«Սամույր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Սամույր''' (Martes Zibellina), կզաքիսների [[ընտանիք]]ի արժեքավոր մորթատու [[կենդանի]]։ [[Մորթի]]ն խիտ է, գեղեցիկ և նուրբ, բաց դարչնագույնից մինչև մուգ գորշ, կրծքին ունի դեղին բիծ։ Մարմնի [[երկարություն]]ը [[43]]-[[53]] սմ է, պոչինը՝ [[11]]-[[20]] սմ, կենդանի [[զանգված]]ը 0,9-1,9 կգ։ Էգերն արուներից զգալիորեն փոքր են։ Տարածված է Հյուսիսային Դվինա և Մեզեն [[գետեր]]ից մինչև [[Խաղաղ օվկիանոս]]ի ափերը (ներառյալ որոշ [[կղզի]]ներ), իսկ ՍՍՀՍ-ից դուրս՝ [[Կորեա]]յի, [[Չինաստան]]ի, [[Մոնղոլիա]]յի հյուսիսային շրջաններում և Հոկայդո կղզում ([[Ճապոնիա]])։ Լեռնային և հարթավայրային [[տայգա]]յի, հատկապես փշատերև [[անտառ]]ների բնակիչ է։ Ապրում է ցամաքում, երբեմն բարձրանում է [[ծառեր]]ի վրա։ Ամենակեր է, սնվում է հիմնականում մանր [[կրծողներ]]ով և [[բույսեր]]ի սերմերով։ Հղիությունը մոտ [[273]] [[օր]] է, ծնում է [[3]]-[[4]], հազվադեպ [[5]] ձագ։ Սեռահասուն է դառնում կյանքի [[2]]-րդ տարում։ Անխնա ոչնչացման հետևանքով քանակը խիստ կրճատվել է։ [[1930]]-[[1970]] թվականներին ՍՍՀՍ-ում Սամույրի գլխաքանակը նկատելիորեն վերականգնվել է (մինչև [[600]]-[[800]] հազար, որից տարեկան որսվում է մոտ [[200]] հազարը)։ Գազանաբուծական տնտեսությունների հիմնական մորթատու օբյեկտներից է։
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=162}}
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Կզաքիսներ]]
[[Կատեգորիա:Կենդանիներ այբբենական կարգով]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սամույր» էջից