«Սիլվերիոս (Հռոմի պապ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 49.
| Commons = Silverius
}}
'''Սիլվերիոս''' ({{lang-la|Silverius PP.}}, {{ԱԾ}})՝ [[Հռոմի Պապ]] [[536|536 թվականի]] [[Հունիսի 8|հունիսի 8-ից]] մինչև [[537|537 թվականի]] [[Մարտ|մարտըմարտ]]ը:
 
== Կենսագրություն ==
Սիլվերիոսը [[Որմիզդես (Հռոմի պապ)|Որմիզդես]] [[Հռոմի Պապ|Պապի]] օրինական որդին էր, ծնվել էր նախքան նրա հոր՝ հոգևոր կարգ ընդունելը: Նա, հավանաբար, [[Հռոմի Պապ|Պապ]] ընտրվել է [[536|536 թվականի]] [[Հունիսի 8|հունիսի 8-ին]]։ Սիլվերիոսը հայտնվել էր [[Իտալիա]] ներխուժած [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդացիների]] և նահանջող բարբարոսների միջև՝ քաղաքական հակասությունների կենտրոնում։ Քանի որ [[Ագապետոս I (Հռոմի պապ)|Ագապետոսը]] մահացել էր [[Կոստանդնուպոլիս]] կատարած իր այցի ժամանակ, Թեոդահադին պետք էր հավատարիմ [[Հռոմի Պապ|Պապ]], և նրա ընտրությունը կանգ առավ Սիլվերիոսի վրա։ Պատմաբան Ջեֆրի Ռիչարդսը, ապացուցելով այս ենթադրությունը, ցույց է տալիս, որ նախքան ընտրվելը Սիլվերիոսն ունեցել է հիպոսարկավագի աստիճան, ինչը բավականին ցածր կարգ էր եկեղեցու հիերարխիայում, ուստի Թեոդահադը նրան ընկալել է որպես թույլ և հնազանդ թեկնածու<ref>Richards, ''The Popes and the Papacy in the Early Middle Ages'' (London: Routledge and Kegan Paul, 1979), p. 128</ref>: ''[[Liber Pontificalis]]'' -ը ուղղակիորեն պնդում է, որ Սիլվերիոսը իր բարձր կարգավիճակով պարտական էր թագավոր Թեոդոհադին:
 
Սակայն, երբ [[536|536 թվականի]] [[Դեկտեմբերի 9|դեկտեմբերի 9-ին]] բյուզանդացիները մոտեցան [[Հռոմ|Հռոմին]]ին, Սիլվերիոսը հռոմեացիներին համոզեց [[Բելիսարիոս|Բելիսարիոսի]]ի բանակը մտցնել [[Հռոմ]]։ Սակայն շուտով նա ներառվեց կայսրուհի Թեոդորայի ցուցումով բեմադրված դատական գործընթացի մեջ՝ քաղաքական դավաճանության մեղադրանքով. նրան մեղադրում էին [[537]]-[[538]] թվականների պաշարման ժամանակ [[Վիտիգես]] քաղաքը հանձնելու փորձի մեջ<ref name="kartashov">''Карташёв А. В.'' Вселенские Соборы.</ref>: [[Հռոմ|Հռոմի]]ի պաշարման ժամանակ Սիլվերիոսին պաշտոնանկ անելուց հետո Թեոդորան [[Հռոմի Պապ|Հռոմի Պապի]]ի գահին բարձրացրեց իրեն հարմար թեկնածու [[Վիգիլիոս (Հռոմի պապ)|Վիգիլիոսին]]։ Վերջինս կանչվեց [[Հռոմ]]՝ Սիլվերիոսին փոխարինելու համար։ Լիբերատ Կարթագենացու ''Breviarium'' տրակտատը պատկերում է Վիգիլիոսին «որպես [[Մոնոֆիզիտություն|մոնոֆիզիտների]] ագահ և նենգ կողմնակից, ով տապալեց և գրեթե սպանեց իր նախորդին»: Ընդ որում, Լիբերատը պնդում է, որ Վիգիլիոսը կայսրուհի Թեոդորային խոստացել է գահին վերականգնել Կոստանդնուպոլսի պատրիարք Անֆիմոսին։
 
Ռիչարդսը նշում է, որ Լիբերատ Կարթագենացու կարծիքը պետք է քննադատաբար ընդունել։ Լիբերատը Վիգիլիոսի ընդդիմախոսներից էր, որոնք նոր [[Հռոմի Պապ|Պապին]] անվանում էին ոչ այլ կերպ, քան [[Նեռ]]՝ [[Նեռ|Հակաքրիստոս]]: Իրականում, Ռիչարդսի կարծիքով, Սիլվերիոսի նկատմամբ դատավարությունը զուտ քաղաքական էր. [[Հռոմ|Հռոմը]]ը և [[Իտալիա|Իտալիան]]ն նվաճելու [[Հուստինիանոս Ա|Հուստինիանոսի]] պլանները նախատեսում էին, որպեսզի Առաքելական գահին պրո-արևելյան Պապ նստի։ Կատարյալ թեկնածուն սարկավագ [[Վիգիլիոս (Հռոմի պապ)|Վիգիլիոսն]] էր, ով երկար ժամանակ ապրում էր [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] և իր ողջ կարիերայի ընթացքում երազում էր դառնալ [[Հռոմի Պապ]]:
 
Այս կամ այն կերպ, Սիլվերիոսն աքսորվում է [[Պատարա]] ([[Լիկիա]]), որտեղի եպիսկոպոսը դիմում է կայսրին Սիլվերիոսի գործի արդար դատավարության համար: Այնուամենայնիվ, երբ Սիլվերիոսը վերադառնում է [[Իտալիա]], [[Բելիսարիոս|Բելիսարիոսը]]ը նրան հանձնում է [[Վիգիլիոս (Հռոմի պապ)|Վիգիլիոսին]], ով, ըստ Liber Pontificalis-ի, նրան ուղարկում է [[Պալմարիա]]՝ անապատային մի կղզի, որտեղ էլ նա մահանում է սովից կամ խեղդելուց:
 
== Սրբադասումը ==
Սիլվերիոսը [[Կաթոլիկ եկեղեցի|Կաթոլիկ եկեղեցու]] կողմից մեծարվում է որպես Սուրբ Սիլվերիոս (Սան Սիլվերիո): Սրբադասման պատճառ է դարձել Պոնցա կղզու ձկնորսների հետ կապված պատահարը. նրանք Պալմարիա կղզու մոտ հայտնվել են ուժեղ փոթորկի մեջ և օգնության են կանչել Սիլվերիոսին, որի բարեխոսությամբ ձկնորսները, ի վերջո, փրկվել էին:
 
Սիլվերիոսը համարվում է Իտալիայի ափերի մոտ գտնվող Պոնցա կղզու հովանավորը։ Նա առաջին անգամ հռոմեական սրբերի մեջ հիշատակվում է XI դարում:
 
== Ծանոթագրություններ ==