«Ս. Կ. Մորոզովի առանձնատուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Կառույց}}
'''Ս. Կ. Մորոզովի առանձնատուն''' ({{lang-ru|Особняк С. К. Морозова}}), առանձնատուն [[Ռուսաստան]]ի մայրաքաղաք [[Մոսկվա]]յում։ Կառուցվել է 1901 թվականին Ս. Կ. Մորոզովի կողմից` ճարտարապետ Ն. Դ. Բուտուսովի նախագծով։ Գտնվում է Մոսկվա, Գորոխովսկի նրբանցք, 14 հասցեով։ Ռուսաստանի ժողովուրդների տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է, պահպանվում է պետության կողմից<ref>[https://okn-mk.mkrf.ru/maps/show/id/1120192 Постановление Правительства Москвы «О включении выявленных объектов культурного наследия в единый государственный реестр объектов культурного наследия (памятников истории и культуры) народов Российской Федерации в качестве объектов культурного наследия регионального значения» с приложениями 2, 3, 4, от 16.12. 2014 года.]</ref>։
 
== Պատմություն ==
Երկհարկանի տունը կառուցվել է 1901 թվականին ունևոր գյուղացի Ս. Կ. Մորոզովի կողմից` ճարտարապետ Ն. Դ. Բուտուսովի նախագծով։ Գլխավոր ճակատի վրա տան եզրերում ընդգծվում են երկրորդ հարկի երկու մեծ պատուհանները։ Դրանք շրջանակված են սպիտակ քարից պատրաստված բարդ [[Օրդերներ|օրդերի]] սյուներով։ Դրանք պսակող եռանկյունաձև մեծ [[ճակտոն]]ները դուրս են ցցվում պատի սահմաններից և ձևավորում են երկու ատտիկոս։
 
Ճակտոնների տակ, պատուհանների վերին մասում, կա մազերը բուսական նախշով հյուսված աղջիկների գլուխների տեսքով ծեփածո դեկոր։ Աղջիկները նման են լորելեյ մոդեռն ոճում օգտագործվողներին։ Կողային ճակատին կա առմուտք, որը զարդարված է նույնպես [[մոդեռն]] ոճով կատարված նախշավոր կոված շվաքարանով<ref>{{Cite web|url=http://um.mos.ru/houses/osobnyak-s-k-morozova/|title=Особняк С.К.Морозова|last=Левина, Ирина|publisher=Узнай Москву|accessdate=2015-07-29}}</ref>։
 
1914 թվականի ապրիլին տունը վաճառվել է վաճառականների և արդյունաբերողների Բախրուշինների ցեղի ներկայացուցիչ վաճառական Նիկոլայ Պետրովիչ Բախրուշինին։ Տունը ձեռքբերելուց կարճ ժամանակ առաջ նա այրիացել էր և այստեղ բնակություն էր հաստատել կրտսեր երեխաների և ամուսնացած ավագ դստեր ընտանիքի հետ։ Առաջին հարկում Նիկոլայ Պետրովիչի բնակարանի 17 սենյակներն էին, վեցանիստ էրկերը բակի կողմից զբաղեցնում էր ձմեռային այգին։
 
Հարևան երկհարկանի տանը, առանձնատնից ձախ, գտնվում էր Բախրուշինի փեսայի` բժիշկ և Ֆիրմանովկայում «Նադեժդինո» առողջարանի սեփականատեր Նիկոլայ Ֆեոդորովիչ Պուպիշևի ընդունելությունների աշխատասենյակը։ Կալվածքի բակում, որը զբաղեցնում էր մինչև Գորոխովսկայա փողոց ընկնող տարածքը, տեղակայված էին տնտեսական շինությունները, այդ թվում` թռչնանոցը, ավտոտնակը, ախոռը, խոտանոցը և լվացքատունը։ Այնուհետև դեպի լճակով և զրուցարանով պարտեզ տանող դարպասն էր։
Տող 18.
== Արտաքին հղումներ ==
* {{Cite web|url=http://dkn.mos.ru/contacts/register-of-objects-of-cultural-heritage/2657/|title=Особняк С.К.Морозова, 1901 г., архитектор Н.Д. Бутусов|publisher=Департамент культурного наследия города Москвы|accessdate=2015-07-29}}
* {{Cite web|url=http://um.mos.ru/houses/osobnyak-s-k-morozova/|title=Особняк С.К.Морозова|last=Левина, Ирина|publisher=Узнай Москву|accessdate=2015-07-29}}
 
[[Կատեգորիա:Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտներ]]
[[Կատեգորիա:1901 հիմնադրումներ]]