«Սննդամթերք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
 
Տող 13.
 
== Յուրացում և պահպանման ժամկետ ==
Օրգանիզմում սննդամթերքների յուրացումը կախված է դրանց տեսակից, մշակման եղանակից և այլն։ Խառը սննդի դեպքում սպիտակուցների յուրացումը կազմում է 84,5 %, ճարպերինը՝ 94 %, ածխաջրերինը՝ 94-96 %։ Սննդամթերքը փչանում է [[ֆերմենտներ]]ի, մանրէների, ինչպես նաև օդի [[թթվածին|թթվածնի]], լույսի ազդեցությամբ, որի հետևանքով սննդամթերքի օրգանական նյութերը քայքայվում են և հանգեցնում սննդամթերքի օրգանոլեպտիկ հատկությունների (համ, հոտ, տեսք) բնորոշ փոփոխությունների։ Արագ փչանում են միսը, ձուկը, կաթը, հատապտուղների մեծ մասը և այլն, ուշ՝ [[հացահատիկ]]ները, [[ալյուր]]ը, [[Ձավար|ձավարեղենձավար]]ըեղենը, [[մակարոնեղեն]]ը են։ Արագ փչանալը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի մեջ ջրի բարձր պարունակությամբ։ Պահպանման ժամկետները երկարացնելու նպատակով սննդամթերքները հատուկ եղանակով մշակվում են։
[[Պատկեր:CampbellsModif.png|250px|մինի|ձախից|Պահածո]]