906 559
edits
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ) |
|||
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1780]] թվականին Թիբլիսիում, շուշվեցու ընտանիքում: Ռոստոմը 11 տարեկան էր, երբ նրա հայրն, որպես առևտրական [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղից]] մեկնեց Թբիլիսի, իր հետ տանելով իր երկու որդիներին՝ Ավագին և Սեյրանին: Տանը մնացին կինը, երկու աղջիկները և Ռուստամը: Մեկ տարի անց հայրը իր մոտ հրավիրեց ողջ ընտանիքին: Ճանապարհին [[
[[Կահիրե]]ում ծառայել է շեյխ Ալ Բաքրիի մոտ, որը Ռուստամին նվիրել է Նապոլեոնին<ref name="ռգ"/>։ Դա [[1799]] թվականն էր, երբ Նապոլեոնը գտնվում էր [[Եգիպտոս
Գերի ընկնելով՝ Ռուստամը շատ էր մտածում մոր և քույրերի ճակատագրի մասին: Նա խնդրեց մի հայ վաճառականի, որը [[Ֆրանսիա]]յից [[Կովկաս]] էր մեկնում, նրանց մասին տեղեկություն իմանալ: Այդ ծառայության համար առևտրականը մեծ գին պահանջեց: Նապոլեոնի հետ խորհրդակցելով՝ Ռուստամը պայմանավորվեց վճարել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ լուր ստանա իր ընտանիքի մասին: Այն բանից հետո, երբ Նապոլեոնը աքսորվեց, Ռուստամը Փարիզից տեղափոխվեց [[Թեհրան]], իսկ այնտեղից՝ Թբիլիսի: Նրան ընդունեց Կովկասի փոխարքա Երմոլովը: Ռուստամը մասնակեց [[Ռուս-պարսկական պատերազմ (1826-1828)|ռուս-պարսկական պատերազմին]] (եղել է հեծելազորային ջոկատի հրամանատար) և Ղարաբաղի ազատագրումից հետո հիմնավորվեց հայրենի [[Շուշի]] քաղաքում: Այստեղ մնալով 2 տարի՝ Ռուստամը [[1840]] թվականին վերադարձավ Ֆրանսիա: Նա գնում էր թափորի առջևից, որը ուղեկցում էր Նապոլեոնի մասունքները [[Սուրբ Հեղինեի կղզի|Սբ Հեղինե կղզուց]] դեպի [[Փարիզ]]<ref name="ՀԱ"/>: Այնուհետև ընտանիքի հետ բնակվել է [[Դուրդան]]ում, որտեղ և գրել է «Նապոլեոն I-ի մամլուք Ռուստամի հուշերը» (1866), որն օգտագործել են Նապոլեոնի կենսագիրները<ref name="ռգ"/>։
== Անձնական կյանք ==
Ռուստամը երկու երեխա ուներ՝ աղջիկ և տղա: Կինը՝ Դուվիյեն, ֆրանսուհի էր, որի հայրը ծառայում էր [[Ժոզեֆին դը Բոհարնե|Ժոզեֆին]] թագուհու մոտ<ref name="ՀԱ"/>:
[[1845]] թվականին Ռուստամի մահից հետո ֆրանսիական Դուրդան քաղաքում նրա հետնորդները զբաղվում էին հասարակական-քաղաքական գործունեությամբ: Նրա որդիներից մեկը Ֆրանսիայի լիազոր ներկայացուցիչն էր [[Թունիս]]ում, իսկ թոռը՝ Էդմոն Ռուստամը, հայտնի էր ֆրանսիական գրականության մեջ որպես թատերագիր և պոետ<ref name="ՀԱ"/>:
|