«Սթիվեն Դորֆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Սթիվ և Նենսի Դորֆերի ընտանիքը որոշ ժամանակ ապրել է [[Ատլանտա]]<nowiki/>յում, իսկ փոքր որդու ծնվելուց հետո տեղափոխվել են [[Լոս Անջելես]]: Սթիվը վաղաժամ հետաքրքրություն է ցուցաբերել կինոյի հանդեպ: Արդեն 9 տարեկանում նա նկարահանվել է «Family Ties» հեռուստասերիալում: [[1987]] թվականին առաջին դերը ստացել է «Դարպասները» ֆանտաստիկ ֆիլմում:
 
[[1992]] թվականին գլխավոր դեր է մարմավորել «Միայնակի ուժը» դրամայում, որի համար առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակի:
 
Բարձր գնահատականի է արժանացել Սթիվեն Դորֆի աշխատանքը Իեն Սոֆտլիի «Բեկբիտ» ֆիլմում ([[1994]] թվական), որը պատմում էր «Բիթլզ» խմբի հայտնվելու մասին, որտեղ Սթիվեն Դորֆը մարմնավորել է այսպես կոչված հինգերորդ անդամին՝ բասիստ Ստյուարտ Սատկլիֆին:
 
Դորֆի ստեղծագործական կարիերայի հաջորդ փուլը դարձան՝ «Ես կրակել եմ Էնդի Ուորհոլի վրա» ֆիլմը, որտեղ նրա զույգը Լիլի Թեյլորն էր և Ջոն Ուոտրեսի «Խելառ Սեսիլ Բ» ([[2000]]) ֆիլմը: Դորֆը համաշխարհային հռչակ ձեռք բերեց 1998 թվականին՝ Marvel կոմիքիսի էկրանավորմանը՝ «Բլեյդ» ֆիլմում մասնակցելուց հետո, որտեղ նա մարմնավորում էր հանցագործ Դյակոն Ֆրոստին: Այդ դերի համար Սթիվեն Դորֆը [[1999]] թվականին ստացել է «MTV Movie Awards» մրցանակը, որպես լավագույն չարագործ: «Վախ..com» և «Սատանայական առանձնատուն» ֆիլմերից հետո 2005 թվականին Սթիվեն Դորֆի մասնակցությամբ թողարկվել է «Միայնակ մթության մեջ» ֆիլմը:
 
«Տասներեքերորդ հարկ » ֆիլմը [[2007]] թվականին [[Նյու Յորք|Նյու Յորքի]]ի սարսափ ֆիլմերի ամենամյա կինոփառատոնում (New York City Horror Film Festival) ճանանչվել է լավագույն ֆիլմ, իսկ Սթիվեն Դորֆը՝ լավագույն դերասան:
 
Սթիվեն Դորֆը նկարահանվում է նաև երաժշտական տեսահոլովակներում, որոնից ամենահայտնին համարվում է [[Բրիթնի Սփիրս|Բրիտնի Սպիրսի]] «Everytime» տեսահոլովակը:
Տող 186.
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Դորֆ, Սթիվեն}}
[[Կատեգորիա:Ամերիկացի դերասաններ]]
[[Կատեգորիա:Հեռուստատեսային դերասաններ]]