«Սասունի ապստամբություն (1904)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 5.
1904 թ.-ի գարնանը [[քուրդ|քրդական]] զինված ուժերը արշավում են [[Խիանք]] և [[Խուլփ]] բնակավայրերի ուղղությամբ, սակայն ջախջախվում։
 
Դրանից հետո թուրքական 10 հազարանոց և քրդական 5 հազարանոց զորքը [[Քեոսե Բինբաշի|Քեոսե Բինբաշու]] գլխավորությամբ հյուսիսից [[Կեփ]], [[Սեմալ]], [[Խզըլաղաճ]] գյուղերի վրայով ներխուժել է Սասուն, մտել [[Ալիանք]] և [[Շենիկ]]։ Այդ գծի պաշտպանությունը գլխավորել է [[Հրայր Դժոխք|Հրայր Դժոխքը]]ը (Ա. Ղազարյան)։ [[Տափըկ]] գյուղում հաստատվել է [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկի Օզանյանի]] ջոկատը՝ խանգարելով [[Գելիեգուզան]] շարժվող թշնամու առաջխաղացումը։ [[Իշխանաձոր]]ի և [[Տալվորիկ]]ի պաշտպանական ուժերը գլխավորել է [[Գևորգ Չաուշ]]ը, իսկ [[Չայի գլուխ]] կոչվող շրջանը պաշտպանել են [[Հաճի]]ն (Հ. Կոտոյան), [[Սեբաստացի Մուրադ]]ը և [[Սպաղանաց Մակար]]ը։
 
Ապրիլի 11-ին Շենիկի մոտ հակահարված ստանալով՝ թուրքական հրամանատարությունը հայերին առաջարկել է դադարեցնել դիմադրությունը։ Ի պատասխան թուրքերի առաջարկի՝ սասունցիները պահանջել են իրագործել 1895 թ.-ի «[[Մայիսյան բարենորոգումներ]]ը»։ 1904 թ.-ի ապրիլի 14-ին և 15-ին [[Մերկեր]] գյուղի շրջակայքում տեղի ունեցած համառ կռվում հայկական զինյալ ստորաբաժանումները թուրքական և քրդական զինված ուժերին ստիպել են նահանջել։ Սասունի ինքնապաշտպանական ուժերը և մոտ 20.000 խաղաղ բնակչություն տեղափոխվել են Գելիեգուզան, որտեղ ապրիլի 17-ին տեղի ունեցած մարտում կրկին պարտության են մատնել հակառակորդին։ Երկու օր անց 12 հրանոթների գնդակոծության ուղեկցությամբ թուրքական զորքերն անցել են նոր գրոհի։ Մի քանի օր հերոսաբար դիմադրող հայերը զինամթերքը սպառվելու պատճառով թողել են Գելիեգուզանը և [[Ալուճակ]]ի բարձունքները։ Անզեն ժողովուրդն նահանջել է [[Մշո դաշտ]], իսկ ֆիդայիները մինչև 1904 թ.-ի մայիսի 14-ը շարունակել են դիմադրությունը։ Այնուամենայնիվ, թուրքական կառավարական զինուժին ու քրդական զինված ջոկատներին հաջողվել է կոտորել մոտ 8 հազար հայ, ավերել ու կողոպտել շուրջ 2 հազար տուն։