«Բարսեղ Կանաչյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: et:Barsegh Kanahjan
Տող 3.
 
== Կենսագրությունը ==
Ծնվել է [[Ռոդոսթո]]յում (այժմ Թեքիրդաղ՝ [[Թուրքիա]]) [[1885]] թվականին: [[1888]] թվականին ընտանիքը տեղափոխվում է [[Կոստանդնուպոլիս]], որտեղ և նախնական կրթությունն է ստանում Կանաչյանը: [[1896]] թվականին ընտանիքը գաղթում է [[Վառնա]]: [[Նաթան-բեկԲեկ Ամիրխանյան]]ից երաժշտության դասեր է վերցնում ([[ջութակ]], երաժշտության տեսություն, խմբավարություն): [[1903]] թվականից սովորում է [[Բուխարեստ]]ում ([[դաշնամուր]] և հարմոնիա): 1908 թվականի օսմանյան սահմանադրության ընդունումից հետո Կանաչյանների ընտանիքը ապագայի ակնկալիքներով վերադառնում է [[Թուրքիա]]՝ [[Կոստանդնուպոլիս]]: Կանաչյանը այստեղ կազմում է «Քնար» փողային նվագախումբը, զբաղումզբաղվում դասավանդմամբ, անում է [[ստեղծագործություն|ստեղծագործական]] առաջին փորձերը: Կանաչյանի համար որոշիչ է եղել [[Կոմիտաս]]ի հետ հանդիպումը [[1910]] թվականի դեկտեմբերին: Կանաչյանը հանդես է գալիս [[Գուսան (Կոմիտասի երգչախումբը)|«Գուսան»]] երգչախմբում, նրա «հինգ սաներ»-ի թվում, հարմոնիայի դասեր է առնում, հետևում խմբավարական արվեստին: [[1919]] թվականին [[Կոմիտաս]]ին նվիրված համերգին հանդես է եկել որպես խմբավար 400 հոգանոց միացյալ երգչախմբով: «Հինգ սաներ»-ով ներդաշնակում և մշակում են հայրենասիրական երգեր: [[1920]] թվականից շարունակել է երաժշտական կրթությունը [[Փարիզ]]ում: [[1922]] թվականից հայկական գաղութներում զբաղվել է խմբավարական գործով: [[1928]] թվականից դասավանդել է [[Կիպրոս]]ի [[Մելգոնյան կրթական հաստատություն]]ում, [[1933]]-ից [[Նշան Փալանջյան ճեմարան]]ում: [[1936]] թվականին [[Բեյրութ]]ում հիմնում է [[Գուսան (Կանաչյանի երգչախումբը)|«Գուսան»]] երկսեռ երգչախումբը, այդ խմբի համար մշակում հայկական և մի քանի արաբական ժողովրդական երգեր: [[1946]] թվականին նշվում է Բարսեղ Կանաչյանի երաժշտական գործունեության 40-ամյակը: Արաբական մշակույթի զարգացմանը նպաստելու համար Կանաչյանը պարգևատրվել է արաբական և ֆրանսիական շքանշաններով, այդ թվում [[Լիբանան]]ի «Մայրու Առաջին կարգի» պատվո նշանով:
 
== «Օրօր»-ի տեքստը ==