«Սլավոններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎Ծագում և էթնոգենեզ: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Պիտակ՝ հետշրջված
Տող 26.
''Արևմտահյուսիասային սլավոնական ժողովուրդներ'' – Սարմատասկյութներից սերված արևմտահյուսիսային սլավոնական ցեղերը հիշատակվում են մ.թ. I  դարից: Ըստ որոշ անտիկ հեղինակների, արևմտահյուսիսային սլավոնները (հնագույն անվանումը՝ վենեդներ) տարածվել են Ստորին Դանուբի մերձակայքից դեպի Կարպատներից հյուսիս, մինչև Վիսլա գետի ափերը և Բալթիկ ծովի առափնյա շրջանները: Պլինիոս Ավագն ու Տակիտոսը, որոշ վերապահությամբ, Վենեդներին համարել են սարմատներ, իսկ գոթական պատմիչ Յորդանոսը (VI դ.)՝ սլավոններ:  VII-VIII դդ. սահմանագծում Վենեդները մասամբ գաղթել են արևելք և ձուլվել սավրոմատասկյութներից սերված արևելյան սլավոններին: Միջին դարերում գերմանացիները սլավոններին անվանում են վենեդներ, իսկ ֆիններն այժմ էլ ռուսներին անվանում են վենաջա: Վենեդներից անջատված արևմտահյուսիսային սլավոնական ցեղերի մի մասը, մ.թ. I-II դդ. և մ.թ. II հազարամյակի սկզբին բնակեցրել են արևմուտքը՝ Լաբա (Էլբա) գետի ու նրա Սալա (Զաալե) վտակի, արևմուտքում՝ Օդրա (Օդեր) գետի, հարավում՝ Հանքային լեռների և հյուսիսում՝ Բալթիկ ծովի միջև ընկած տարածքները: Այդ ցեղերին կոչել են Պոլաբներ կամ Պոլաբյան սլավոններ, որոնք միավորվել են ցեղային 3 միության մեջ՝ Լուժիկյան սերբեր, լյուտիչներ (վելետներ) և բոդրիչներ (օբոդրիտներ): Սկսած X դ. գերմանական ֆեոդալները պարբերաբար հարձակվել են Պոլաբների վրա՝ սկզբում ավարառության, իսկ հետո՝ ռազմական մարզեր հիմնելու ճանապարհով զավթել են նրանց հողերը: Մ.թ. 983-1002 թ.թ. ապստամբությունների հետևանքով Պոլաբների մեծ մասը (բացի լուժիկյան սերբերից) անկախացել են: Բայց 1150-60 ական թ.թ. օգտվելով Պոլաբյան իշխանությունների մասնատվածությունից, գերմանական ֆեոդալները զավթել են Պոլաբների վերջին ազատ հողերը: Արևմտահյուսիասային սլավոնական ժողովուրդների այս խմբին են պատկանում լեհերը՝ կուշիբների հետ, չեխերը, սլովակները և սերբալուժիկները:
 
'''Արևելասլավոնական ժողովուրդներ'''
 
Մ.թ. 373-ին Մերձվոլգյան տափաստաններում բնակվող սավրոմատների ցեղախմբերից բասիլները հոների հետ միասին մասնակցեցին ժողովուրդների մեծ գաղթին, թափանցելով Անդրկովկաս: Հոների արշավանքներից հետո (IVդ.) խազիրների թյուրքալեզու ցեղերը ներխուժեցին Արևելյան Եվրոպա, որոնց ճնշման տակ սավրոմատների արևելաեվրոպական սլավոնական ցեղերը (իլմենյան սլովեններ, սևերյաններ, կրիվիչներ և այլն) տեղափոխվեցին Արևելյան Եվրոպայի հյուսիսային տարածքները՝ բնակեցնելով Վոլգայի և Դնեպրի ակունքների շրջանները, ընդհուպ Օնեգա, Լադոգա և Չուդ լճերի միջև ընկած տարածքները: Մ.թ. IX դ. Իլմենյան սլովենները կանչել են Վարյագների (արևելագերմանակն ցեղեր) ռազմական ջոկատի առաջնորդ Ռյուրիկին իշխելու Նովգորոդում: Ռյուրիկը սկզբում իշխել է Լադոգայում, իսկ մ.թ. 862-ից Նովգորոդում: Ռյուրիկի մահից հետո Նովգորոդի իշխան է դարձել նրա ազգական Օլեգը, որը 882-ին արշավել է Կրիվիչների երկիր և գրավել Սմոլենսկը: Վերջինս Դնեպրով իջնելով ցած գրավել է Լյուբիչը, ապա՝ Կիևը, որը դարձրել է իր պետության մայրաքաղաք: Օլեգի արշավանքների հետ, արևելաեվրոպական սլավոնական ցեղերը (Ռադիմիչներ՝ ռոդներ, Վյատիչներ, Դրեգավիչներ և Դրևլյաններ) տեղափոխվել են Արևելյան Եվրոպայի հարավային տարածքները, բնակեցնելով սարմատական ծագում ունեցող հարավ-սլավոնական ցեղերի (հորվաթներ, դուլեբներ և տիվերներ) զբաղեցրած տարածքները: Օլեգը նվաճված ցեղերին ենթարկել է հարկադրման և պարտավորեցրել զորք մատակարարել, ու հաջողությամբ կռվել խազիրների դեմ: 907-ին պաշարել է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը ու  911-ին նրա հետ կնքել առևտրական փոխշահավետ պայմանագիր: Այսպիսով ձևավորվեց Կիևյան Ռուսիայի պետությունը, որը համախմբեց արևելյան սլավոնական ցեղերին, հիմք դնելով ռուսական, ուկրաինական և բելառուսական ազգությունների ձևավորմանը: