«Սեֆյան Պարսկաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 85.
== Պատմություն ==
=== Հիմնադրում ===
[[Պատկեր:Ismaeil i Sahand Ace.jpg|մինի|Շահ Իսմայիլ]]Սեֆյան արքայական դինաստիայի հիմնադիր Իսմայիլն ուներ ինչպես բուն քրդական, այնպես էլ մասնակի [[Թուրքմեններ|թուրքմենական]], [[Պոնտացիներ|պոնտական]] և [[վրացիներ|վրացական]] ծագում<ref>Roemer, H.R. (1986). "The Safavid Period" in Jackson, Peter; Lockhart, Laurence. The Cambridge History of Iran, Vol. 6: The Timurid and Safavid Periods. Cambridge University Press. pp. 214, 229</ref>: Իսմայիլը հայտնի էր որպես խիզախ ու խարիզմատիկ անձնավորություն, որ հավատում էր իր աստվածային ծագմանը: Այդպես նա համախմբում է [[ղզլբաշներ]]ին իր շուրջ<ref>Blow, David (2009). Shah Abbas: The Ruthless King Who Became an Iranian Legend. I.B.Tauris. p. 3</ref>: 1500 թվականին Իսմայիլը ներխուժեց [[Շիրվանշահերի պետություն]], վրեժխնդրելու իր հոր՝ շեյխ Հեյդարի մահվան համար: Հաջորդ տարի Իսմայիլը նվաճեց [[Թավրիզ]]ը, որտեղ նա իրեն հռչակեց Ատրպատականի շահ<ref>Richard Tapper. "Shahsevan in Safavid Persia", Bulletin of the School of Oriental and African Studies, University of London, Vol. 37, No. 3, 1974, p. 324.</ref><ref>Lawrence Davidson, Arthur Goldschmid, A Concise History of the Middle East, Westview Press, 2006, p. 153.</ref><ref>Britannica Concise. "Safavid Dynasty", Online Edition 2007.</ref>, ապա նաև՝ ամբողջ Իրանի շահ<ref>George Lenczowski, "Iran under the Pahlavis", Hoover Institution Press, 1978, p. 79: "Ismail Safavi, descendant of the pious Shaykh Ishaq Safi al-Din (d. 1334), seized Tabriz assuming the title of Shahanshah-e-Iran".</ref><ref>Stefan Sperl, C. Shackle, Nicholas Awde, "Qasida poetry in Islamic Asia and Africa", Brill Academic Pub; Set Only edition (February 1996), p. 193: "Like Shah Ni'mat Allah-i Vali he hosted distinguished visitors among them Ismail Safavi, who had proclaimed himself Shahanshah of Iran in 1501 after having taken Tabriz, the symbolic and political capital of Iran".</ref><ref>Heinz Halm, Janet Watson, Marian Hill, Shiʻism, translated by Janet Watson, Marian Hill, Edition: 2, illustrated, published by Columbia University Press, 2004, p. 80: "...he was able to make his triumphal entry into Alvand's capital Tabriz. Here he assumed the ancient Iranian title of King of Kings (Shahanshah) and setup up Shiʻi as the ruling faith"</ref>: Իսմայիլը [[շիա իսլամ]]ը հռչակեց իր պետության կրոն<ref name="ReferenceA">RM Savory, Safavids, Encyclopedia of Islam, 2nd ed.</ref>: Թավրիզի նվաճումից մեկ տարի անց, Իսմայիլը կործանեց [[Ակ-Կոյունլուների պետություն]]ը, սկսեց նվաճումներ ամբողջ Իրանի տարածքում, իրեն հռչակելով «փադիշահ Իրան» կոչումը:
 
