«Սամուրայ»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
 
==Արվեստներ==
 
1547 թվականի դեկտեմբերին [[Ճիզվիտ|ճիզվիտներիճիզվիտ]]ների առաջնորդ Ֆրենսիս Խավիերը [[Մալայզիա|Մալայզիայում]]յում սպասում էր Գոա ([[Հնդկաստան]]) վերադառնալուն, երբ նա հանդիպեց մի ցածր կարգ ունեցող սամուրայի, ում անունը Անջիրո էր։ Անջիրոն խելացի չէր, բայց նա հիացրեց Խավիերին, քանի որ նա մանրամասն գրառումներ էր կատարել նրա՝ եկեղեցում ունեցած ելույթից։ Խավիերը որոշում է մեկնել [[Ճապոնիա]], քանի որ Անջիրոյին հաջողվում է պորտուգալերենով նրան համոզել, որ ճապոնացիները շատ կիրթ և սովորելու ձգտում ունեցող մարդիկ են։ Նրանք քրտնաջան աշխատում են և հարգում են իրենց իշխանություններին։ Իրենց օրենքներն ու ավանդույթները հիմնված էին [[Բանականություն|բանականության]] վրա, և եթե [[Քրիստոնեություն|քրիստոնեական]] հավատը ապացուցեր դրանց ճշմարտացիությունը, նրանք բոլորը դա կընդունեին<ref>Coleridge, p. 100</ref>։
 
Մինչև 12-րդ դարը բարձր կարգի սամուրայները վերին աստիճանի գրագետ էին ի շնորհիվ Չինաստանից 7-9-րդ դարերում ընդհանուր [[Կոնֆուցիականություն|կոնֆուցիականության]] հիմունքների ծանոթացմանը, ինչպես նաև թագավորական արքունիքի հետ ուղղակի կապին, որը մշակույթի և գրականության մենատերն էր գրեթե ողջ Հեիան ժամանակաշրջանում, ինչի արդյունքում էլ ազնվականության պես ավելի հղկված հմտություններ ունեին<ref name=Matsura>Matsura, Yoshinori Fukuiken-shi 2 (Tokyo: Sanshusha, 1921)</ref>։
 
Տաիրա Տադանորիի օրինակը (մի սամուրայ, ով հայտնվում է Հեիկե Մոնոգատարիում) ցույց է տալիս, որ մարտիկները իդեալականացնում էին արվեստները և ձգտում էին ավելի հմտանալ դրանցում։
Տադանորին հայտնի էր իր գրչի և սրի հմտությամբ՝ սովորելու և մարտնչելու հարմոնիա։ Ակնկալվում էր, որ սամուրայները պետք է լինեին հղկված և գրագետ մարտիկներ, ովքեր հետևում էին հին ասույթին՝ "bunbu-ryōdō" (文武両道, գրականագիտական արվեստներ, [[Մարտական արվեստներ|մարտարվեստներ]], երկու ուղղությամբ էլ) կամ «Գրիչը և սուրը հարմոնիայի մեջ»։ Մինչև Էդո ժամանակաշրջանը Ճապոնիայում գրաճանաչության մակարդակը ավելի բարձր էր, քան [[Կենտրոնական Եվրոպա|Կենտրոնական Եվրոպայում]]յում <ref>{{cite book|author1=Philip J. Adler|author2=Randall L. Pouwels|title=World Civilizations: Since 1500|url=https://books.google.com/books?id=mPoqfoiIp4sC&pg=PA369|year=2007|publisher=Cengage Learning|isbn=978-0-495-50262-3|pages=369–}}</ref>։
Այն տղամարդկանց քանակը, որ իրապես հասնում էր իդեալին և դրանով էր ապրում, բավականին մեծ էր։ Մարտիկի նախնական ձևը՝ «uruwashii», գրվում էր կանջիով, որը միավորում էր գրականագիտական ուսումնասիրության ("bun" 文) և մարտարվեստների ("bu" 武) նշանագրերը Հեիկե Մոնոգատարիի գրավածքներում։ Հեիկե Մոնոգատարին հղում է կատարում կրթված պոետ-սուսերամարտիկի՝ Տաիրայի (բայց ոչ Տադանորիի) մահվանը․<ref name=w26/>
 
===Անուններ===
 
Սովորաբար սամուրայներին անվանակոչում էին` միավորելով իր հոր կամ պապի կանջին մի նոր կանջիի հետ։ Հիմնականում սամուրայները օգտագործում էին իրենց ամբողջական անվան մի փոքր մասը։
 
Օրինակ, Օդա Նոբունագայի ամբողջական անունն էր «Օդա Կազուսանոսուկե Սաբուրս Նոբունագա» ({{lang|ja|織田上総介三郎信長}}), որտեղ «Օդա»-ն կլանի կամ ընտանիքի անունն էր` ազգանունը, «Կազուսանոսուկե»-ն Կազուսա շրջանի փոխկառավարչի անունն էր, «Սաբուրո»-ն պաշտոնական մականուն էր, իսկ «Նոբունագա»-ն չափահասին տրվող անուն էր։ Մարդկանց կոչում էին իրենց ազգանունով և կոչմամբ կամ մականունով, եթե կոչում չունեին։ Այնուամենայնիվ, «նանորի»-ն մասնավոր անուն էր, որը կարող էին օգտագործել միայն քչերը՝ ներառյալ կայսրը։
 
