«Ջրային լորտու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 20.
| range map =
}}
'''Ջրային լորտու''' ({{lang-lat|Natrix tessellata}}), շախմատանախշ [[լորտու]], շախմատօձ, [[լորտու]]ների ընտանիքի [[լորտու]]ների ենթաընտանիքի իսկական լորտուների ({{lang-lat|Natrix}}) ցեղի [[օձ]]։ Ջրանցքային լորտուն [[ՀՀ]]-ում հանդիպում է բոլոր մարզերում՝ հիմնականում նախալեռնային շրջաններում, երբեմն՝ նաև լեռներում։ Տարածված է տարբեր ջրավազանների ջրամերձ կենսավայրերում, այգիներում, երբեմն կարող է հանդիպել նաև ջրից բավական հեռու։
 
== Արտաքին տեսք ==
Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (14-140 սմ), պոչը 5-6 անգամ կարճ է։ Մարմինը բարեկազմ է, գլուխը մարմնից տարանջատված է՝ ծածկված խոշոր, փայլուն վահանիկներով։ Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն, բիբը՝ կլոր։ Մարմնի թեփուկները կատարավոր են, ինչով կարող է նմանվել թունավոր իժերին։ Մեջքը մոխրագույն է, գորշավուն, կանաչավուն կամ կարմրավուն՝ ծածկված այս կամ այն չափով արտահայտված շախմատանման մուգ բծերով, որոնք միաձուլվելով՝ տալիս են ընդհանուր սև գունավորում։ Որովայնային մակերեսը խայտաբղետ է. վահանիկների եզրերը դեղնավունից նարնջագույն են կամ վառ վարդագույն, կենտրոնական մասով անցնում է մանր կետիկներից բաղկացած լայն, սև շերտ։
 
== Սնունդ ==
Սնվում է մանր ողնաշարավորներով (ձկներ, երկկենցաղներ, կրծողներ)։ Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը։
 
== Բազմացում ==
Զուգավորումը տեղի է ունենում [[ապրիլ]]-[[մայիս]]ին։ [[Հունիս]]ի 2-րդ կեսից [[հուլիս]]ի սկիզբը էգը դնում է 4-18 ձու։ Ձվերը խոշոր են (32-35 X 15-16 մմ)։ Ձագերը ծնվում են [[սեպտեմբեր]]ին։
 
== Նշանակություն ==