«Ռոմի Շնայդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Մանկություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 14.
=== Մանկություն ===
[[Պատկեր:Elsbethen Schloss Goldenstein.JPG|225px|մինի|աջից|Գոլդենշտայն ամրոցը [[Զալցբուրգ]]ի մոտ]]
Ռոմի Շնայդերը ծնվել է դերասանական ընտանիքում։ Ռոմի Շնայդերի մայրը՝ գերմանացի կինոաստղ Մագդա Շնայդերը, հայրը՝ ժառանգական ավստրիական դերասան Վոլֆ Ալբախ-Ռեթթի։ Հոր կողմից Ռոմիի տատիկը դերասանուհի [[Ռոզա Ալբախ-Ռետի|Ռոզա Ալբախ-Ռետին]]ն է, դերասան և կինոռեժիսոր է եղել նաև Ռոմիի նախապապը՝ Ադոլֆ Ռեթթի։
 
Ռոմին կրտսեր եղբայր Վոլֆ-Դիտրիխի հետ դաստիարակվել է Շնայդերների տատիկի և պապիկի մոտ Մարիենգրունդ գյուղական տանը, [[Բավարիա|բավարական]] [[Շյոնաո ամ Կյոնիգսզե]]ում։ Դերասակ-ծնողները հազվադեպ էին տեսնվում զավակների հետ, հետագայում նրանք բաժանվում են [[1943]] թվականին, իսկ [[1945]] թվականին վերջնականապես ամուսնալուծվում են։ Ռոմիի հայրը կրկին ամուսնանում է [[1947]] թվականին ավստրիացի դերասանուհի Տրուդա Մարլենի հետ, Մագդա Շնայդերը ամուսնանում է [[Քյոլն]]ի ռեստորանատեր Հանս Հերբերտ Բլացհեյմի հետ [[1953]] թվականին։ [[1944]] թվականին Ռոզմարի Մագդալենա Ալբախը գնում է Շյոնաոի տարրական դպրոց, որտեղ ուսուցանում է չորս տարի։ Աղջկան չէր ենթարկվում [[մաթեմատիկա]]ն, նա սիրում էր երգել, նրան հրապուրում էր գավառագիտությունը, [[պատմություն]]ը և [[նկարչություն]]ը։ [[1949]] թվականի հուլիսից նա դաստիարակվում էր Գոլդենշտայն ամրոցի աղջիկների համար ինտերնատում, [[Զալցբուրգ]]ի մոտակայքում գտնվող Էլսբետենի կանանց օգոստոսյան [[մենաստան]]ին կից մասնավոր դպրոցում։ Ինչպես պնդում էր միանձնուհի քույր Ավգուստինան [[1982]] թվականի [[օգոստոսի 6]]-ին «Paris Match» ամսագրին տված հարցազրույցում, Ռոմիի մայրը հազվադեպ էր գալիս աղջկան տեսակցության, իսկ հայրը և Ռոզա տատիկը ընդհանրապես ոչ մի անգամ չեն եղել Գոլդենշտայնում։ Անձամբ Ռոմին հիշում էր, որ ինտերնատում եղել է մեծ երևակայող և կարող էր, օրինակ, պատմել [[Գերի Կուպեր]]ի մասին, ում հետ նա իբր թե ճաշել է հենց երեկ։ Ռոմիի մայրը հիշում էր, որ ինտերնատի ղեկավարուհին բողոքում էր Ռոմիից. նա հաճախ ինտերնատում կազմակերպում էր չարաճճի արարքներ, չէր առանձնանում հարմարվողականությամբ, բացակայում էր պարապմունքներից։ Այնուամենայնիվ, Ռոմին հրապուրված զբաղվում էր նկարչությամբ, հրապուրվում էր թատրոնով, հաճախ ելույթ էր ունենում դպրոցական ներկայացումներում, մեներգում էր եկեղեցական երգչախմբում, երազում էր դառնել դերասանուհի և նկարահանվել կինոյում։ Իր օրագրում 13-ամյա Ռոզին գրում է. «Երաժշտություն, թատրոն, կինո, ճանապարհորդություն, մշակույթ։ Այս հինգ բառերը ստիպում են եռալ իմ թատերական արյունին»։ Ավարտելով ուսուցանումը ինտերնատում, Ռոմին պատրաստվում էր ամառային արձակուրդներից հետո ընդունվել գեղարվեստական ուսումնարան [[Քյոլն]]ում, որպեսզի զարգացնի իր ունակությունները [[գեղանկարչություն]]ում և [[նկարչություն]]ում, սակայն այդ ծրագրերից ստիպված է լինում հրաժարվել կինոյում առաջին դերի պատճառով։