Սամուրայները կարող էին ինքնուրույն ընտրել իրենց նանորին և հաճախ էին փոխում իրենց անունները, որպեսզի ցույց տային իերնց հավատարմությունը։
 
Սամուրայներին տրված էր երկու սուր կրելու և սամուրայական ազգանուններ տագործելու ւ արտոնո,թյունը որպեսզի տարբերվեին ժողովրդից<ref>{{cite book |last1=Wert |first1=Michael |title=Samurai: A Concise History |date=2019 |publisher=Oxford University Press |location=New York |isbn=0190932945 |page=38}}</ref>։<br />
 
===Ամուսնություն===
Սամուրայները ունենում էին պլանավորոված ամուսնություններ, որոնք կազմակերպվում էին մոտ կամ միևնույն խավերի միջև։ Բարձր դասի սամուրայների համար սա անհրաժեշտություն էր, քանի որ նրանցից քչերին էր հաջողվում կանանց հետ հանդիպել, իսկ ցածր դասի սամուրայների դեպքում սա ձևական բնույթ ուներ։ Սամուրայները հիմնականում ամուսնանում էին սամուրայական ծագում ունեցող աղջիկների հետ, իսկ ցածր դասի սամուրայներին թույլատրվում էր ամուսնանալ հասարակ (ոչ սամուրայական) ընտանիքի աղջիկների հետ։ Այսպիսի ամուսնություններում կնոջ կողմն էր բերում օժիտը, որը օգտագործում էին զույգի կազմած նոր ընտանիքը կազմավորվելու համար։
 
Սամուրայները կարող էին ունենալ քաղաքացիական ամուսնություններ և հարճեր, բայց բարձր կարգի սամուրայները ստուգում էին այդ կանանց ծագումը։ Հաճախ հարճ ունենալը չէր տարբերվում ամուսնությունից։ Թեև գրականության մեջ տարածված է հարճերի առևանգումը, իրականում դա ամոթալի էր, երբեմն էլ՝ հանցավոր։ Եթե հարճը կամ ապօրինի կինը հասարակ ծագում ուներ, սուրհանդակի հետ մի երկտող և նշանդրեքի գումար էին ուղարկում աղջկա ծնողներին նրանց հավանությանը արժանանալու համար։ Թեև կինը օրինական կարգավիճակ չուներ, շատ ունևոր վաճառականներ կարծում էին՝ իրենց դստեր համար սամուրայի հարճի կարգավիճակը շատ ավելի բարձր է, քան հասարակ գյուղացու օրինական կնոջինը։ Երբ վաճառականի դուստրը ամուսնանում էր սամուրայի հետ, աղջկա ընտանիքը վճարում էր սամուրայի պարտքերը, և սամուրայի սոցիալական կարգավիճակը բարձրանում էր` համաձայն աղջկա ընտանիքի կարգավիճակի։ Երբ սամուրայը և իր ապօրինի կինը որդի են ունենում, որդին կարող էր ժառանգել հոր սոցիալական կարգավիճակը։
 
Սամուրայները կարող էին բաժանվել իրենց կնոջից մի շարք տարբեր պատճառներով, իհարկե, ավելի բարձր կարգ ունեցող սամուրայների համաձայնության դեպքում։ Սամուրայների շրջանում ամուսնալուծությունները շատ հազվադեպ էին տեղի ունենում։ Ամուսնալուծության պատճառներից ամենաընդունելին կնոջ` արու զավակ չպարգևելն էր, բայց արու ժառանգի որդեգրումը ամուսնալուծության ընդունելի այլընտրանք էր համարվում։ Սամուրայը կարող էր բաժանվել կնոջից՝ անձնական պատճառներից ելնելով, օրինակ, եթե նա պարզապես չէր հավանում իր կնոջը, բայց այս պատճառաբանությունից հիմնականում խուսափում էին, քանի որ դա ամաչեցնում էր այն մադում, ով կազմակերպել էր ամուսնությունը։ Կինը նույնպես կարող էր ամուսնալուծվելու ցանկություն հայտնել, բայց այդ դեպքում, հիմնականում, դիտարկում էին, որ սամուրայն է բաժանվում կնոջից, և ոչ թե հակառակը։ Ամուսնալուծությունից հետո սամուրայը պետք է վերադարձներ օժիտի գումարը, ինչն էլ հաճախ խոչընդոտում էր ամուսնալուծությունները։
{{Main|Onna-bugeisha}}[[File:Femme-47-ronin-seppuku-p1000701.jpg|thumb|upright|Ճապոնացի կինը պատրաստվում է ''ջիգայ''ի մահացած ամուսնուն հետևելու համար]]
[[File:Kasuga_no_Tsubone_(c._1880).jpg|left|thumb|307x307px|''Կասուգա նո Ցուբոնեն կռվում է գողերի հետ- Ադաչի Գին'']]
Սամուրայի կնոջ հիմնական պարտականությունը տնային տնտեսությունը կազմակերպելն էր։ Սա հատկապես կարևորվում էր ֆեոդալական Ճապոնիայում, երբ մարտիկ ամուսինները հաճախ էին արտասահմանում ճամփորդում կամ ներքաշված էի կլանային կռիվներում։ ԿԻնը՝ ''okugatasama'' (մեկը, ով տանն է մնում), մնում էր տնային աշխատանքները համակարգելու և երեխաներին դաստիարակելու համար և երբեմն ուժով պաշտպանում էին իրենց տունը։ Այս պատճառով շատ սամուրայների կանայք սովորում էին դանակի կամ այլ զենքի կիրառությունը։ Ճապոնիայում կային կանայք, ովքեր ակտիվորեն ներքաշված էին կռիվներում․ նրանք կռվում էին տղամարդկանց կողքին, չնայած այս կանանց մեծամասնությունը պաշտոնապես սամուրայ չէր համարվում։
 
