«Ռուսաստանի Սահմանադիր ժողով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 26.
| session_room = Tauridepalace.gif
}}
'''Համառուսաստանյան սահմանադիր ժողով''' ({{lang-ru|''Всероссийское Учредительное собрание''}}), պառլամենտական հաստատություն, որի նիստը կայացել է [[Պետրոգրադ]]ի Տավրիկյան պալատում [[1884]] թ.-ի հունվարի 5 (18)-ին։ Սահմանադիր ժողով գումարելու հարցը ծագել է [[Փետրվարյան հեղափոխություն|Փետրվարյան հեղափոխության]] հաղթանակից ([[1917]] թ.) հետո։ [[Ռուսաստանի ժամանակավոր կառավարություն]]ը խոչնդոտել է սահմանադիր ժողովի հրավիրմանը՝ վախենալով, որ այն «․․․արդի Ռուսաստանում մեծամասնություն կտա էսսեռներից ավելի ձախ գյուղացիներին»։ Բոլշևիկները չեն մերժել սահմանադիր ժողովի գաղափարը, սակայն զանգվածներին հեղափոխական պայքարի կոչ են արել, նշելով, որ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վերածելու ընթացքում կյանքը և հեղափոխությունը սահմանադիր ժողովը մղում են հետին պլան»։
 
[[1917]] թ.-ի օգոստոսի 9(22)-ին ժամանակավոր կառավարությունը սահմանադիր ժողովի ընտրությունները նշանակել էր նոյեմբերի 12(25)-ին։ Լենինը գտնում էր, որ «․․․Ռուսաստանում բուրժուական պառլամենտը կործանելու համար նախ պետք է հրավիրեինք սահմանադիր ժողով՝ նույնիսկ մեր հաղթանակից հետո»։ Ուստի ժողկոմխորհը հաստատում է ընտրությունների ժամկետը, որոնք կայացան [[1917]] թ.-ի դեկտեմբերին, իսկ որոշ հեռավոր վայրերում՝ [[1918]] թ.-ի հունվարին։ Ընտրությունների վատ նախապատրաստման, հակաբոլշևիկյան տրամադրությունների և փաստորեն երկրում սկսված քաղաքացիական կռիվների պատճառով ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ կեսը, որոնցից 23,9% քվեարկել է բոլշևիկների, 40%-ը՝ էսէռների, 2,3%՝ մենշևիկների, 4,7%-ը՝ կադետների, մնացածը՝ այլ կուսակցությունների և խմբավորումների օգտին։ Ընտրությունների ժամանակ բոլշևիկները հաջողության են հասել [[Պետրոգրադ]]ում (ձայների 45%), [[Մոսկվա]]յում (48%), [[Հյուսիս]]ում (56%) և [[Արևմուտք]]ում (67%) ռազմաճակատներում, Բալթիական նավատորմում (58,2%), Հյուսիս-արևմուտքի 20 օկրուգներում և Կենտրոնական շրջաններում (53,1%)։