«Սոմբատհեյ»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Պատմություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
(SVG (Վիքիտվյալներ))
չ (→‎Պատմություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
Սոմբատհեյը Հունգարիայի ամենահին քաղաքն է: Այն հիմնադրել են հռոմեացիները մ.թ.ա. 45 թվականին Սավարիա անվան տակ և եղել է Պանոնիա նահանգի մայրաքաղաքը: Քաղաքում կառուցվել է կայսերական նավահանգիստ, ամֆիթատրոն:
 
Քաղաքը ծաղկել է Կոնստանդին Մեծի օրոք, ով այցելել է Սավարիա մի քանի անգամ: Քաղաքում կառուցվել են նոր շենքեր, թատրոններ և եկեղեցի: Ըստ վարկածներից մեկի այստեղ է ծնվել Մարտին եպիսկոպոսը (իսկ մեկ այլ վարկածի ծնվել է Պանոնհալմում): [[Վալենտինիանոս III]]-ի օրոք Պանոնիան նվաճվել է: [[458 թվական]]ին հզոր երկրաշարժի հետևանքով Սավարիան ավերվել է:
 
[[պատկեր:Székesegyház.jpg|thumb|left|220px|Մայր տաճար]]
 
5-8-րդ դարերում այստեղ ապրել են սլավոնական ազգերը: [[1242|1242 թվական]]ին [[մոնղոլներ]]ը քաղաքը ավերել են, սակայն այն արագ վերակառուցվել է և [[1407 թվական]]ին ստացել է թագավորական ազատ քաղաքի կարգավիճակ: Օսմանյան թուրքերը երկու անգամ ներխուժել են քաղաք: Առաջին անգամ 1664 թվականին թուքերը պարտությունից հետո ստիպված են եղել նահանջել: 1683 թվականին Սոմբատհեյը փրկվել է պարսպապատերի շնորհիվ:
 
18-րդ դարի սկզբին քաղաքում աղետներ են տեղի ունեցել: [[1710 թվական]]ին ավելի քան 2000 մարդ զոհվել է ժանտախտից, իսկ [[1716 թվական]]ին քաղաքի շինությունները հրդեհվել են: Աղետը հանգեցրել է բնակչության թվաքանակի կրճատման, որն էլ առաջացրել է [[գերմանացիներ]]ի ներհոսքի: Շուտով քաղաքի բնակչության մեծամասնությունը կազմել են գերմանացիները:
 
1772 թվականին քաղաքում կառուցվել է վարժարան: Հինգ տարի հետո Սոմբատհեյը դարձել է եպիսկոպոսի նստավայր: Այստեղ կառուցվել է մայր տաճար, բազմաթիվ շենքեր և շինություններ: [[1809 թվական]]ին քաղաքը [[Նապոլեոն Բոնապարտ]]ը գրավել է: 1849 թվականի հեղափոխության ժամանակ ապստամբները պաշտպանել են Սոմբատհեյը, սակայն քաղաքի մերձակայքում մարտական գործողություններ տեղի չեն ունեցել: 1865 թվականին քաղաքում կառուցվել է երկաթուղի:
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո Հունգարիան կորցրել է իր տարածքի մի մասը, իսկ Սոմբատհեյը դարձել է սահմանամերձ քաղաք: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ քաղաքը ենթարկվել է ռմբակոծության: Հետպատերազմյան ժամանակ այստեղ կառուցվել են մի շարք ձեռնարկություններ:
 
Քաղաքի թաղամասերից «YoshkarOla»-ն իր անվանումը ստացել է ի պատիվ [[Յոշկար Օլա]] քույր քաղաքի: Իր հերթին Յոշկար Օլայի թաղամասերից մեկը կրում է «Սոմբատհեյ» անվանումը:
 
 
== Տեսարժան վայրեր և իրադարձություններ ==