«Սելենե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 18.
Նրա հռոմեական համարժեք աստվածուհին էր [[Լունա]]ն։
 
Սելենե աստվածուհու նախատիպը հավանաբար հանդիսացել է հին Միջագետքյան աստվածուհի՝ Սինիրիսը /Սին/, որը Արարատյան (ՈՒրարտական) դիցարանում հիշատկվում է Սելարդե /Շելարդի/ անվանաձևով (ներկայիս հայերենում տարածված է՝ Լուսինե կանացի անվանումով):
 
== Անվանում ==
Տող 80.
Էսքիլոսը (Aeschylus) կոչում է Սելենեին "գիշերվա աչք"։
 
Օռփիկների Օրհներգում Սելենեն ստանում է պոզեր և ջահ, նկարագրում են նրան որպես "բոլորին տեսնող, ամենատես", "իմաստուն", ձիեր սիրող, զգոն։ Հնում, Սելենեի գեղարվեստական պատկերացումները ներառված էին քանդակազարդերում, ծաղկամանների գեղանկարներում, մետաղադրամների և ակնեղենի վրա։ Վաղ 5-րդ դարում մ.թ.ա., կարմիր կավե կիսանդրի վրա պատկերված էր Սելենեն կիսալուսին ճակատին։ Հետագա արվեստներում, ինչպես և մյուս երկնային աստվածությունները, ինչպիսիք են՝ [[Հելիոս]]ը, [[Էոս]]ը և [[Նիկտա]]ն ("գիշեր"), Սելենեն էր ճանապարհորդում էր, վարում էր իր երկանիվը ողջ երկնքով մեկ։ Նա սովորաբար պատկերված էր լինում իր երկանիվը վարելիս, կամ ձիավարում էր կողաթամբով (երբեմն եզի, ցուլի, էշի, կամ խոյի վրա)։ Սելենեն և [[Հելիոս]]ը պատկերված էին [[Աթենաս]]ի ([[Պարթենոն]]ի արևելյան ճակատում) և [[Աֆրոդիտե|Աֆրոդիտեի]]ի ([[Զևս]]ի արձանի բազայի վրա) ծնունդի ժամանակ։ Սելենեն նույնպես հայտնվում է ձիով Գիգանտոմաքիայի ժամանակ, նա պատկերված է Պերգամոն Խորանի ֆրիզի վրա։
 
Սովորաբար Սելենեն պատկերված է լինում կիսալուսնի հետ, հաճախ ուղեկցվում է աստղերով, աստղերի հետ, երբեմն մահիկը փոխարինվում է լուսնային սկավառակով։ Հաճախ մահակը հենվում է իր ճակատին, կամ մահակը տեղադրված է գլխի վրա, սուր անկյուններով դեպի վայր ցցած, նմանվելով եղջյուրի, կամ էլ հետևից նրա գլխին կամ ուսերին է հենված։ Կան նկարներ, որտեղ Սելենեն պատկերված է լինում լուսապսակով դլխի շուրջ, երբեմն էլ պատկերված է ջահով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սելենե» էջից