1502 թվականին Իսմայիլն իր տիրապետությանն է ենթարկում Շիրվանը՝ [[Շամախի]] կենտրոնով, հարավային Դաղստանը՝ [[Դերբենտ]] կենտրոնով, [[Հայկական լեռնաշխարհ]]ի հյուսիսը<ref>Ward, Steven R. (2014). Immortal, Updated Edition: A Military History of Iran and Its Armed Forces. Georgetown University Press. p. 43. ISBN 978-1-62616-032-3.</ref>: [[Քարթլիի թագավորություն|Քարթլիի]] և [[Կախեթի թագավորություն|Կախեթի]] թագավորությունները հայտարարվեցին վասալներ<ref>Rayfield, Donald (2013). Edge of Empires: A History of Georgia. Reaktion Books. p. 165. ISBN 978-1-78023-070-2.</ref>: Դրանից հետո շարունակվեցին հարավային արշավանքները. 1503 թվականին նվաճվեց [[Համադան]]ը, մինչև 1507 թվականը՝ [[Շիրազ]]ը և [[Քերման]]ը: Միևնույն ժամանակ շարունակելով տարածել իշխանությունն արևմուտքում՝ ղզլբաշները գրավում են [[Դիարբեքիր]], [[Նաջաֆ]]ը և [[Քերբելա]]ն (1507), [[Վան]]ը (1508), [[Բաղդադ]]ը (1509): 1510 թվականին Իսմայիլ շահի զորքերը մտնում են [[Մաշհադ]] ([[Խորասան (պատմական երկրամաս)|Խորասան]]) և [[Հերաթ]] ([[Աֆղանստան]]): Չնայած ուզբեկները շարունակում էին պարբերաբար հարձակվել Խորասանի վրա, Սեֆյան կայսրությունը ի վիճակի էր պահպանել դրանք իր տիրապետության տակ:
 
Սեֆյանների համար ավելի խնդրահարույց էր հարևան [[Օսմանյան կայսրություն]]ը, որը գտնվում էր իր հզորության գագաթնակետին: Սուլթան [[Բայազիդ II]]-ի (1481-1512) հրամանով հավաքագրվում են Փոքր Ասիայում բնակվող սուննի թուրքմենները, ապա արտաքսում են տեղի շիաներին: Շահ Իսմայիլի զորքերը մոտեցան Օսմանյան կայսրության սահմաններին, և բախումը դարձավ անխուսափելի: Նոր թագադրված սուլթան [[Սելիմ I|Սելիմ Ահեղը]] (1512-1520) խիստ վճռական էր տրամադրված Սեֆյանների հզորացման դեմ: Իր գահակալության երկրորդ տարում՝ 1514 թվականին նրա զորքերը կտրեցին անցան ամբողջ Հայկական լեռնաշխարհը, հասան [[Խոյ (քաղաք)|Խոյ]] քաղաքի մոտակայքում գտնվող Չալդրանի հարթավայր: Օսմանյան բանակն առնվազն կրկնակի գերազանցել է եղել Իսմայիլի զորքերին, զինված եղել հրետանիով: Նրանք նախատեսում էին ձմեռել Թավրիզում և ավարտին հասցնել Պարսկաստանի նվաճումը հաջորդ գարնանը: Օսմանյան սպաների միջև տեղի է ունենում խռովություն՝ կապված Թավրիզում ձմեռելու ծախսերից հրաժարվելու հետ: [[Չալդրանի ճակատամարտ]]ն ավարտվեց օսմանցիների հաղթանակով և Թավրիզի գրավմամբ: Պարտությունը ոչնչացրեց Իսմայիլի հավատն առ այն, որ նա ուներ աստվածային ծագում<ref>RM Savory, Safavids, Encyclopedia of Islam, 2nd ed.<name="ReferenceA"/ref>: Նրա փոխհարաբերությունները ղզլբաշների հետ նույնպես փոխվեցին: 1524 թվականին Իսմայիլի մահից անմիջապես հետո ղզլբաշները քաղաքացիական պատերազմ էին սկսել սեֆյանների դեմ (1524-1533): Շահի տասնամյա որդին՝ [[Թահմասպ I Սեֆի|Թահմասպը]], որ ի սկզբանե Խորասանի կառավարիչն էր <ref>Colin P. Mitchell, "Ṭahmāsp I" Encyclopædia Iranica (July 15, 2009).</ref>, վերադարձրեց վերահսկողությունը պետության ներսում:
 
