«Սամշվիլդե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Որոտ տեղափոխեց էջը «Շամշուլդե»-ից «Սամշվիլդե» վերահղման վրայով
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 38.
}}
 
'''Սամշվիլդե''' (Սամշուլդե, Շամշուլդե, Շամսույտե, Օրբեթ, [[վրացերեն | վրաց.]]` სამშვილდე), [[ամրոց | բերդ]] [[Մեծ Հայք]]ի [[Գուգարք նահանգ]]ի [[Տաշիր (գավառ) | Տաշիր]] [[գավառ]]ում, [[Խրամ (գետ) | Խրամ]] գետի ձախ ափին: Ներկայումս գտնվում է [[Վրաստան]]ի [[Քվեմո Քարթլիի մարզ]]ի [[Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետ | Թեթրիծղարոյի շրջանի]] [[Սամշվիլդե (գյուղ) | Սամշվիլդե]] հայաբնակ գյուղից հարավ: Բերդի, հիմնականում [[միջնադար]]յան կառույցների ավերակները, Խրամ գետի հովտում ձգվում են 2,5 կմ երկարությամբ և 400 մ լայնությամբ:
 
== Պատմական ակնարկ ==
 
Սամշվիլդե բառի առաջին ստուգաբանությունը տվել է [[10-րդ դար]]ի [[հայեր | հայ]] [[պատմիչ]] [[Հովհաննես Դրասխանակերտցի]]ն, ըստ որի այն [[վրացերեն]]ից թարգմանաբար նշանակում է` եռաղեղ, սամի - երեք և մշվիլդի - աղեղ:
 
Բերդապարիսպների հնագույն շերտերը վերագրվում են մ.թ.ա. 1-ին հազարամյակի առաջին կեսին: [[Արաբներ | Արաբ]] պատմիչ Բալաձորու վկայությամբ` Սամշվիլդեն վերակառուցվել ու բարենորոգվել է [[Պարսկաստան | Պարսից]] [[Խոսրով Ա Սասանյան | Խոսրով Ա Անուշիրվանի]] ժամանակ ([[531]]-[[579]] թվականներ): [[Սմբատ Ա Նահատակ | Սմբատ Ա]] թագավորի գահակալման տարիներից ([[890]]-[[914]] թվականներ) եղել է [[Բագրատունիների թագավորություն | Բագրատունյաց թագավորության]] կարևոր ռազմակայաններից մեկը [[Հայաստան]]ի հյուսիսում:
 
Շահնշահ [[Աշոտ Բ Երկաթ]]ը ([[914]]-[[930]] թվականներ) Սամշվիլդեի բերդապահ էր նշանակել Վասակ և Աշոտ [[Գնթունիներ | Գնթունի]] եղբայրներին: [[Աշոտ Գ Ողորմած]] թագավորը ([[953]]-[[977]] թվականներ) Սամշվիլդեի հսկողությունը հանձնել էր իր կրտսեր որդի [[Գուրգեն Ա Կյուրիկե | Գուրգեն (Կորիկե, Կյուրիկե) Բագրատունուն]], ով հոր մահից հետո իրեն հռչակեց թագավոր` հիմնադրելով Կյուրիկյան թագավորությունը ([[Տաշիր-Ձորագետի թագավորություն]]): Գուրգենի որդին և հաջորդը` [[Դավիթ Անհողին]]ը, Սամշվիլդեն դարձրեց իր գահանիստը (մինչև [[1065]] թվականը): 1065 թվականին, [[Կյուրիկե Բ]]-ն Սամշվիլդե բերդաքաղաքը` որպես փրկագին, հանձնել է վրաց [[Բագրատ IV]] թագավորին, իսկ ինքը հաստատվել [[Լոռի բերդ]]ում: Այնուհետև Սամշվիլդեին տիրացել է Կլդեկարիի [[Լիպարիտյաններ]]ի տոհմը, իսկ [[1110]] թվականին` վրաց [[Դավիթ IV Շինարար | Դավիթ Շինարար]] թագավորը: Վերջինս այն [[1123]] թվականին տվեց [[Օրբելյաններ | Օրբելյան]] տանը` իբրև տիրույթ (այստեղից էլ` Օրբեթ-Օրբելի-Օրբելյան):
 
