«Կնուտ Պոսսե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 11.
=== Ծառայություն Ֆինլանդիայում ===
1483 թվականին` Էրիկ Աքսելսոնի և նրա եղբոր՝ Լարսի մահից հետո, Տոտտիների ամրոցը, բացառությամբ Ռաասեպորիից, անցել է ռեգենտ Ստեն Ստուրին: Պոսսեն 1481 թվականին ժառանգական գույքի վաճառքի համար Վիբորգում եղել է պատասխանատու անձ: 1483 թվականին, վերջին անգամ, Աքսելսոններից երրորդը՝ Իվարը, լիազորել է Ստուրեին հանձնել Վիբորգի և [[Օլաֆսբորգ]]ի ողջ ռազմական տեխնիկան: Միևնույն ժամանակ, Պոսսեն ծառայության է անցել Ստուրեի մոտ և նրանից ստացել Տավաստեհուսի ամրոցը` տարեկան վարձավճարով:
 
1485 թվականի աշնանը նա փակել է [[Լիվոնյան օրդեն|Լիվոնյան միաբանության]] հաղորդակցության գծերը [[Էստլյանդիա]]յի ափերին, երբ Շվեդիան աջակցել է թշնամական [[Ռիգա]] քաղաքին: 1487 թվականին Ստուրեն սկսեց վերջնականապես պարզել հարաբերությունները Տոտտերի հետ: Այնուհետև Պոսսեն շրջապատեց Ռաասեպորի բերդը, որը գտնվում էր Իվար Աքսելսոնի տիրապետության տակ, ինչպես նաև Բորգհոլմը Էլանդում: Այդ տարվա աշնանը [[Նովգորոդի հանրապետությու|Նովգորոդի]] հետ հաշտության ժամանակահատվածը մոտենում էր ավարտին, և նպատակահարմար էր օգտագործել ռազմական ճնշումը հետագա բանակցություններում: Պոսսեն Վիբորգի ամրոցի պարետն էր, քանի դեռ իրավիճակը չէր կարգավորվել: Պոսսեն լավ ծանոթ էր Օստզեյան նահանգների գործերին, բանակցություններում նա հանդես էր գալիս որպես խորհրդարանական: Նա եղել է Շվեդիայի պատվիրակության անդամ 1487 թվականի հոկտեմբերի 9-ին Լիվոնյան միաբանության հետ զինադադարի ընթացքում, ինչպես նաև Աբոսի տաճարի վանահայր Մագնուս Նիկոլայ Սյարկիլխիի հետ համատեղ, 1488 թվականի նոյեմբերի 17-ին Շվեդիայի և Ռևելի միաբանության միջև հաշտությունը կնքելիս:
 
=== Պատերազմ Ռուսաստանի հետ և «Վիբորգյան որոտ» ===
Այդ ժամանակահատվածում սկսվել է [[Մոսկվայի մեծ իշխանություն|Մոսկովյան իշխանության]] ամրապնդումը և աճել է նրա նվաճողական քաղաքականությունը դեպի [[Բալթիկ ծով]]: Շվեդները շատ մտահոգված էին այդ կապակցությամբ և ցանկանում էին ունենալ դաշնակից հանձինս Լիվոնյան միաբանության: Հավանաբար, այդ պահից էլ սկսվել է Պոսսեի և Մագնուս Նիկոլայի բարեկամությունը, որը դիմակայել է հաջորդ տասնամյակի փորձություններին: Դրա ամրության մասին նշվում է Ֆինլանդիայի եպիսկոպոսական ժամանակագրության մեջ:
 
1490 թվականին նա նշանակվել է [[Ալանդյան կղզիներ]]ի Կաստելհոլմ ամրոցի պարետ: Այդ պահից նա ակտիվորեն մասնակցել է Շվեդիայի պետական խորհրդի նիստերին: Եղել է Լիվոնյան միաբանության հետ հաշտության կնքման կողմնակից մոսկովյան պետության դեմ համատեղ պայքարելու համար: Այնուամենայնիվ, 1493 թվականին միաբանությունը դաշինք է կնքել [[Իվան III]]-ի հետ: Նույն թվականին Դանիայի թագավորը նրա հետ հաշտություն է կնքել: Վիբորգի վրա Ռուսաստանի գլխավոր զորքերի հարձակումը սկսվել է 1495 թվականի սեպտեմբերին: Քաղաքի պաշտպանությունը ղեկավարել է Վիբորգի ամրոցի պարետ Պոսսեն, որը մեկ տարի առաջ էր ժամանել Վիբորգ: Չնայած ռուսների թվային գերակշռությանը, նոյեմբերի 30-ին Պոսսեի հրամանատարությամբ շվեդական զորքերը կարողացել են հետ մղել հարձակումը: Դեկտեմբերին ռուսական զորքերը լքեցին [[Ֆինլանդիա]]ն: Դրա պատճառը սննդի պակասն էր, ինչպես նաև [[ժանտախտ]]ի համաճարակը, որը բռնկվել էր 1495 թվականին Արևմտյան Ֆինլանդիայում:
 
=== Վերջին տարիներ ===
1496 թվականի ամռանը Պոսսեն մասնակցել է [[Իվանգորոդի գրավում (1496)|Իվանգորոդի գրավմանը]], ապա վերադարձել է Վիբորգ և այնտեղ մնացել մինչև 1497 թվականի հուլիս: 1496 թվականի մայիսի 15-ին Պետական խորհուրդը լենը նրան տրամադրել է ցմահ օգտագործման, իսկ Ուեսթերլենդ նահանգի Օսե գավառը նրա ժառանգներին համար՝ 30 տարով: 1499 թվականի հունիսի 27-ին նրան ցմահ օգտագործման է տրամադրվել նաև Կաստելհոլմի լենը:
 
Պոսսեն մահացել է 1500 թվականի մարտի 25-ին, հավանաբար, Կաստելհոլմում: Գրականության մեջ հաճախ նշվում է, որ Պոսսեն թաղված է Աբոսի մայր տաճարում: Այդ մասին նշված է Ֆինլանդիայի Եպիսկոպոսական ժամանակագրության մեջ, որտեղ ասվում է, որ Պոսսեն և եպիսկոպոս Մագնուս Նիկոլայը մահացել են նույն տարում, ինչպես նշում ժամանակագիրը «Նրանք իրարից չբաժանվեցին նույնիսկ մահից հետո»:
 
== Ծանոթագրություններ ==