«Սըլա (սերիալ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Satenik Avetisyan տեղափոխեց էջը «Սըլա: Վերադարձ տուն»-ից «Սըլա (սերիալ)»
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 12.
|երկիր = {{դրոշավորում|Թուրքիա}}
|լեզու = [[թուրքերեն]]
|առաջին ցուցադրություն = [[սեպտեմբերի 15]] [[2006 թվական]]
|վերջին ցուցադրություն = [[սեպտեմբերի 19]] [[2008 թվական]]
|եթերարջաննների քանակ = 3
Տող 24.
 
== Սյուժե ==
Սըլան [[Թուրքիա|Թուրքիայի]]յի ամենահարուստ մարդկանցից մեկի միակ և սիրելի աղջիկն է: Նա ունի այն ամենը, ինչը որ ուզում է: Բայց մի օր նրա հոր մոտ է գալիս մի մարդ, և ասում, որ նա Սըլայի իսկական հայրն է: Ստացվում է, որ աղջիկը իր ամբողջ կյանքը անց է կացրել խնամատար ծնողների հետ: Սըլան սիրում էր իր որդեգրող ծնողներին և չէր ցանկանում վերադառնալ կենսաբանական ծնողների մոտ: Սակայն նա համաձայնվում է հյուրընկալվել նրանց տանը:
 
Սըլան մեկնում է անծանոթ քաղաք և հայտնվում թակարդում: Սըլայի եղբայրը սիրահարվել էր մեծահարուստի աղջկան: Եղբոր կյանքը փրկելու համար Սըլայի ծնողները նրան բռնությամբ ամուսնացնում են աղջկա եղբոր հետ: Սըլան կտրականապես դեմ էր ամուսնությանը, սակայն նրան ստիպում են ստորագրել փաստաթղթերը: Երեկոյան նրան ուղեկցում են սենյակ: Երբ Բորան-աղան գալիս է սենյակ, Սըլան ասում է, որ իր կամքով չի ամուսնացել նրա հետ: Բորանը այդ ամենի մասին չգիտեր: Նա կտրում է իր ձեռքը և իր արյունով թաթախում սավանը: Նա Սըլային ասում է, որ ինքը նույնպես չի ցանկացել այդ ամուսնությունը, բայց հարգում է քրդական ավանդույթները:
Տող 34.
Նա սկսում է ապրել ամուսնու տանը և ամեն կերպ փորձում դուրս գալ այդ ոսկե պատերից: Այդ ժամանակ նա հասկանում է, որ ապրում է այնպիսի աշխարհում, որտեղ սովորույթներն ու ավանդույթները բարձր են մարդու իրավունքներից: Սակայն պատերազմում տեղ է գտնվում զգացմունքների համար: Ավանդույթների, կանոնների դեմ պայքարում Սըլան սիրահարվում է իր ամուսնուն: Զգացմունքները փոխադարձ էին: Սակայն նա երդվել էր, որ պետք է փախնի: Սըլան պահում է իր խոսքը և իր ընկերոջ՝ Էմրեի օգնությամբ փախնում է տուն՝ [[Ստամբուլ]]:
 
Երբ [[Մարդին|Մարդինում]]ում իմանում են Սըլայի փախուստի մասին, լուրը տարածվում է ամբողջ քաղաքում: Ավագների հավաքույթի ժամանակ որոշում է ընդունվում, որ փախուստի համար Սըլան, Ազադը և Նարինը պետք է սպանվեն: Սըլային փախուստի մեջ օգնելու համար՝ մահվան է դատապարտվում նաև Էմրեն: Նրան և Նարինին պետք է սպաներ Բորանը, իսկ Ազադին և Սըլային նրանց հայրը՝ Ջելիլը: Երկու տղամարդիկ էլ բարկանում են իրենց հարազատների վրա, բայց չեն ցանկանում սպանել: Սակայն նրանք ընտրություն չունեին: Նրանք դատավճիռը կատարելու համար գնում են Ստամբուլ: Սըլայի մայրը՝ Բեդարը, իր մանկահասակ որդու՝ Էմիրի հետ նույնպես մեկնում է Ստամբուլ, որպեսզի պաշտպանի իր երեխաներին: Նա հանդիպում է աղջկա, որդու, հարսի հետ և սկսում է բնակվել նրանց տանը: Բորանը, չցանկանալով սպանել կնոջը, սկսում է հետևել նրան և հասկանում է, որ Սըլան շատ ժամանակ է անց կացնում Էմրեի հետ: Ինքը՝ Սըլան, չէր սիրում Էմրեին և նրան ընդունում էր որպես ընկեր: Ջելիլը, միայնակ մնալով անծանոթ քաղաքում, հասկանում է, որ չի կարող սպանել իր երեխաներին և իրեն նետում է Բոսֆորի ջրերի մեջ: Բարեբախտաբար, նրան փրկում են: Սըլան իմանում է ամեն ինչի մասին, ներում է հորը և հիվանդանոցից իր տուն տանում: Նրանք սկսում են միասին ապրել: Սըլան սկսում է ղեկավարել իր որդեգիր ծնողների [[Հոլդինգ|հոլդինգներըհոլդինգ]]ները, և որպես օգնական աշխատանքի է վերցնում Ազադին:
 
Սըլան հասկանում է, որ հղի է: Բորանին հետևելու և իր անվտանգությունն ապահովելու համար նա խուզարկու է վարձում: Շուտով նա հասկանում է, որ ամուսինը շատ ժամանակ է անց կացնում իր նոր աշխատակից Գիզելի հետ: Սըլան խանդում է:
Տող 97.
* [http://www.megatv.com/sila/default.asp ''Հունաստանի պաշտոնական կայք'']
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Թուրքական հեռուստասերիալներ]]
[[Կատեգորիա:Դրամա հեռուստասերիալներ]]