«Սասուն Խեչումյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 13.
 
== Կրթություն ==
1979-1989 թվականներին սովորել է Ալավերդու Սայաթ-Նովայի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի [[Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան|Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի]] պատմության և իրավագիտության բաժնում։ Ավարտել է 1995 թվականին՝ ստանալով պատմության և իրավագիտության ուսուցչի որակավորում։
 
2012-2014 թվականներին հեռակա ուսուցմամբ սովորել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության բաժնում՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան<ref name="lori" />:
 
== Աշխատանքային գործունեություն ==
[[1995]] թվականին Լուսավորության նախարարության ուղեգրով 3 տարով գործուղվել է [[Տավուշի մարզ]]ի սահմանամերձ [[Պառավաքար]] համայնքի միջնակարգ դպրոց՝ որպես պատմության ուսուցիչ։ Այնուհետև մինչև [[2005]] թվականն աշխատել է Ալավերդու պետական քոլեջում։ Դասավանդել է իրավագիտության հիմունքներ, աշխատանքային իրավունք, պետական իրավունք, ընտանեկան իրավունք, քաղաքացիական իրավունք և այլ առարկաներ։
 
[[2002]] թվականին աշխատանքի է ընդունվել Ալավերդու քաղաքապետարանում՝ որպես իրավաբանական բաժնի պետ, իսկ ավելի ուշ՝ որպես աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան: 2016-2017 թվականներին եղել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ<ref>[http://cmis.vanadzor.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=13ad7dd4-695e-431f-a6bf-41cf6e856680 Վանաձոր համայնքի ավագանու որոշում]</ref>։
 
2002 թվականից Ալավերդի համայնքի ղեկավարին կից գործող «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» նախագահն է, իսկ 2012 թվականից՝ «Համայնքային իրավաբանների միավորում» ՀԿ-ի հիմնադիր նախագահը: 2013 թվականից ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կոլեգիայի անդամ է, 2016 թվականից՝ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին կից գործող հասարակական խորհրդի անդամ<ref name="lori" />:
 
2017 թվականին առաջադրվել է Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու<ref name="">[http://ankakh.com/article/83166/%E2%80%8Bhavatarim-skzbvonqnyerin-yev-hh-sahmanadrvothyane Հարցազրույց Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սասուն Խեչումյանի հետ]</ref> և նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքում հաղթող ճանաչվել<ref>[http://iravaban.net/175202.html Հայտնի են ՏԻՄ ընտրությունների արդյունքները]</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{DEFAULTSORT:Խեչումյան, Սասուն}}
[[Կատեգորիա:Հայ պետական գործիչներ]]
[[Կատեգորիա:Ալավերդի]]