1526 թվականից սկսվեցին պարբերական մարտեր հյուսիսարևմտյան Իրանում ու Խորասանում<ref>H.R. Roemer, "The Safavid Period" in The Timurid and Safavid Periods ed. by Peter Jackson and Laurence Lockhart, volume 6 of The Cambridge History of Iran (Cambridge, U.K.: Cambridge University Press, 1968–1991) ("Roemer"), p. 233-34.</ref>: Ղզլբաշների վերջին ապստամբ ցեղի գլխավոր հրամանատար Ամիր Հուսեյն Խանը 1534 թվականին մահապատժի ենթարկվեց: Տասնամյա ներքին խռովությունները լուծելուց հետո Թահմասպը կանգնեց արտաքին վտանգի առաջ. սկսեց թուրք-պարսկական [[Թուրք-պարսկական պատերազմ (1532-1555)|քսանամյա պատերազմ]] (1532-1555): Օսմանյան զորքերը հերթական անգամ գրավեցին Թավրիզը, սակայն նրանք չունենալով հաղորդակցություն՝ որոշ ժամանակ անց դուրս եկան այնտեղից: Թահմասպը իր նստավայրը Թավրիզից տեղափոխեց [[Ղազվին]]:
Տող 109.
Շահ Աբբասը մայրաքաղաքը տեղափոխեց Իրանի խորքերը՝ [[Սպահան]]՝ նոր քաղաք կառուցելով հին պարսկական քաղաքի կողքին: Պետությունը սկսեց ավելի շատ պարսկական բնույթ կրել: Սեֆյանների պատմության մեջ առաջին անգամ նա պատերազմի ելավ ոչ թե թյուրքախոս [[ղզլբաշներ]]ով, այլ իրանցիներով: 1598 թվականին նա արշավեց [[Խորասան (պատմական երկրամաս)|Խորասան]] և [[Աֆղանստան]], գրավեց [[Մաշհադ]]ը և [[Հերաթ]]ը: Աբբասի հանդուրժողականությունը քրիստոնյաների նկատմամբ նրա եվրոպական ուժերի հետ դիվանագիտական ​​կապերի հաստատման քաղաքականության մի մասն էր, փորձելով օգնություն ցուցաբերել իրենց ընդհանուր թշնամու, Օսմանյան կայսրության դեմ պայքարում: Դեռ շահ Իսմայիլը փորձել էր կապ հաստատել [[Հաբսբուրգներ]]ի հետ՝ [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] դեմ: 1599 թվականին Աբբասը իր առաջին դիվանագիտական ​​առաքելությունն ուղարկել է Եվրոպա: Խումբը անցավ [[Կասպից ծով]]ը և ձմեռեց [[Մոսկվա]]յում, ապա այցելեցին Նորվեգիա, Գերմանիա, Հռոմ և Իսպանիա: Դրանից հետո դիվանագիտական ​​ներկայացուցչությունների թիվը մեծացել է:
 
Հասնելով [[Մեծ Մողոլների կայսրություն|Մեծ Մողոլների կայսրությանը]] (Հնդկաստան)՝ նա շրջվեց արևմուտք, [[Թուրք-պարսկական պատերազմ (1603-1618)|1603-1618 թվականներին]] գրավելով [[Շահ Աբբաս I-ի վրացական արշավանք|Կովկասը և Հայկական լեռնաշխարհը]]: Վերստին թուրքերին նվաճման հնարավորություն չտալու նպատակով 1603 թվականին [[Հայերի բռնագաղթն Իրան (1603-1604)|շահ Աբբասը ամայացրեց]] [[Կարս]]ից մինչև [[Ջուղա (Նախիջևան)|Ջուղա]] ընկած տարածքը՝ [[Արարատյան դաշտ]]ի բնակչությանը տեղափոխելով Իրանի կենտրոնական նահանգներ: 1609-10 թվականներին Շահը պատերազմ սկսեց քրդերի դեմ: Ճնշելո նրանց ապստամբությունը՝ շահն իրենց արտաքսեց Խորասան, իսկ այդ տարածքում բնակեցրեց թյուրքալեզու աֆշար ցեղին: <ref>[https://legacy.lib.utexas.edu/maps/commonwealth/commonwealth_islamic_groups.jpg "Islamic Groups" (JPEG). University of Texas.]</ref> 1616 թվականին շահը մտավ [[Բաղդադ]]: Անգլիացիների օգնությամբ գերակայության հասնելով Պարսից ծոցում՝ նա [[Օրմուզի նեղուց]]ից հեռացրեց պորտուգալացիներին, ապա նաև համագործակցության դաշինք կնքեց դանիական և բրիտանական արևելահնդկական ընկերությունների հետ: Բաղդադը թուրքերին անցավ միայն 1638 թվականին՝ շահի մահից տասը տարի հետո: 1639 թվականին կնքված Ղասրե Շիրինի հաշտությամբ ձևավորվեց Իրանի ժամանակակից արևմտյան սահմանը:
 
=== Անկում ===
Տող 215.
* [http://web.archive.org/web/20121209160235/http://ebooks.preslib.az/pdfbooks/rubooks/petrushevsky.pdf И. П. Петрушевский. «Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI — начале XIX вв». Ленинград, 1949]
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Սեֆյան Պարսկաստան]]
[[Կատեգորիա:Թուրքիայի պատմություն]]