«Ռուսական կայսրության Պետական դումա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
 
Տող 1.
[[Պատկեր:Count Kokovtsov's speech in Duma.jpeg|240px|մինի|Չորրդ պետական դումայի նիստերց մեկում (դեկտեմբերի 5, 1912)]]
 
'''Պետական դումա''' կամ '''Կայսերական դումա''', օրենսդրախորհրդակցական ներկայացուցչական հիմնարկություն [[Ռուսական կայսրություն]]ում [[1906]]-[[1917]] թվականներին։ Ստեղծվել է [[1905]]-[[1907]] թվականների [[Ռուսական հեղափոխություն|ռուսական հեղափոխության]] ճնշման տակ, [[ 1905-ի հոկտեմբերի 17-ի հռչակագիր|1905 թվականի հոկտեմբերի 17-ի]] մանիֆեստով։
 
Պետական դուման քննում էր օրենքների նախագծերը, որոնք այնուհետև քննարկվում էին Պետական խորհրդում և ապա հաստատվում ցարի կողմից։ Ընտրվում էր 5 տարի ժամկետով։ Ընտրությունները բազմաստիճան էին, ըստ չորս կուրիաների (հողատիրական, քաղաքային, գյուղացիական, բանվորական)։ Ազգաբնակչության կեսը (կանայք, ուսանողներ, զինծառայողներ, որոշ ազգային փոքրամասնություններ) զրկված էին ընտրելու իրավունքից։ I ([[1906|1906 թ.]]-ի ապրիլի 27-հուլիսի 8) և II ([[1907]] թ.-ի փետրվարի 20-հունիսի 2) Պետական դումայում հիմնական ֆրակցիաները կադետներն էին, տրուդովիկները և սոցիալ-դեմոկրատները։
 
[[Հունիսերեքյան պետական հեղաշրջում (1907)|Հունիսերեքյան պետական հեղաշրջման]] ժամանակ (հունիսի 3, 1907) նոր ընտրական օրենք մտցվեց, որով ի հաշիվ աշխատավորության և ազական շրջանների բնակչության ներկայացուցչության խիստ կրճատման՝ դումայում ավելանում էր տիրող դասակարգերի ներկայացուցչությունը։ Արդյունքում III ([[1907|1907 թ.]]-ի նոյեմբեր 1-[[1912|1912 թ.]]-ի հունիս 9) և IV (1912 թվականի նոյեմբեր 15-1917 թվականի փետրվարի 25) Պետական դումայում գերակշռող էին պրոցարիստական կուսակցությունները (գլխավորապես աջերը և օկտյաբրիստները)։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Պետական դումայում ստեղծվեց օպոզիցիոն «Պրոգրեսիվ բլոկը», որը ձգտում էր ցարական կառավարությունից կորզել քաղաքական զիջումներ՝ [[պատերազմ]]ը հաջող ավարտելու և հեղափոխությունը ճնշելու նպատակով։ 1917 թվականի [[Փետրվարյան հեղափոխություն|Փետրվարյան հեղափոխության]] ընթացքում ստեղծվեց Պետական դումայի ժամանակավոր կոմիտե, որը համաձայնության գալով Պետրոգրադի սովետի էսէռա-մենշևիկյան պարագլուխների հետ, կազմեց [[Ռուսաստանի ժամանակավոր կառավարություն|ժամանակավոր կառավարություն]]։
 
[[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] պայմաններում պետական դուման վերջնականապես լուծարվեց։
 
Պետական դումայի նախագահներն են եղել 1-ի Մ․ Ա․ Մուրոմցևը (կադետ), II-ի՝ Ֆ․ Ա․ Գոլովինը (կադետ), III-ի՝ Ն․ Ա․ Խոմյակովը (մինչև 1910 թ.-ը), Ա․ Ի․ Գուչկովը ([[1910]]-[[1911]]), Մ․ Վ․ Ռոձյանկոն ([[1911]]-[[1912]]) (բոլորն էլ օկտյաբրիստներ), IV-ի՝ Մ․ Վ․ Ռոձյանկոն։