«Սաքսաուլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4.
'''Սաքսաուլ''' (Haloxylon), թելուկագգիների ընտանիքի ոչ խոշոր ծառերի (մինչև 12 մ) և թփերի ցեղ։ Ճյուղավորումը եղանաձև է, ընձյուղները հատվածավոր են, դյուրաբեկ։ Սաղարթը խիտ է կամ նոսր, ամռանը՝ կանաչ, աշնանը՝ մոխրագույն կամ գորշավուն։ Տերևները հակադիր են, փոքրիկ, ցողունին սեղմված անգույն թեփուկների կամ թմբիկների տեսքով։ [[Ծաղիկ]]ները երկսեռ են, մեկական նստած թեփուկանման ծաղկակիցների ծոցերում։ Սաքսաուլները բազմանում են [[սերմ]]երով և արմատային մացառներով, երբեմն առաջացնում է [[անտառ]]ներ։ Ապրում է 30-60 տարի։ Հայտնի է սաքսաուլի 10 տեսակ՝ տարածված [[Ասիա]]յի [[անապատ]]ներում և [[կիսաանապատ]]ներում։ [[ԽՍՀՄ]]-ում՝ [[Միջին Ասիա]]յում հանդիպում է սաքսաուլի 3 տեսակ՝ սպիտակ (H․ persicum), սև (H․ aphyllum) եզայսանյան (H․ ammodendron)։ Սաքսաուլը ժողովրդական տնտեսության մեջ կարևոր նշանակություն ունի, բնափայտն ամուր է, դյուրաբեկ, ծանր (ընկղմվում է ջրում), օգտագործվում է որպես բարձրորակ վառելափայտ, ջերմատվությամբ քիչ է զիջում գորշ ածխին։ Մոխրից Տնկաղ (լատ.՝potassa) է ստացվում։ Ձմռանը կանաչ ընձյուղները կեր են ծառայում ուղտերի և ոչխարների համար։ Սաքսաուլն օգտագործվում է շարժվող օազիսների ամրացման, քաղաքների կանաչապատման համար և անփոխարինելի է միջինասիական հանրապետությունների ավազուտների անտառապատման գործում։
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=252}}
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Բույսեր այբբենական կարգով]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սաքսաուլ» էջից