[[1440]] թվականին Սամշվիլդեն գրավել և կործանել է թուրքմենական վաչկատուն ցեղերի առաջնորդ [[Ջահանշահ]]ը` կոտորելով շուրջ 4700 և գերեվարելով ավելի քան 9000 [[քրիստոնեություն | քրիստոնյա]] ([[հայեր | հայ]] և [[վրացիներ | վրացի]]) բնակիչների:
 
== Նկարագիրը ==
Տող 56.
Կյուրիկյան թագավորության առաջին մայրաքաղաք Սամշվիլդեն կազմված է երեք մասից, արևելյան` միջնաբերդից, միջին` դղյակից մինչև արտաքին պարիսպներն ընկած հատվածից և արևմտյան` պարիսպներից դուրս գտնվող բնակելի մասից: Սամշվիլդեի տարածքում պահպանվել են պաշտպանական, ճարտարագիտական, պալատական կառույցներ և մի շարք [[եկեղեցի]]ներ: Միջնաբերդի արևելյան կողմում գտնվում են քարով երեսպատված երկու ջրամբար և միանավ, արտաքուստ կիսաշրջանաձև դուրս եկող խորանով, հյուսիսից կից մատուռով վրացական եկեղեցի ([[13-րդ դար]]): Արևմտյան կողմում դղյակն է, որի հյուսիսային պարսպին կից են երկհարկանի, իսկ արևմտյան և հարավային պարիսպներին` բաղնիքներով միահարկ պալատները:
 
Միջնաբերդի կենտրոնում Սուրբ Սիոն կիսավեր գմբեթավոր [[բազիլիկ]] տաճարն է (կառուցել է Վարազբակուր [[բդեշխ]]ը [[778]] թվականին), որի տրոմպային փոխանցումով գմբեթը նստում է խաչաձև կտրվածքով չորս մույթի վրա: Ինքնատիպ է արևելյան մասի լուծումը` կողային նավերն ավարտվում են [[աբսիդ]]ներով, արևելքից եկեղեցու հիմնական ծավալի հետ ընդհանուր ճակատ ունեցող ավանդատները կից են նրան հյուսիսից և հարավից: Արևելյան ճակատը ունի [[7-րդ դար]]ի հայ [[ճարտարապետություն | ճարտարապետությանը]] բնորոշ լուսամուտների երեսակալներ, եռանկյունաձև խորշեր` մեջը զույգ կիսասյունիկներ: Սուրբ Սիոնի հարավային պատին պահպանվել է [[Ամենայն Հայոց Կաթողիկոս | կաթողիկոս]] [[Գևորգ Բ Գառնեցի | Գևորգ Գառնեցու]] ([[876]]-[[897]] թվականներ) [[հայերեն]] անավարտ արձանագրությունը:
 
Միջնաբերդում կանգուն է Կյուրիկյանների պալատական եկեղեցին ([[10-րդ դար]]), որը երկու զույգ քարե կլոր սյուներով եռանավ բազիլիկ է: Կիսաշրջանաձև [[խորան]]ի երկու կողմում աբսիդներով ուղղանկյուն [[ավանդատուն | ավանդատներ]] են: Մուտքերը երկուսն են` արևմուտքից և հարավից: Գլխավոր նավը զգալի բարձր է կողայիններից և երկայնական պատերին ունի լուսամուտներ:
 
Սամշվիլդեի միջին մասում, կենտրոնական փողոցի երկու կողմում կան իշխանական երկհարկանի պալատներ, միանավ երկու եկեղեցի, որոնցից արևմտյանում գտնվում է Բատ [[իշխան (տիտղոս) | իշխանի]] [[1044]] թվականի հայերեն արձանագրությամբ մենաքարը: Պարիսպներից դուրս Սամշվիլդեի բնակելի թաղամասերն են եղել, ուր կանգուն է [[10-րդ դար | 10]]-[[11-րդ դար]]երի միանավ Սուրբ Գևորգ եկեղեցին (վերանորոգվել է [[1672]] թվականին): Սամշվիլդեից արևմուտք, Չիվչավի գետի վրայի [[կամուրջ]]ից մինչև քաղաքի դարպասը ձգվում է միջնադարյան ժայռափոր ճանապարհը:
 
== Գրականություն ==