«Ռեբեկա (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
{{Տեղեկաքարտ Գիրք}}
'''Ռեբեկա''', վեպ, որը գրվել է անգլիացի գրող [[Դաֆնա Դյումորիե]]ի կողմից և հրապարակվել 1938 թվականին: Այս վեպը անմիջապես բերեց հայտնիություն գրողին և համարվում է նրա լավագույն աշխատանքներից մեկը: Վեպի մեծ մասը գրվել է [[Ալեքսանդրիա]]յում, որտեղ Դյումորիեն գտնվում էր իր ամուսնու հետ <ref>{{cite book | title=Afterword by Sally Beauman to «Rebecca» | last= | first= | authorlink= | publisher=Virago Press | location= | edition=2003 ed. | date=30հունվարի January30, 2003 | isbn=1-84408-038-2 }}</ref>:
 
2000 թվականին վեպը արժանացել է Էնթոնի մրցանակի<ref>Премия Энтони (по имени Энтони Бушера) присуждается Американской ассоциация детективных писателей с 1986 года</ref> և ճանաչվել հարյուրամյակի լավագույն վեպ<ref>{{cite web|author=|datepublished=|url=http://www.fictiondb.com/author/daphne-du-maurier~book-awards~2163.htm|title=Award-Winning Books by Daphne Du Maurier|lang=en|publisher=Fiction Data Base|accessdate=2009-12-02|archiveurl=https://www.webcitation.org/6502HKFVV?url=http://www.fictiondb.com/author/daphne-du-maurier~book-awards~2163.htm#|archivedate=2012-01-27|deadlink=no}}</ref>:
 
== Սյուժե ==
Անանուն գլխավոր հերոսուհին իր ծնողների մահից հետո որպես ուղեկցուհի աշխատանքի է անցնում հարուստ և գռեհիկ ամերիկուհի տիկին Վան Հոպպերի մոտ: Նրան ուղեկցելով՝ հերոսուհին հայտնվում է [[Լազուր ափ|Լազուր ափում]]ում. [[Մոնտե Կառլո|Մոնտե Կառլոյում]]յում պատահաբար հանդիպում է Մենդերլի գեղեցիկ կալվածքի տիրոջ՝ Մաքսիմիլիան դը Վինթեր ([[Անգլերեն|անգլ.]]՝ Maximilian de Winter) անունով բրիտանացի արիստոկրատի հետ: Սկզբում նոր ծանոթը թվում էր նրան մռայլ ու ինքնամփոփ. մեկ տարի առաջ ողբերգական պատահարից հետո նա կորցրել էր իր կնոջը՝ Ռեբեկային, ով մահացել է նավով զբոսնելու ժամանակ: Սակայն, Դե Վինթերի հետ Մոնտե Կառլոյի մոտակայքում հանդիպումների և զբոսանքների ընթացքում աղջիկը հասկանում է, որ իրեն հաճելի է նրա ընկերակցությունը: Հերոսների միջև առաջանում է համակրանք, և անդադար խնամքից հետո Մաքսիմիլիանն առաջարկություն է անում: Աղջիկը համաձայնում է ամուսնանալ նրա հետ`չնայելով տիկին Վան Հոպպերի հավաստիացումներին, որ նա ընդհանրապես չի սիրում իրեն, այլ պարզապես մենակությունից փրկություն է փնտրում իր հսկա առանձնատանը:
 
Հարսանիքից հետո նորապսակները գալիս են Մենդեռլի, որտեղ մանկամարդ տիկին դե Վինթերը անմիջապես հանդիպում է տնային տնտեսուհու՝ տիկին Դենվերսի արհամարհական ու թշնամական վերաբերմունքին: Նաև ինքը անվստահ ու անհարմար է իրեն զգում ծառաների ներկայությամբ, ովքեր շարունակում են իրականացնել մահացածի պատվերները` հետևելով տան մեջ մտցված սովորույթներին ու ծեսերին` կերակուրը պատրաստել ըստ Ռեբեկայի ճաշակի, դասավորել ծաղիկներն այնպես, ինչին Ռեբեկան էր սովոր, վառել բուխարիները այն սենյակներում, որտեղ նա էր գտնվել: