«Պուլկովոյի աստղադիտարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Աստղադիտարան}}
'''Պուլկովոտի աստղադիտարան''', [[ԽՍՀՄ]] ԳԱ գլխավոր [[աստղադիտարան]], գիտահետազոտական հաստատություն։
 
Գտնվում է [[Լենինգրադ]]ի կենտրոնից 19 կմ հարավ՝ Պուլչովոյի բարձունքներին։ Հիմնադրվել է [[1839]] թվականին, Ռուսաստանում աստղագիտության զարգացմանն ու դրա գործնական կիրառություններին (աշխարհագրություն, ծովագնացություն և քարտեզագրություն) նպաստելու նպատակով։ Աշխատանքների հիմնական ուղղությունը [[աստղաչափություն]]ն էր։ Պուլկովոտի աստղադիտարանում կազմած աստղաչափական ցուցակները հայտնի էին իրենց ճշգրտությամբ։ Այստեղ զբաղվել են նաև Արեգակի խավարումների, աստղերի ծածկումների, գիսավորների, մոլորակների արբանյակների շարժումների ուսումնասիրությամբ։ XIX-րդ դ․ վերջերից սկսած Պուլկովոյի աստղադիտարանում կարևոր հետազոտություններ են կատարվել աստղաֆիզիկայի բնագավառում (Արեգակի ֆիզիկա, աստղասպեկտրոսկոպիա, փոփոխական աստղեր, (քիսավորներ են)։ Հայտնի է Պուլկովոտի աստղադիտարանի ժամանակի ծառայությունը։ Բաժանմունքներ ունի Նիկոլաեում (հիմնադրվել է [[1912]] թ., աստղաչափական դիտումների համար) և Կիսլովոդսկի մոտ (հիմնադրվեք է [[1948]] թ., Արեգակի ֆիզիկական դիտումների համար)։ Պուլկովոյի աստղադիտարանի Սիմեիզի (Ղրիմ) բաժանմունքը (հիմնադրվել է 1908 թ.) հետագայում վերածվեց ԽՍՀՄ ԳԱ Ղրիմի աստղադիտարանի։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Պուլկովոյի աստղադիտարանը ավերվեց։ Պատերազմից հետո աստղադիտարանը ոչ միայն վերականգնվեց, այլև զգալիորեն ընդլայնվեց, հարստացվեց նոր գործիքներով (հանդիսավոր բացումը տեղի է ունեցել [[1954]] թ.)։ Պուլչովոյի աստղադիտարանը մեծ դեր է կատարել ԽՍՀՄ-ում աստղագիտության, մասնավորապես ռադիոաստղագիտության զարգացման գործում։ ԽՍՀՄ ԳԱ Հատուկ աստղադիտարանն ստեղծվել է Պուլկովոյի աստղադիտարանի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։ Աստղագիտության բնագավառում Պուլկովոյի աստղադիտարանի հաջողությունները կապված են Վ․ Յա․ Ստրուվեի, Ֆ․ Ա․ Բրեդիխինի, Ա․ Ա․ Բեվոպոչսկու, Գ․ Ա․ Տիխովի, Դ․ Դ․ Մաքսուտովի, Ա․ Ա․ Միխայլովի, Օ․ Ա․ Մեվնիկովի և ուրիշների անունների հետ։ [[1928]]-[[1932]] թթ. Վ․ Հ․ Համբարձումյանը Պուլչովոյի աստղադիտարանում եղել է Ա․ Ա․ Բելոպոլսկու ասպիրանտը, այնուհետև՝ աստղադիտարանի գիտնական քարտուղարը։ Ավելի ուշ Պուլկովոյի աստղադիտարանը օգնություն է ցույց տվել Բյուրականի աստղադիտարանի համար բարձրորակ մասնագետներ պատրաստելու գործում։ Այդ կապը հետագայում վերածվեց գիտական համագործակցության։ Աստղադիտարանը հրատարակում է «Տրուդի» «Իզվեստիա»։