոխվել՝ չհաշված աննշան բացառություններին։ [[1348]]-[[1349]] թվականներին, ինչպես [[Եվրոպա]]յի մնացած մասում, այնպես էլ Պորտուգալիայում տարածվում է [[սև մահ]]ը՝ ժանտախտի համաճարակ, ամենամահաբեր [[պանդեմիա]]ներից մեկն է մարդկության պատմության մեջ։ [[1373]] թվականին Պորտուգալիան դաշինք է կազմում [[Անգլիա]]յի հետ, որը պատմությանը հայտնի է որպես երկու պետությունների միջև գոյություն ունեցած ամենաերկարաժամկետ դաշինք։ Ժամանակի ընթացքում այս դաշինքը վերաճում է [[Աֆրիկա]]յում, [[Ամերիկա]]յում և [[Ասիա]]յում [[ֆրանսիացիներ]]ի, [[իսպանացիներ]]ի և [[հոլանդացիներ]]ի դեմ մղվող գաղութային մրցավազքի։