«Սովետական Հայաստան (թերթ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 11.
Թերթը ծավալուն աշխատանք է տարել անգրագիտության վերացման, [[դպրոց]]ների շինարարության, կանանց ուսուցումը կազմակերպելու, կոլեկտիվացման կամավորությունը ապահովելու, նորաստեղծ [[կոլտնտեսություն]]ներն ամրապնդելու, այսպես կոչված՝ [[Կուլակություն|կուլակության]], բանդիտիզմի և հակակուսակցական խմբավորումների դեմ պայքարն ուժեղացնելու ուղղությամբ։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին լուսաբանել է հայկական դիվիզիաների, հայ ռազմիկների ու զորապետների կատարած սխրանքները, ոգևորել թիկունքի աշխատողներին և նրանց ջանքերն ուղղել հաղթանակի նպատակին։ Զգալի ներդրում ունի [[Սասունցի Դավիթ (տանկային շարասյուն)|«Սասունցի Դավիթ» տանկային շարասյան]] ստեղծման և հայ ժողովրդի հայրենասիրական այլ գործերում{{փաստ}}։
 
Հանրապետության [[գիտություն]]ը, [[գրականություն]]ն ու [[արվեստ]]ը, մշակութային կյանքը պարբերաբար լուսաբանվել են թերթի էջերում։ Տարբեր տարիների թերթում հանդես են եկել [[Մարտիրոս Սարյան]]ը, [[Ավետիք Իսահակյան]]ը, [[Վիկտոր Համբարձումյան]]ը, [[Օրբելի եղբայրներ]]ը, [[Եղիշե Չարենց]]ը, [[Արամ Խաչատրյան]]ը, [[Նաիրի Զարյան]]ը, [[Գոհար Գասպարյան]]ը, [[Գուրգեն Մահարի]]ն, [[Վարդան Աճեմյան]]ը, [[Հրաչյա Քոչար]]ը, [[Վաղարշ Վաղարշյան]]ը, [[Պարույր Սևակ]]ը, [[Հովհաննես Շիրազ]]ը, [[Սիլվա Կապուտիկյան]]ը, գրականության, [[արվեստ]]ի, գիտության ու [[մշակույթ]]ի այլ գործիչներ, կուսակցական, պետ․ նշանավոր աշխատողներ, [[Պատմաբան|պատմաբաններպատմաբան]]ներ, [[Գրականագիտություն|գրականագետներ]], [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]] և այլ բնագավառների հայտնի մասնագետներ։
 
Ունեցել է թղթակիցներ [[Մոսկվա]]յում և Խորհրդային Միութան այլ [[քաղաք]]ներում ու [[Շրջան (վարչական միավոր)|շրջաններում]]։