«Սիձյո դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 7.
'''Սիձյո դպրոց''' ({{lang-ja| 四条派}} Սիձյո-հա, նաև հայտնի է որպես Մարույամա-Սիձյո), [[Ճապոնիա|ճապոնական]] գեղարվեստի դպրոց` ստեղծված [[18-րդ դար]]ում:
 
18-րդ դարի վերջին [[Մարույամա Օկյո]]ն, նրա նախկին աշակերտ և ընկեր [[Մացումուրա Գոսյուն]]ը հիմնադրեցին Մարույամա-Սիձյո գեղարվեստի դպրոցը<ref name=harv>{{cite web|url=https://www.harvardartmuseums.org/article/focus-on-feinberg-maruyama-shijo-painting|title=Focus on Feinberg: Maruyama-Shijō Painting|work=harvard Art Museums}}</ref>: Դպրոցը եղել է [[Կիոտոյի դպրոց]]ի ստորաբաժանումներից մեկը, իր մեջ միավորել տարբեր ոճի մի քանի գեղարվեստի դպրոցներ: Սիձյո դպրոցի անվանումը վերցված է [[Կիոտո]]յի [[Սիձյո փողոց]]ի («Չորրորդ փողոց») անունից, որտեղ ապրում էին շատ հայտնի նկարիչներ<ref name=brit>{{cite web|url=https://www.britannica.com/art/Shijo-school|title=Shijō school|work=Encyclopædia Britannica}}</ref><ref name=maya>{{cite web|url=http://www.manyoancollection.org/collection-tour/maruyama-shijo/|title=Maruyama-Shijo 丸山四条派|work=The Manyo’an Collection}}</ref>: Դպրոցը շատ բարերարներ է ունեցել Կիոտոյում և [[Օսակա]]յում բնակվող հարուստ առևտրականների և [[Արիստոկրատիա|արիստոկրատների]] շրջանում: Սիձյո դպրոցի ոճը [[Էդո ժամանակաշրջան]]ում զգալի ազդեցություն է ունեցել Կիոտոյի գեղանկարչության վրա, [[Մեյձի]] ժամանակաշրջանում այն վերակենդանացրեց [[Կոնո Բայրեյ]]ը<ref name=brit/>:
 
== Ոճ ==
Տող 13.
Ոճաբանական տեսանկյունից, Մարույամա-Սիձյո գեղարվեստի դպրոցի ընդհանուր գործելաոճը կարելի է ներկայացնել որպես այդ ժամանակի երկու մրցակից ոճերի միավորում: Մարույամա Օկյոն փորձառու նկարիչ էր և [[Սումի-է]] տեխնիկայի փորձագետ: Նրա ստեղծագործությունները մոտ էին [[Ռեալիզմ (կերպարվեստ)|ռեալիզմին]], նրա համար կարևոր էր նկարի առարկայի անմիջական դիտարկումը, ինչն ուղղակիորեն հակասում էր այդ ժամանակ գերիշխող երկու դպրոցների ոճին<ref name=harv2>{{cite web|url=https://eaa.fas.harvard.edu/maruyama-shijō-painting-feinberg-collection|title=Maruyama-Shijō Painting from the Feinberg Collection|work=East Asian Art Program — Harvard University}}</ref>: [[Կանո դպրոց|Կանո]] և [[Տոսա դպրոց]]ները քարոզում էին դեկորատիվ ոճը, օբյեկտների ձևական և ոճական պատկերումը, ինչպես նաև վարպետների հին աշխատանքների պատճենների պատրաստման ուսուցումը նկարիչներին: Այդ երկու դպրոցներն էլ կոշտ ֆորմալիզմի կողմնակիցներ էին: Միևնույն ժամանակ Մարույամա Օկյոի ռեալիզմի դեմ հանդես եկող մի շարք նկարիչներ կազմակերպեցին իրենց [[Նանգա (գեղարվեստի դպրոց)|Նանգա դպրոցը]], որը ոճական առումով հենվում էր [[Չինական գեղանկարչություն|չինական գեղարվեստի]] [[Հարավային դպրոց]]ի սկզբունքների վրա: Սիձյո դպրոցի նկարիչները փորձում էին հաշտեցնել այդ երկու ուղղություններին, ստեղծելով աշխատանքներ, որոնք միավորում են երկու դպրոցների ոճերի առանձնահատկությունները:
 
Սիձյո դպրոցի ոճը կենտրոնանում էր արևմուտքից ներմուծված առարկայական ռեալիզմի վրա, բայց որպես նվաճման միջոց ծառայում է ավանդական ճապոնական դեկորատիվ ոճը և գեղանկարչության տեխնիկան: Այն ավելի քիչ է կենտրոնանում օբյեկտի ճշգրիտ պատկերման վրա, ավելի շատ ձգտելով ներկայացնել նրա ոգին և հաճախ պարունակում է հումորի և կատակի տարրեր, ի տարբերություն Մարույամա Օկյոյի ստեղծագործությունների: Հանրաճանաչ թեմաներից էին համարվում [[բնանկար]]ները, ծաղիկները և թռչունները, կենդանիները, չինական պոեզիայից սյուժեները, լեգենդներից, պատմությունից և դասական գրականությունից սյուժեներ գրեթե չէին պատկերվում<ref>''Japanese Paintings and Prints of the Shijō School''. New York: The Brooklyn Museum, 1981.</ref>:
 
== Նկարիչներ ==
Տող 33.
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Արվեստի պատմություն]]
[[Կատեգորիա:Ճապոնիայի կերպարվեստ]]