Սամուրայ կանանց ամենաարժեքավոր հատկանիշներն էին համեստությունը, հնազանդությունը, ինքնատիրապետումը, ուժը և հավատարմությունը։ Տեսականորեն սամուրայ կինը հմուտ էր մի շարք գործերում` տնային տնտեսություն, հաշիվներ պահել, ֆինանսական միջոցները բաշխել, երեխաներին կրթել և տարեցներին հոգ տանել։ Համարում էին, որ չափազանց շատ սերը փչացնում է երեխաների, հետևաբար կինը նաև պետք է լինել կարգապահ և չափավոր<ref>{{Cite book|url=https://books.google.com/books?id=X7GHCwAAQBAJ|title=Samurai Women 1184–1877|last=Turnbull|first=Stephen|date=2012-01-20|publisher=Bloomsbury Publishing|isbn=9781780963334|language=en}}</ref>։
 
Թեև ավելի հարուստ սամուրայ-ընտանիքների կանայք վայելում էին իրենց հասարակական բարձր դիրքը (օրինակ խուսափում էին դժվար աշխատանքից), նրանց համարում էին տղամարդկանցից շատ ավելի ցածր։ Կանայք դեռ իրավունք չունեին ներգրավված լինել որևէ քաղաքական գործունեության մեջ և սովորաբար իրենց ընտանիքի գլուխը չէին։
 
[[File:Hangaku Gozen by Yoshitoshi.jpg|thumb|Հանգակու Գոզեն, նկարիչ՝ Յոշիտոշի 1885 |alt=|271x271px]]
 
Սա չի նշանակում, որ սամուրայների դասում կանայք անուժ էին կամ չունեին իշխանություն։ Հզոր կանայք տարբեր առիթներով բանեցնում էին իրենց իշխանությունը։
 
Հոր մահից հետո Թաչիբանա Գինչիյոն ընտրվեց իրենց կլանի առաջնորդ։ Չիյոն` Յամաուչի Կազուտոյոյի կինը, երկար ժամանակ համարվել է սամուրայ կնոջ իդեալական կերպար։ Ըստ ավանդության` նա իր կիմոնոն պատրաստել էլ հին շորերի և հավաքած մետաղադրամների կարկատաններից, որպեսզի իր ամուսնու համար մի հրաշալի ձի գներ, որը նա հետագայում հեծնել է մի շարք հաղթանակներում։ Իր ֆինանսական միջոցների բաշխման համար այսքան բարձր հարգանք վայելող Չիյոյի օրինակը հատկապես մեկնաբանվում էր, քանի որ նա այդպես էլ ժառանգ չծնեց, և Յամաուչի կլանի շարունակողը Կազուտոյոյի կրտսեր եղբայրը։ Սամուրայների կանանց իշխանությունը գալիս էր ֆինանսական միջոցների կառավարման արտոնությունից։
 
Տոկուգավա շրջանի զարգացմանը զուգահեռ կանանց կրթությունը ավելի մեծ արժեք դարձավ։ Ընտանիքներում և բարձր հասարակությունում մարդիկ իրենց դուստրերին դեռ վաղ տարիքից կրթության էին տալիս։ Ֆիզիկական գրավչությունից զատ ամուսնության համար հարմար հարսնացուն պետք է ունենար կրթություն և լիներ խելացի։ Թեև այս շրջանում կանանց համար գրված տեքստերի մեծամասնությունը նրանց սովորեցնում էր լինել հաջողակ կին և տնային տնտեսուհի, կային նաև կրթական, փիլիսոփայական և գեղարվեստական գրքեր։ Տոկուգավա շրջանի ավարտին սամուրայների դասի գրեթե բոլոր կանայք արդեն գրաճանաչ էին և կիրթ։
 
<br />
 
{{ՎՊԵ|Samurai}}